Կո­րո­նա­վի­րուս

Կո­րո­նա­վի­րուս
25.02.2020 | 00:52
Բազ­միցս ենք ա­սել` վիբ­րա­ցիա­նե­րը Ջր­հո­սի ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ան­չափ ա­րա­գա­ցել են. պատ­ճա­ռա­հետևան­քա­յին, այն է` ցա­նած-հն­ձա­ծի նորմն աշ­խա­տում է ար­դեն տիե­զե­րա­կան ա­րա­գու­թյամբ: Ա­սել էինք` սուր վերց­նո­ղը սրից է ընկ­նում: Չտար­վենք բայ­ղու­շու­թյամբ, բայց և ար­ձա­նագ­րենք. ա­յո, այս վի­րու­սը, ինչ­պես և մնա­ցյալ մա­կա­բույծ­նե­րը հոգևո­րի հա­յե­լա­յին ար­տա­հայ­տու­թյունն են, և որ­քան մո­տե­նում են ար­մա­գե­դո­նյան ժա­մա­նակ­նե­րը, այն­քան մա­քուրն ա­վե­լի է մաքր­վում, կեղ­տոտն ա­վե­լի կկեղ­տոտ­վի, և պայ­քա­րը հենց այդ­պես է ըն­թա­նա­լու:
Հաս­կա­նա­լի է, կո­րո­նա­վի­րուսն ա­ռա­ջին հեր­թին քա­ղա­քա­կան գոր­ծիք է, սա­կայն կծա­ռա­յի հոգևո­րին: ՈՒ այս­տեղ, գո­նե մենք, որ­պես քրիս­տո­նեու­թյունն ա­ռա­ջի­նը ըն­դու­նած ազգ և «կոդ», պետք է հաս­կա­նանք, որ ան­գամ վի­րու­սի հո­րի­զո­նա­կան հի­վան­դու­թյուն լի­նե­լու պա­հը չէ ո­րո­շի­չը. այլ կո­րո­նա­վի­րու­սի ուղ­ղա­հա­յաց սպա­ռու­մը, ո­րով­հետև մեկ և ընդ­միշտ Աստ­վա­ծաշն­չում աս­ված է՝ երբ տկար եմ, այն ժա­մա­նակ հզոր եմ: Չմո­ռա­նանք` սկս­վել է Մեծ պահ­քի ժա­մա­նա­կա­հատ­վա­ծը, որն անձ­նաքն­նու­թյան և ու­րույն խո­կու­մի ե­զա­կի միաս­նա­կան տա­րածք է` ոչ միայն Աստ­ծուն մեր­ձե­նա­լու, այլև Ճշ­մար­տու­թյու­նը ճա­նա­չե­լու ա­ռու­մով, այն­պես որ, կո­րո­նա­վի­րու­սը, գո­նե հոգևոր տե­սան­կյու­նից, հնա­րա­վո­րու­թյան դուռ է. ե­թե այն կա­րո­ղա­ցանք բա­ցել, կկա­րո­ղա­նանք դուրս գալ այս մեծ ար­մա­գե­դո­նյան լա­բի­րին­թո­սից, ե­թե ոչ…
Սա՝ կո­րո­նա­վի­րու­սի «հոգևոր» պատ­կե­րի մա­սին: Այժմ՝ քա­ղա­քա­կան: Քա­նիցս ար­ձա­նագ­րել ենք. այն կեն­սա­բա­նա­կան զենք է` «հար­կա­վոր­նե­րի» կող­մից ստեղծ­ված` «հար­կա­վոր­նե­րի» հա­մար: Նկա­տենք` ա­ռա­ջին տե­ղում Չի­նաս­տանն է` հա­մա­ճա­րա­կի տա­րած­ման ցու­ցա­նիշ­նե­րով, երկ­րորդ տե­ղում` Ի­րա­նը, ո­րոնք խան­գա­րում են ԱՄՆ-ին «հան­գիստ» ապ­րել, տի­րա­նալ հա­մաշ­խար­հա­յին ռե­սուրս­նե­րին, ու քա­նի որ Ջր­հո­սի ժա­մա­նա­կա­հատ­վա­ծը նր­բաց­ման ժա­մա­նա­կա­հատ­ված է, պա­տե­րազմ­նե­րը, ան­գամ գու­նա­վոր հե­ղա­փո­խու­թյուն­նե­րը հա­մաշ­խար­հա­յին տի­րա­պե­տու­թյան հաս­նե­լու «հի­մար գոր­ծիք­ներ» են ար­դեն: Աշ­խար­հի տե­րե­րին հար­կա­վոր է ամ­բող­ջը և` հի­մա, ու մինչ Իդ­լի­բում իս­կա­կան, գրե­թե ի­րա­կան կռ­վի մեջ են Ռու­սաս­տանն ու Թուր­քիան, նույն ժա­մին ԱՄՆ-ը «կեն­սա­բա­նու­թյուն» է զար­գաց­նում Իդ­լի­բի շուրջ ե­ղող եր­կր­նե­րում` թա­գա­վի­րու­սով:
Հարց­նում եք` իսկ ին­չու՞ է այդ դեպ­քում ի­րա­կան-ա­ռար­կա­յա­կան պա­տե­րազմ Իդ­լի­բում, երբ կա­րե­լի էր այդ­քան «նուրբ» լու­ծել հար­ցե­րը: Կո­րո­նա­վի­րու­սը հո­ղը դեռ չի վա­րա­կում, մեռց­նում, տա­նում դնում է Թուր­քիա­յի ու ԱՄՆ-ի դռա­նը. այն ա­րյամբ է ձեռք բեր­վում. Թուր­քիան ԱՄՆ-ի օգ­նու­թյամբ Սի­րա­յի հո­ղերն է նվա­ճում, ժա­մա­նա­կա­կա­կից բնու­թագր­մամբ` տա­րա­ծաշր­ջա­նի հիբ­րի­դա­յին «առգ­րա­վում» է տե­ղի ու­նե­նում:
Կանգ կառ­նի՞ այս գոր­ծըն­թաց­ը՝ կախ­ված է «մե­ծե­րի» պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րից, Ռու­սաս­տա­նի «մինչև ուր» գնա­լու կամ­քից ու ո­րո­շու­մից:
Հարց­նում եք՝ բա մե՞նք: Դե, մենք հե­ղա­փո­խու­թյուն ա­րե­ցինք` թավ­շյա, ոչ բռ­նի, միկ­րո և այդ­պես շա­րու­նակ, ինչն էլ վե­րը նշ­վա­ծի բաղ­կա­ցու­ցիչ­նե­րից մեկն էր, բայց՝ այն­քա­նով մեծ խա­ղա­ցող­նե­րին հե­տաքր­քիր, որ­քա­նով դրանք առ­նչ­վում են Ի­րա­նի ու Ռու­սաս­տա­նի շա­հե­րին: Ի­րա­նը, որ­պես եր­կիր, փակ­վեց խիստ յու­րա­հա­տուկ` «կո­րո­նա­վի­րուս» ակ­ցիա­յի շր­ջա­նա­կում, և այդ ա­ղե­ղից դուրս գա­լու կա­րո­ղու­թյուն ու ուժ կգտ­նի իր մեջ (տա Աստ­ված), հար­ցը մա­սամբ առ­կախ­ված է:
Ո՞ր հար­ցը. տա­րա­ծաշր­ջա­նի, մեր դեպ­քում` Ղա­րա­բա­ղի, դրա­նով պայ­մա­նա­վոր­ված՝ Հա­յաս­տա­նի: ՈՒ հի­մա ի­մաստ ու­նի՞ հա­յոց «բազ­մա­չար­չար» թավ­շյա, ոչ բռ­նի իշ­խա­նու­թյուն­նե­րից որևէ լավ բան սպա­սել, երբ ի­րենք բեր­ված են հենց այս օ­րե­րի հա­մար և հար­մա­րեց­ված են հենց այս կո­րո­նա­վի­րու­սոտ օ­րե­րին։
Բայց ա­ռա­ջին հեր­թին` Ղա­րա­բա­ղյան խնդ­րի մա­սով. չէ, դուք պատ­կե­րաց­նու՞մ եք` գրե­թե չորս սահ­ման­նե­րը փակ Հա­յաս­տա­նում, ուր իշ­խո­ղը ոչ միայն մա­նուկ ու մերկ, վրի­ժա­ռու ու քի­նախն­դիր, ան­կա­րող ու տա­րե­րա­յին է, այդ երկ­րում մեկ էլ կո­րո­նա­վի­րուս է «հայ­տն­վում»: Մի քայլ էլ ա­ռաջ գնանք ու բայ­ղուշ դառ­նանք` հար­ցադ­ր­մամբ. իսկ ե­թե այդ այ­լան­դակ վի­րու­սը թա­փան­ցի բա­նակ, զոր­քեր, զո­րա­մա­սեր սե­փա­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյան բա­ռե­րով Հայկ Ստ­վե­րին եր­գի պատ­վեր տված­ներն ի՞նչ են ա­նե­լու:
Ա­յո, կա­պի­տու­լաց­վե­լու են` պայ­մա­նագ­րի կամ պա­տե­րազ­մի տես­քով:
Բայց, քա­նի որ Մեծ պահ­քի շր­ջան է, մենք այդ հա­յե­լին շր­ջում և Տի­րոջ ներ­կա­յու­թյան մեջ ենք բե­րում հա­յոց բո­լոր խն­դիր­ներն ու ցա­վե­րը:
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 2490

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ