Հա­սանք` ի­ջեք

Հա­սանք` ի­ջեք
17.03.2020 | 00:04
Նո­րից քվան­տի մա­սին: Ա­սել ենք` «վեր­ջին օ­րե­րին», երբ նուրբ աշ­խար­հը գրե­թե հպ­վում է կոշտ, հո­րի­զո­նա­կան աշ­խար­հին, վիբ­րա­ցիա­ներն ան­չափ մեծ ա­րա­գու­թյուն են ձեռք բե­րում: Նախ­կի­նում գոր­ծած մեղ­քը, որ կա­րող էր ան­գամ գոր­ծող սերն­դի վճար­մա­նը չար­ժա­նա­նալ, «սպա­սել» ե­կող սերն­դի չոր­րորդ պոր­տին, դա­դա­րում էր գոր­ծոն լի­նե­լուց, ան­չափ մեծ ա­րա­գու­թյուն ձեռք բե­րում, օգ­նում հենց այս սերն­դին, մար­դուն` հե­տա­հա­յա­ցի մեջ մնալ, զգալ դրանք շատ ա­րագ:
Բայց որ այս­պես ա­րագ ու այս­քան «բեղմ­նա­վոր», ա­մենևին սպա­սե­լի չէր, ինչն էլ իր հեր­թին ար­ձա­նագ­րումն է` շա­րու­նա­կա­կա­նու­թյու­նը պետք է միայն ու բա­ցա­ռա­պես «տե­ղա­վո­րել» ուղ­ղա­հա­յա­ցի` հոգևո­րի մեջ, այ­լա­պես հետևանք­ներն ան­դառ­նա­լի կլի­նեն:
Աս­ված է` վեր­ջից ա­ռաջ գա­լիս է հպար­տու­թյու­նը: Չկրկ­նենք. այն ա­մե­նա­սա­տա­նա­յա­կան-լյու­ցի­ֆե­րյան վի­ճակն է, ո­րը հիմ­նա­հա­տակ է ա­նում իր ճամ­փին պա­տա­հած ա­մեն բան: «Հպարտ քա­ղա­քա­ցու» այն դո­զան, որն ա­մեն օր, ա­մեն վայր­կյան նե­րարկ­վում է քրիս­տո­նեու­թյունն ա­ռա­ջինն ըն­դու­նած ժո­ղովր­դի են­թա­գի­տակ­ցու­թյան ծալ­քե­րում` երկ­րի, պե­տու­թյան, ոչ բա­րով, ղե­կա­վա­րի կող­մից, ա­մե­նաա­հա­վորն էր` տրանս­գեն­դեր­նե­րի, ե­կե­ղե­ցու, դպ­րո­ցի, բա­նա­կի` բո­լոր կար­գի ար­ժե­հա­մա­կար­գե­րի քանդ­ման «ո­լոր­տում»:
Ար­դյուն­քը չու­շա­ցավ: Ի դեպ. նկա­տենք, որ Ի­րա­նից ու Չի­նաս­տա­նից հե­տո հա­յաս­տա­նյան կո­րո­նա­վի­րու­սյան «հա­ջո­ղու­թյան պատ­մու­թյունն» ա­մե­նա­ցա­վո­տը, ե­թե չա­սենք` ող­բեր­գա­կանն ու խոր­հր­դա­պատ­կե­րա­յինն է` իր բո­լոր դրսևո­րում­ներվ:
Կաս­կած­վում, թես­տա­վոր­վում է իշ­խող ըն­տա­նի­քը, որն ին­քա­մա­տույց` հան­րաք­վեի է տր­ված` ե­րե­խա­նե­րով նե­րա­ռյալ, խցան­վել է Սևա­նում: Այդ օ­րե­րին նրանց ա­վագ որ­դու ծնն­դյան օրն է ե­ղել, ըն­տա­նի­քը չէր եր­կն­չել այն տո­նե­լուց: Ըն­տա­նի­քը հան­րաք­վեի է մաս­նակ­ցում Սյու­նի­քում` դեպ Ար­ցախ տա­նող «տա­ճա­րի» դար­պաս­նե­րի մոտ, ուր գնում են բո­լոր «ճա­նա­պարհ­նե­րը»:
Լոկ մեկ` հպարտ պատ­ճա­ռով. «ըն­տա­նի­քը» և նրա գլու­խը չեն ու­զում ու­նե­նալ այն Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նը, ո­րը մաս­նա­կիո­րեն խո­չըն­դո­տում է իր և իր ար­տա­սա­հա­մյա­նյան բո­սե­րի ինք­նազ­գա­ցո­ղու­թյա­նը, հպար­տու­թյան դո­զա­յա­վոր­ման չա­փա­քա­նա­կին` Ար­ցա­խը տա­լու, Ստամ­բու­լյան այ­լա­սեր­վա­ծու­թյուն և մնա­ցյալ «ա­նա­մո­թու­թյուն­նե­րը» «հա­վաս­տագ­րե­լու» հա­մար:
Հա­ջոր­դիվ. Ի­տա­լիան. այն էլ ինչ-որ չա­փով, նշա­նա­յին է. Ի­տա­լիա­յից վե­րա­դար­ձած­նե­րը նշանդ­րեք են ա­նում ու….. ար­դյունք­նե­րը չեն ու­շա­նում:
Հա­ջորդ նշա­նա­յինն է՛լ ա­վե­լի «ան­հեր­քե­լի» է, Աստ­ծո դա­տաս­տա­նը. Սուրբ գիրքն ա­սում է` սկս­վե­լու է իր իսկ տա­նից: Բա մի հատ հարց չտա՞. ե­թե Էջ­միա­ծի­նը «ծնն­դա­վայրն է իմ հո­գուս», ինչ­պե՞ս ե­ղավ, որ սուրբ քա­ղա­քից այն սկ­սեց տա­րա­ծա­կա­նու­թյուն ու­նե­նալ: Ար­դյոք Խո­րե­նա­ցու ող­բի այն հատ­վա­ծը չէ՞, որ շատ դեպ­քե­րում ե­կե­ղե­ցին էլ չե­ղավ իր բար­ձուն­քին, ու ի անհ­րա­ժեշ­տու­թյուն իր ձայ­նը, աղ­մու­կը` ՃԻ­ՉԸ չա­րա­րեց` այս ա­մե­նի դեմ. ար­տա­քին «հե­զա­բա­րո­յու­թյունն» ա­ռա­վել նա­խընտ­րեց, երբ բո­ղո­քա­կան, ե­հո­վա­կան, մոր­մոն ե­կե­ղե­ցի­նե­րը լց­վել են մեր կյանք, մեր փո­ղոց­ներ, մեր հո­գի` տո­նե­լու ի­րենց հաղ­թա­նա­կը:
Այս բո­լոր ար­ձա­նագ­րում­նե­րը զուտ ճա­նա­չո­ղա­կան բնույ­թի են: Կր­կին խփում ենք նույ­նին: Որ­քան էլ աշ­խար­հիկ իշ­խա­նու­թյուն­նե­րը փոր­ձեն մի­ջոց­ներ ձեռ­նար­կել (փա՜ռք Աստ­ծո, որ ար­դեն իսկ նոր­մալ քայ­լեր ա­նում են. էդ­պես է` վտան­գը մինչև մաշ­կիդ, ջա­նիդ չդիչ­պի, ուշ­քի չես գա), բայց ա­մե­նա­մեծ ա­նե­լիքն ու­նի հոգևոր շեր­տը:
ՈՒ այս դեպ­քում ա­մենևին չի նկա­տառ­վում ե­կե­ղե­ցին ու ե­կե­ղե­ցա­կա­նը: Չեմ ա­սում` կղե­րա­կա­նու­թյու­նը հոգ­նեց­նող է: Ա­սում եմ, որ հոգևոր մե­կի` մի քա­նի­սի գո­յու­թյունն իսկ զո­րու էր Սո­դոմ-Գո­մո­րը ո­րը հենց այս` կո­րո­նա­վի­րու­սա­յին հա­մա­ճա­րա­կի տակ էր, ե­թե ու­նե­նար 10… եր­կու` մեկ, ար­դար, կա­րող էր կան­խել չա­րի­քը, շար­ժել Աստ­ծո գու­թը:
Միս­տի՞կ է: Բայց Ի­րա­կա­նու­թյունն ու Ճա­նա­պարհն է: Փոր­ձենք գտ­նել այ սրա կո­դը, ան­հատ­նե­րին. մեկ­տեղ հա­ռա­չե­լու ու­ղերձ հղել նրանց` գի­տակ­ցա­կան հա­սու­նու­թյամբ շար­ժե­լու մեր ներ­սում ապ­րող Ա­ՄԵ­ՆԱ­ՄԵ­ԾԻՆ, որն էլ կշար­ժի բո­լո­րիս, այդ թվում` աշ­խար­հիկ իշ­խա­նու­թյուն­նե­րին, ո­րոն­ցից, որ­քան էլ պա­րա­դոք­սալ, այս պա­հին կախ­ված է Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի` բո­լո­րիս ճա­կա­տա­գի­րը:
Ա­ղեր­սում եմ նախ` իմ ներ­քին հա­մե­րաշ­խու­թյու­նը ի­րենց հետ, ու հե­տո` նույն այդ այ­րե­րի` ժո­ղովր­դի հետ ի­րա­կան, նե­րո­ղու­թյամբ, կա­տար­վածն ու կա­տար­վո­ղը հաս­կա­նա­լով (ոչ կա­պի­կա­բար, ոչ պո­պու­լիս­տա­բար, ոչ ամ­բի­ցիա­բար, ոչ ի­րե­նա` այդ ա­մե­նից օգտ­վե­լու այ­լան­դակ խա­սյա­թի հան­գույն):
Ներ­քին դարձ:
Ա­մե՜ն:
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 2670

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ