Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Գոհար Մելոյան. Հրայր Թովմասյանի նկատմամբ ցանկացած իրավապես հիմնազուրկ հետապնդում, ռեպրեսիա կամ գործողություն իշխող ուժի օրակարգում է

Գոհար Մելոյան. Հրայր Թովմասյանի նկատմամբ ցանկացած իրավապես հիմնազուրկ հետապնդում, ռեպրեսիա կամ գործողություն իշխող ուժի օրակարգում է
24.01.2020 | 16:29

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն, սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքում գրել է. ՙՍԴ նախագահի բնակարանում իրականացվող խուզարկությունը իրականացվում է այն նույն քրեական գործով, որի շրջանակներում Հրայր Թովմասյանը դեռևս անցած տարվա դեկտեմբերի 27-ին ներգրավվել է որպես մեղադրյալ։ Խուզարկությունն իր էությամբ և նպատակով անհետաձգելի քննչական գործողություն է, որի իրականացման դատավարական կարգը հստակ նախատեսված է Քրեական դատավարության օրենսգրքով։ Տարրական իրավական պատկերացումներ ունեցող ցանկացած անձ գիտակցում է, որ անձին մեղադրյալ ներգրավվելուց օրից մեկ ամիս անց նրա բնակարանում իրականացվող խուզարկությունը չի հետապնդում իրավաչափ նպատակներ և ռեպրեսիվ ուժի կիրառում է անձի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ։ Ակնհայտ է՝ Հրայր Թովմասյանին նկատմամբ ցանկացած, անգամ տրամաբանության հետ աղերս չունեցող եւ իրավապես հիմնազուրկ հետապնդում, ռեպրեսիա եւ\կամ նրա բարի համբավն արատավորող մանիպուլյատիվ տեղեկատվություն կամ գործողություն իշխող ուժի օրակարգում է։


Օրվա իշխանությունը չի հաշտվում անկառավարելի եւ անկոտրում սահմանադրական մարմնի առկայությամբ, առավել ես՝ չի հանդուրժում Հրայր Թովմասյանի պետականամետ եւ արդար կերպարը, որ ՍԴ իր գործընկերների հետ համատեղ, այս ողջ ընթացքում, իրավապահ մարմինների խոշորացույցի տակ ապրելով՝ դիմագրավեց մի շարք ճնշումների եւ ռեպրեսիաների։


ՀԳ. Հասկանալի է, որ Սահմանադրական դատարանը, ի դեմ՝ Հրայր Թովմասյանի, խոշոր ոսկոր է ձեր կոկորդում. դադարեցրեք կուլ տալու փորձերը՝ կարող եք խեղդվել»։

Դիտվել է՝ 530

Մեկնաբանություններ