Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՆԱՏՕ-ն ինտենսիվ քննարկումներ է անցկացնում Ռուսաստանի հետ

ՆԱՏՕ-ն ինտենսիվ քննարկումներ է անցկացնում Ռուսաստանի հետ
17.02.2020 | 13:18

ՆԱՏՕ-ն ինտենսիվ ու բաց քննարկումներ է անցկացնում Ռուսաստանի հետ՝ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Le Figaro-ին հարցազրույցում։
Պատասխանելով Մոսկվայի հետ երկխոսությունն ուժեղացնելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկության վերաբերյալ հարցին՝ Ստոլտենբերգը նշել Է, որ ՆԱՏՕ-ն «արդեն Ռուսաստանի հետ վարում է այդ երկխոսությունն ինստիտուցիոնալ հիման վրա»:

«Մենք այն վարում ենք սպառազինությունների նկատմամբ հսկողության խնդրի, ռիսկերի նվազեցման հարցի, թափանցիկության թեմայի և այլ թեմաների շուրջ»,- ասել է ՆԱՏՕ-ի գխավոր քարտուղարը: Ստոլտենբերգը պնդում է, որ Ռուսաստանը խախտել Է Փոքր ու միջին հեռահարության հրթիռների վերացման պայմանագիրը: «Բայց մենք նրա հետ ինտենսիվ ու բաց քննարկումներ ենք վարում»,- հայտարարել է նա և ընդգծել, որ ՆԱՏՕ-ի երկրներին «հարկավոր է միասնական մնալ, խոսել մեկ ձայնով և հաստատակամ լինել»:
Փետրվարի 15-ին ելույթ ունեալով Մյունխենի անվտանգության խորհրդաժողովում՝ Ստոլտենբերգը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն հույս ունի բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ շարունակելով ՌԴ-ի զսպման և նրա դեմ պատժամիջոցները պահպանելու քաղաքականությունը: Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը հանդես է գալիս Մոսկվայի հետ հարաբերությունները զարգացնելու օգտին:

Դիտվել է՝ 1014

Մեկնաբանություններ