Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Վաշինգտոն. Ռուսաստանն ի վիճակի չէ ավարտել Հյուսիսային հոսք 2-ը

Վաշինգտոն. Ռուսաստանն ի վիճակի չէ ավարտել Հյուսիսային հոսք 2-ը
16.02.2020 | 23:37

Այս պահին Ռուսաստանը չի կարող ինքնուրույն ավարտել «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությունը՝ Մյունխենում Անվտանգության համաժողովի ժամանակ հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Դեն Բրույեթը:
«Ռուսաստանը շինարարությունն ավարտին հասցնելու համար բավարար տեխնոլոգիաների չի տիրապետում», - հայտարարել է նա: Ռուսաստանը Բալթիկ ծովի հատակով Գերմանիային կապող «Հյուսիսային հոսք 2» խողովակաշարի շինարարությունն ընդհատվել էր 2019-ի դեկտեմբերին, երբ ԱՄՆ Կոնգրեսը հատուկ օրենքով պատժամիջոցների կիրառում էր նախատեսել այն ընկերությունների դեմ, որոնք կզբաղվեն Ռուսաստանի համար ստորջրյա խողովակաշարերի շինարարությամբ:

Դիտվել է՝ 1194

Մեկնաբանություններ