Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Պայթ­յու­նավ­տանգ» խմ­բակ­ցու­թ­յուն

«Պայթ­յու­նավ­տանգ» խմ­բակ­ցու­թ­յուն
10.12.2019 | 01:56
Նո­րու­թյուն չէ, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը թիմ, որ­պես այդ­պի­սին, չու­նի։ Նրա շուր­ջը կան մի քա­նի մար­դիկ, ո­րոնց նա վս­տա­հում է և ո­րոնց հետ է խո­սում իր քա­ղա­քա­կան քայ­լե­րից, իսկ մնա­ցա­ծը իշ­խա­նու­թյան կե­րակ­րա­տաշ­տի մոտ հայ­տն­ված­ներն են, ո­րոնք այ­սօր փա­ռա­բա­նում են Փա­շի­նյա­նին, վա­ղը նույն հա­ջո­ղու­թյամբ եր­կինք կհա­նեն վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող մեկ այլ ղե­կա­վա­րի։ Ե­թե նախ­կի­նում Փա­շի­նյա­նը կա­րո­ղա­նում էր վե­րահս­կո­ղու­թյան լծակ­ներն օգ­տա­գոր­ծել և մի «տա­նի­քի» տակ պա­հել իր խոր­հր­դա­րա­նա­կան մե­ծա­մաս­նու­թյա­նը, այ­սօր ար­դեն հաս­կա­ցել է, որ դա ա­նի­մաստ զբաղ­մունք է, քա­նի որ տար­բեր հո­սանք­նե­րի հա­րող ան­ձինք են հայ­տն­վել իր շուր­ջը, ո­րոնց ի­րա­կան «ղե­կա­վար­նե­րը» բո­լո­րո­վին այլ մար­դիկ են, և սե­փա­կան խաղն են ա­ռաջ տա­նում։ Կար ժա­մա­նակ, որ շա­բա­թը մի քա­նի ան­գամ տե­ղի էին ու­նե­նում խմ­բակ­ցու­թյան նիս­տեր, այ­սօր դրանց թի­վը կտ­րուկ նվա­զել է, ա­սե­լիք չկա, ա­սո­ղին լսող էլ չկա։
Սրան զու­գա­հեռ 88-հո­գա­նոց խմ­բակ­ցու­թյու­նում այ­սօր ու­շագ­րավ «ան­ջա­տո­ղա­կան» շար­ժում­ներ են սկս­վել։ Մեր տե­ղե­կու­թյուն­նե­րով, շատ հե­տաքր­քիր ըն­թացք ու­նեն այս խմո­րում­նե­րը։ «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան ձևա­վոր­ման ա­ռա­ջին իսկ օ­րից այդ ու­ժի հետ չհա­մադր­վող պատ­գա­մա­վոր­ներն այ­սօր շատ ա­վե­լի են հե­ռա­ցել ու սկ­սել են սե­փա­կան հա­մա­խոհ­նե­րի թի­վը մե­ծաց­նել։ Տար­բեր քա­ղա­քա­կան քն­նար­կում­նե­րից հե­տո նրանց հա­ջող­վում է խմ­բակ­ցու­թյու­նից «պո­կել» հեր­թա­կան պատ­գա­մա­վո­րին։ Այս խում­բը Փա­շի­նյա­նի հա­մար իս­կա­կան ա­կան է՝ ներ­սից։ «Ան­ջա­տո­ղա­կան­նե­րի» մի մասն էլ, թեև հս­տակ ձևա­վոր­ված «վտառ» չու­նի, բայց սկ­սել է Փա­շի­նյա­նի գոր­ծո­ղու­թյուն­նե­րից դժ­գո­հել, ի դեպ, նրանց ու նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ կա­պի մա­սին էլ հա­ճախ են խո­սում։
Ժա­մա­նա­կին սե­փա­կան թի­մում «թևեր կտ­րել» խոս­տա­ցող Նի­կոլ Փա­շի­նյա­նը հի­մա ճիշտ է, սպառ­նում է բո­լո­րի կեղ­տոտ թա­թիկ­նե­րը կտ­րել, բայց հա­զիվ թե կա­րո­ղա­նա, քա­նի որ դե­յու­րե չու­նի քա­ղա­քա­կան հե­նա­րան խոր­հր­դա­րա­նում, ինչն էլ այ­սօր­վա կա­ռա­վար­ման հա­մա­կար­գում շատ բան է ո­րո­շում։ Բնա­կա­նա­բար, «պայ­թյու­նավ­տանգ» խմ­բակ­ցու­թյան առ­կա­յու­թյու­նը Փա­շի­նյա­նը շատ լավ է գի­տակ­ցում, բայց ո­չինչ ա­նել չի կա­րող, ի­մա՝ ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րի գնա­լը նշա­նա­կում է դեֆակ­տո մե­ծա­մաս­նու­թյուն կորց­նել (ակն­հայտ է, որ նախ­կին վար­կա­նի­շի կեսն էլ չի մնա­ցել)։ Մնում է ա­կա­նա­զերծ­ման լուրջ աշ­խա­տանք­ներ տա­նել, բայց դա էլ խիստ վտան­գա­վոր է, քա­նի որ գի­տի` փորձ­ված «սակ­րա­վորն» էլ ա­կա­նի հետ մի օր կա­րող է «պայ­թել»։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 5504

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ