Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Լիլիթ Մակունց. ՍԴ-ն, որպես ինստիտուտ, 2015 թվականի փոփոխություններից հետո լիարժեք չի գործում

Լիլիթ Մակունց. ՍԴ-ն, որպես ինստիտուտ, 2015 թվականի փոփոխություններից հետո լիարժեք չի գործում
29.01.2020 | 13:43

Ինձ, որպես ԱԺ պատգամավորի, ՍԴ դատավորը հետաքրքրում է միայն մասնագիտական անաչառության տեսանկյունից։ Որևէ անձի նկատմամբ պահանջը բացառապես դա է, ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի երեկվա հարցազրույցին։ «ՍԴ-ն, որպես ինստիտուտ, 2015-ի փոփոխություններից հետո լիարժեք չի գործում, որովհետև ՍԴ-ում այսօր գործում են երկու տարբեր ռեժիմներ։ Այն անցումային դրույթները, որոնք պետք է անցում կատարեին ներկա Սահմանադրության, թերի են։ Թե որն է դրա պատճառը, չեմ կարող ասել։ Մենք արձանագրում ենք այս խնդիրը, և սա է ՍԴ-ի հետ կապված հարցը։ ՍԴ հարցը, իհարկե, հանգուցալուծվելու է։ Դա միանշանակ է։ Այս ընթացքում փորձել ենք բոլոր հնարավոր տարբերակներով լուծումներ առաջարկել, արել ենք բոլոր անհրաժեշտ քայլերը։ Միանշանակ, կլինեն էլի քայլեր, որոնք կբերեն հարցի հանգուցալուծմանը։ Այն ժամանակ, երբ դրանք օրակարգ բերվեն, մենք կմեկնաբանենք», - ասաց նա։


Անդրադառնալով ՍԴ նախագահի երեկվա հարցազրույցին՝ Մակունցը նշեց, որ Նա պետք է հնարավորինս զերծ մնա քաղաքական ձևակերպումներից, ինչը և երեկ արեց։

Դիտվել է՝ 379

Մեկնաբանություններ