Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Էրեբունի պլազա»-ի միջադեպի առթիվ հարուցվել է քրգործ

«Էրեբունի պլազա»-ի միջադեպի առթիվ հարուցվել է քրգործ
24.01.2020 | 16:30

Էրեբունի պլազայում գրանցված դեպքի առթիվ հարուցվել է քրեկան գործ մի քանի հատկանիշներով, կրակոցներ արձակած տղամարդը ձերբակալվել է: Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանն ասել է.
«Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի, 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 218-ի 2-րդի 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերի հատկանիշներով, զինված անձը ձերբակալվել է»,- նշել է Խաչատրյանը:


Նշենք, որ ՔՕ-ի 235-ի 1-ին մասը սահմանում է՝ ապօրինի զենք իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, 185-ի 2-րդ մասի 1-ին կետը սահմանում է՝ պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, իսկ 218-րդ հոդվածի նշված կետերը սահմանում են կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ գործադրելով՝ երկու կամ ավելի անձանց պատանդ վերցնելը:

Դիտվել է՝ 496

Մեկնաբանություններ