Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Առանց փո­փո­խու­թ­յուն­նե­րի

Առանց փո­փո­խու­թ­յուն­նե­րի
24.01.2020 | 05:33
Մինչ այս ըն­թաց­քում եվ­րո­պա­կան ֆուտ­բո­լա­յին թոփ տե­րու­թյուն­նե­րում ժա­մա­նակ առ ժա­մա­նակ տր­վում են գա­վա­թա­յին հան­դի­պում­նե­րի «կր­քե­րին», Անգ­լիա­յում հա­մա­ռո­րեն շա­րու­նա­կում են հա­վա­տա­րիմ մնալ ներ­քին ա­ռաջ­նու­թյան օ­րա­ցու­ցա­յին պլա­նին: Ա­ռաջ անց­նե­լով նշենք սա­կայն, որ հեր­թա­կան 24-րդ տու­րը մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կի ա­ռա­ջին հինգ հո­րի­զո­նա­կա­նում փո­փո­խու­թյուն չմտց­րեց, ե­թե ա­վան­սով նկա­տի ու­նե­նանք, որ ե­րեկ ուշ ե­րե­կո­յան կա­յա­ցած «Վուլ­վեր­հեմպ­տոն»-«Լի­վեր­պուլ» դի­մա­կա­յու­թյու­նում չի գրանց­վել ա­նակն­կալ:
«Շե­ֆիլ­դի» հետ «Ման­չեստր Սի­թիի» ար­տագ­նա դի­մա­կա­յու­թյու­նը հեշ­տե­րից չի ե­ղել, և այ­դու­հան­դերձ «քա­ղա­քաբ­նակ­նե­րը» կա­րո­ղա­ցել են ե­րեք միա­վոր վաս­տա­կած հե­ռա­նալ ա­ռաջ­նու­թյան նո­րեկ­նե­րից՝ սե­փա­կա­նի թի­վը հասց­նե­լով 51-ի: Հան­դիպ­ման միակ գո­լի հե­ղի­նակն Ա­գուե­րոն է: Նկա­տենք, որ Խո­սեպ Գվար­դիո­լա­յի սա­նե­րը չեն կա­րո­ղա­ցել ար­դյու­նա­վետ օգ­տա­գոր­ծել 11-մետ­րա­նո­ցը:
Վեր­ջին եր­կու տու­րի ան­հա­ջո­ղու­թյուն­նե­րը լր­ջո­րեն սա­սա­նել էին հա­վա­տը «Լես­տե­րի» նկատ­մամբ, որն այդ վրի­պում­նե­րի ար­դյուն­քում հար­կադր­ված ե­ղավ ան­գամ հրա­ժեշտ տա­լու երկ­րորդ հո­րի­զո­նա­կա­նին: Ի բա­րե­բախ­տու­թյուն սե­փա­կան եր­կր­պա­գու­նե­րի, այն «Վեստ Հե­մի» հետ խա­ղին ներ­կա­յա­ցել է հա­վաք ու նպա­տա­կադր­ված, ար­դյուն­քում՝ 4:1 հաշ­վով հա­մո­զիչ հաղ­թա­նակ հյու­րե­րի նկատ­մամբ: «Լես­տերն» ու­նի 48 միա­վոր:
«Չել­սի»-«Ար­սե­նալ» դի­մա­կա­յու­թյու­նում Դա­վիդ Լուիսն իր թի­մը տխուր փաս­տի ա­ռաջ կանգ­նեց­րեց ար­դեն 26-րդ րո­պեին՝ զի­նա­գործ­նե­րին թող­նե­լով տա­սը հո­գով: Կո­պիտ խա­ղի մեջ ֆուտ­բո­լիս­տին երևի թե այն­քան էլ չի կա­րե­լի մե­ղադ­րել, քան­զի այն վեր­ջին հույ­սի խախ­տում էր, ին­չը «ազն­վա­կան­նե­րին» չխան­գա­րեց ա­ռաջ անց­նել հաշ­վի մեջ. 11-մետ­րա­նո­ցը հա­ջո­ղու­թյամբ ի­րաց­րեց Ժոր­ժի­նիոն: Երկ­րորդ խա­ղա­կե­սում «Ար­սե­նա­լը» կա­րո­ղա­ցավ վե­րա­կանգ­նել հաշ­վի հա­վա­սա­րու­թյու­նը, սա­կայն տան­տե­րե­րը կր­կին ա­ռաջ ան­ցան: Ա­մեն ինչ հօ­գուտ նրանց էր մինչև այն պա­հը, երբ, ի վնաս «ազն­վա­կան­նե­րի», Բե­լե­րինն ա­րեց իր սև գոր­ծը՝ 2:2:
Երկ­րորդ ա­նընդ­մեջ պար­տու­թյու­նը կրեց «Ման­չեստր Յու­նայ­թե­դը», ինչն այ­դու­հան­դերձ թի­մի հա­մար շա­րու­նա­կեց ամ­րագ­րած պա­հել ա­ռաջ­նու­թյան հին­գե­րորդ հո­րի­զո­նա­կա­նը: Սա­կայն այս եր­կու պար­տու­թյունն ի­րենց գինն են ու­նե­ցել: «Նոր­վի­չի» նկատ­մամբ տնա­յին խա­ղում 2:1 հաշ­վով տո­նած հաղ­թա­նա­կից հե­տո միա­վոր­նե­րով՝ 34, նրան է հա­վա­սար­վել «Տո­տեն­հե­մը», իսկ ե­րեկ «Լի­վեր­պու­լի» հետ ու­ժե­րը չա­փած «Վուլ­վեր­հեմպ­տոնն» ար­դեն իսկ ու­ներ այդ­քան միա­վոր:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Դիտվել է՝ 3934

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ