Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հայտարարություն՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամի թեկնածության հայտը փոստային առաքումով ներկայացնելու վերաբերյալ

Հայտարարություն՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամի թեկնածության հայտը փոստային առաքումով ներկայացնելու վերաբերյալ
24.01.2020 | 16:34

Արդարադատության նախարարությունը 2020-ի հունվարի 13-ին հայտարարություն էր հրապարակել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների թեկնածության հայտեր ներկայացնելու վարաբերյալ: Այն հայտատուները, որոնք հայտերը՝ կից փաստաթղթերով, Արդարադատության նախարարություն ուղարկել են փոստային առաքմամբ, կամ էլեկտրոնային եղանակով և դեռևս չեն ստացել էլեկտրոնային հավաստում փաստաթղթերը ստացված լինելու մասին խնդրում ենք այդ մասին ծանուցեն՝ գրելով Նախարարության էլեկտրոնային փոստի հասցեին՝ info@moj.am կամ զանգահարեն 010 59 40 91 հեռախոսահամարին:

Դիտվել է՝ 441

Մեկնաբանություններ