Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Հուշարձանաբեկորների համար ապահովել են երկարակեցություն

Հուշարձանաբեկորների համար ապահովել են երկարակեցություն
08.12.2019 | 16:17

«Գառնի պատմամշակութային արգելոցում» տեղադրվել են հուշարձանաբեկորների համար նախատեսված առաջին բազալտե պատվանդանները։ Նպատակը հետևյալն է. պահպանել հուշարձանաբեկորները եղանակների փոփոխության հետ պայմանավորված ջերմախոնավային պայմանների փոփոխության արդյունքում տեղի ունեցող քայքայումից։ Այս երևույթը տարվա կտվածքով նկատելի է գարնանը և աշնանը, իսկ օրվա կտրվածքով՝ առավոտյան, երբ հողի վրա դրված հուշարձանաբեկորների տակ առկա ջուրը սկսում է գոլորշիանալ՝ արդյունքում ձևավորելով ակտիվ խոնավ միջավայր։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը, նշել նաև, որ այս իրավիճակում արդյունավետ կանխարգելող միջոց է հնագիտական օբյեկտը հողի շերտից հնարավորինս հեռացնելը (բարձրացնելը), ինչը արվել է, որի արդյունքում ավելի քան 70 հուշարձանաբեկորների համար ապահովել են երկարակեցություն՝ պահպանելով քայքայման հիմնական պատճառից։ Հետագայում նախատեսվում է դրանց թափանցիկ, կոշտ նյութով պատյանների տեղադրումը։

Դիտվել է՝ 2945

Մեկնաբանություններ