Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Թուրքիան պատրաստ է Իդլիբի հարցը ռազմական ճանապարհով լուծել

Թուրքիան պատրաստ է Իդլիբի հարցը ռազմական ճանապարհով լուծել
16.02.2020 | 23:36

Եթե Բաշար Ասադին հավատարիմ ուժերը չդադարեցնեն Իդլիբի ուղղությամբ հարձակումը, թուրքական բանակը ստիպված կլինի միջամտել արդեն առաջիկա օրերին՝ շաբաթ երեկոյան Ստամբուլում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Իդլիբի ճգնաժամի հանգուցալուծումը հետևյալն է` սիրիական վարչակազմը պետք է շուտափույթ դադարեցնի հարձակումը և հետ քաշի զորքերը` տեղակայելով նախկին պայմանավորվածությունների հիման վրա նախանշված դիրքերում: Հակառակ դեպքում մենք այդ հարցը կլուծենք մինչև փետրվարի վերջ: Մենք ուրախ կլինենք, եթե հնարավոր լինի այդ հարցը լուծել մեր բարեկամների օգնությամբ: Պատրաստ ենք նաև միայնակ դիմել այդ գործողություններին»՝ ասել է Էրդողանը:

Դիտվել է՝ 1653

Մեկնաբանություններ