Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Հի­մա էլ՝ «կմախք­նե­րի» հանձ­նում

Հի­մա էլ՝ «կմախք­նե­րի» հանձ­նում
26.11.2019 | 00:12

Երբ երկ­րիդ վար­չա­պե­տի հա­մար ա­մե­նա­կարևոր գոր­ծը ավ­տո­մե­քե­նա­նե­րի հնա­մաշ թափ­քե­րը (կմախք­նե­րը) որ­պես մե­տա­ղի ջար­դոն հանձ­նե­լու հարցն է, կա­րող ենք ընդ­հան­րա­պես մո­ռա­նալ կա­ռա­վար­ման որևէ օ­ղա­կի ար­դյու­նա­վետ աշ­խա­տան­քի մա­սին։ Ե­րեկ Նի­կոլ Փա­շի­նյանն իր ֆեյս­բու­քյան է­ջում մե­քե­նա­յի «կմախ­քի» լու­սան­կար էր դրել և հաս­ցե­ներ նշել, թե, որ­տեղ ու ինչ գու­մա­րով այն հանձ­նել։ Սա ան­գամ նա­խա­րա­րի մա­կար­դա­կով զբաղ­վե­լու հարց չէ, էլ ուր մնաց երկ­րի ղե­կա­վա­րի։ Բայց Նի­կոլ Փա­շի­նյա­նը ոչ միայն պար­բե­րա­բար խո­սում է այս մա­սին, այլև քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մար հս­տակ հաս­ցե­ներ ու հե­ռա­խո­սա­հա­մար­ներ է նշում, թե ինչ­պես մե­տա­ղա­կան ջար­դո­նը փո­ղով հանձ­նեն։

Օ­րերս էլ մար­զա­յին այ­ցե­լու­թյան ժա­մա­նակ ավ­տո­մե­քե­նա­յի հնա­մաշ կմախ­քը տես­նե­լով՝ գայ­թակ­ղու­թյա­նը չդի­մա­ցավ ու ա­ռա­ջար­կեց ի­րեն այդ ֆո­նին նկա­րել։ Մի՞­թե դժ­վար է հանձ­նա­րա­րել հա­մա­պա­տաս­խան մարմ­նին զբաղ­վել այդ հար­ցով և կա­ռա­վա­րու­թյան նիս­տե­րի ժա­մա­նակ ստա­նալ հաշ­վետ­վու­թյուն՝ եր­կի­րը վեր­ջա­պես «կմախք­նե­րից» ա­զատ­վե՞լ է, թե՞ ոչ։ Միայն սա­տա­նա­յին բռ­նե­լով հո չէ՞, մեկ-մեկ էլ թող մե­քե­նա­նե­րի «կմախք­նե­րը» տա­նեն-հանձ­նեն։ Ե­թե այս­պես շա­րու­նակ­վի, հա­ջորդ ան­գամ պի­տի Նի­կոլ Փա­շի­նյա­նը հեր­թով նշի գա­րեջ­րի, գի­նու շշե­րի, տան հնա­մաշ ի­րե­րի, հախ­ճա­պա­կե սպաս­քի, մել­քիո­րից գդալ-պա­տա­ռա­քաղ­նե­րի հան­ձն­ման հաս­ցե­նե­րը։ Ի դեպ, չմո­ռա­նա նշել նաև, թե դրան­ցից յու­րա­քան­չյու­րի հանձ­ման դեպ­քում որ­քան է կազ­մե­լու գու­մա­րը։ Տես­նու՞մ եք, թե երկ­րի վար­չա­պետն ինչ լավ բիզ­նե­սի գա­ղա­փար է տա­լիս մարդ­կանց, է՜, օգտ­վեք, է­լի, ի՞նչ եք մնա­ցել 80 հա­զար աշ­խա­տա­վար­ձի հույ­սին։ Փա­շի­նյանն այն­քան հան­գա­մա­նո­րեն է ներ­կա­յաց­րել հան­ձն­ման-ըն­դուն­ման աշ­խա­տանք­նե­րը, որ ու­զում ես հաս­կա­նալ, թե այս մար­դու միտ­քը երկ­րում առ­կա այլ խն­դիր­նե­րով հե՞չ զբաղ­ված չէ, թե մեզ մոտ ար­դեն բո­լորն ապ­րում են այն­պի­սի երկ­րում, որ լիա­կա­տար եր­ջա­նիկ լի­նե­լու հա­մար միայն ավ­տո­մե­քե­նա­նե­րի հնա­մաշ «կմախք­ներն» են խան­գա­րում։

Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 7698

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ