Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արսեն Թորոսյանը Կորեայում է

Արսեն Թորոսյանը Կորեայում է
17.02.2020 | 13:21

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը Կորեայի Հանրապետությունում մասնակցում է «Հայաստանի, Վրաստանի և Կորեայի միջև գիտելիքների փոխանակում առողջության ապահովագրության վերաբերյալ» քննարկմանը: Պատվիրակությունը կծանոթանա Կորեայում առողջության ապահովագրության ազգային ծառայության համակարգին, իրականացման սկզբունքներին, այլ մանրամասներին: Կողմերը քննարկելու են առողջության ապահովագրության ազգային համակարգի ներդրման համար անհրաժեշտ պայմաններն ու հիմնական գործողությունները:


Նախարարի օրակարգում նախատեսված են հանդիպումներ` այդ թվում Կորեայի առողջապահության նախարարի, Ազգային առողջապահական ապահովագրական ծառայության նախագահի և Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (KOICA) փոխնախագահի հետ։

Դիտվել է՝ 864

Մեկնաբանություններ