Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

...ՈՒ­րիշ է նաև ստեր ներ­կա­յաց­նող վար­չա­պետ ու­նե­նա­լու ա­ռու­մով

...ՈՒ­րիշ է նաև ստեր ներ­կա­յաց­նող վար­չա­պետ ու­նե­նա­լու ա­ռու­մով
20.03.2020 | 02:37
Հա­յաս­տա­նում ե­րեկ ա­ռա­վոտ­վա դրու­թյամբ նոր կո­րո­նա­վի­րու­սով (COVID-19) վա­րակ­վա­ծու­թյան 115 հաս­տատ­ված դեպք կար, նրան­ցից բուժ­ված էր ըն­դա­մե­նը մե­կը:
Մար­տի 18-ին, երբ ՀՀ-ում COVID-19-ով վա­րակ­վա­ծու­թյան հաս­տատ­ված դեպ­քե­րը մի պահ 110-ն էին ու դեռ չէին դար­ձել 112, Հա­յաս­տա­նից այդ թիվն էր Ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մաշ­խար­հա­յին կազ­մա­կեր­պու­թյա­նը տրա­մադր­վել, նույն ժա­մա­նակ Ռու­սաս­տա­նում COVID-19-ով վա­րակ­վա­ծու­թյան հաս­տատ­ված դեպ­քե­րը 147-ն էին: Մար­տի 19-ին, ցե­րեկ­վա դրու­թյամբ, ՀՀ-ում գրանց­ված դեպ­քե­րը, ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Ար­սեն Թո­րո­սյա­նի տե­ղե­կաց­մամբ, հա­սել էին 122-ի: Նույն ժա­մա­նակ ՌԴ-ում COVID-19-ով վա­րակ­վա­ծու­թյան հաս­տատ­ված դեպ­քե­րը դար­ձյալ 147-ն էին:
Մեր երկ­րի բնակ­չու­թյու­նը, պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վու­թյան հա­մա­ձայն, 2020 թ. հուն­վա­րի 1-ի դրու­թյամբ 2 959 200 է: Թեև ՀՀ-ում փաս­տա­ցի ապ­րող­ներն ի­րա­կա­նում այդ­քան էլ չեն, այ­նու­հան­դերձ, հաշ­վար­կի հա­մար պաշ­տո­նա­կան այդ թի­վը հիմք ըն­դու­նենք: Ե­թե 2 959 200-ը բա­ժա­նենք 110-ի, կս­տաց­վի 26 901,818, այ­սինքն` նոր կո­րո­նա­վի­րու­սով մինչ այժմ վա­րակ­ված է (ըն­դգ­ծում ենք` խոս­քը զուտ պաշ­տո­նա­պես հայտ­նի­նե­րի մա­սին է) Հա­յաս­տա­նի յու­րա­քան­չյուր 26 901-րդ կամ 26 902-րդ բնա­կի­չը:
Ռու­սաս­տա­նի բնակ­չու­թյու­նը 2020 թ. հուն­վա­րի 1-ի դրու­թյամբ, դար­ձյալ պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վու­թյան հա­մա­ձայն, կազ­մում է 146 745 098 մարդ, ՌԴ բնակ­չու­թյու­նը ՀՀ բնակ­չու­թյու­նից 49,5 ան­գամ շատ է, 146 745 098-ը 147-ի բա­ժա­նե­լով, կս­տա­նանք 998 265,97, այ­սինքն` COVID-2019-ով վա­րակ­ված ան­ձինք Ռու­սաս­տա­նում բնակ­չու­թյան յու­րա­քան­չյուր 998265-րդն են: Տար­բե­րու­թյունն ահ­ռե­լի է, այ­սինքն նոր կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ված ան­ձինք Հա­յաս­տա­նում ա­վե­լի քան 37 ան­գամ ա­վե­լի են, քան Ռու­սաս­տա­նում: Երկ­րի բնակ­չու­թյան քա­նա­կի հետ հա­րա­բե­րակ­ցու­թյամբ COVID-19-ով վա­րակ­վա­ծու­թյան հաս­տատ­ված դեպ­քե­րը Հա­յաս­տա­նում Ռու­սաս­տա­նի և մի շարք այլ եր­կր­նե­րի հա­մե­մատ ա­վե­լի մեծ են ոչ միայն այ­սօր, ա­վե­լի մեծ են ե­ղել ոչ միայն ե­րեկ, այլև դրան նա­խոր­դած օ­րե­րին: Ա­հա հենց սրա՛նք են փաս­տե­րը:
Փաս­տը նաև այն է, որ ե­րեկ, ցե­րեկ­վա դրու­թյամբ հրա­պա­րակ­ված (պար­բե­րա­բար թար­մաց­վող) պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վու­թյան հա­մա­ձայն, օ­րի­նակ, Կու­բա­յում COVID-19-ով վա­րակ­վա­ծու­թյան հաս­տատ­ված դեպ­քերն ըն­դա­մե­նը 11-ն էին, նույ­նը նաև` Պա­րագ­վա­յում, Նի­գե­րիա­յում` 8-ը, Քե­նիա­յում` 7-ը (միայն մայ­րա­քա­ղաք Նայ­րո­բիում, 2010 թ. մար­դա­հա­մա­րի տվյալ­նե­րի հա­մա­ձայն, ա­վե­լի քան 3 մլն 240 000 մարդ է ապ­րում), Տան­զա­նիա­յում` 6-ը, նույ­նը` Ե­թով­պիա­յում, Մոն­ղո­լիա­յում` դար­ձյալ 6-ը, Ղրղզս­տա­նում` 3-ը, Սու­դա­նում (բնակ­չու­թյու­նը 2013 թ.` ա­վե­լի քան 34 մլն)` 2-ը, Նի­կա­րա­գուա­յում` 1-ը… Այս թվար­կու­մը կա­րե­լի է եր­կար շա­րու­նա­կել, բայց, կար­ծում ենք, ի­մաստ չու­նի: Նշ­ված եր­կր­նե­րը բնակ­չու­թյամբ գե­րա­զան­ցում են Հա­յաս­տա­նին:
Ա­հա այս պայ­ման­նե­րում ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Նի­կոլ Փա­շի­նյա­նը ֆեյս­բու­քյան իր է­ջում ե­րեկ կա­տա­րած գրառ­մամբ հայ­տա­րա­րել է, թե «…մենք ա­մե­նանվ­տանգն ենք` փաս­տա­ցի»: Դե, ի­հար­կե, մերն ու­րիշ է… ՈՒ­րիշ է նաև ի­րա­կա­նու­թյան, թվե­րի, փաս­տե­րի հետ կապ չու­նե­ցող տե­ղե­կու­թյուն­ներ (ա­պա­տե­ղե­կատ­վու­թյուն), ստեր ներ­կա­յաց­նող վար­չա­պետ ու­նե­նա­լու ա­ռու­մով: Փա­շի­նյա­նի նպա­տա­կը մի­գու­ցե բա­րի է` ի­րա­վի­ճա­կը հնա­րա­վո­րինս մեղմ, ոչ ան­հան­գս­տաց­նող ներ­կա­յաց­նել, որ հան­կարծ խու­ճապ չա­ռա­ջա­նա, բայց դրան հաս­նե­լու ճա­նա­պարհն ա­պա­տե­ղե­կատ­վու­թյան հրա­պա­րա­կու­մը չէ, ո­րը հան­գեց­նե­լով նույ­նիսկ նոր կո­րո­նա­վի­րու­սի առն­չու­թյամբ երկ­րի ղե­կա­վա­րի խոս­քի նկատ­մամբ վս­տա­հու­թյան հե­տա­գա կորս­տի, ճիշտ հա­կա­ռակ ար­դյուն­քը կա­րող է ու­նե­նալ կամ այլ փաս­տե­րի, հան­գա­մանք­նե­րի, գոր­ծոն­նե­րի հա­մա­տեքս­տում նպաս­տել խու­ճա­պի ա­ռա­ջաց­ման:
Անդ­րա­դառ­նանք նաև ֆեյս­բու­քյան իր է­ջում Փա­շի­նյա­նի ե­րեկ­վա գրառ­մա­նը թվե­րը թաքց­նել-չթաքց­նե­լու ա­ռու­մով նաև.
«Ժո­ղո­վուրդ ջան, մի բան ա­սեմ, բայց մեր մեջ:
Մենք էս­պես թա­փան­ցիկ, բաց, կո­րո­նա­վի­րու­սի մեր բո­լոր դեպ­քե­րը հայ­տա­րա­րում ենք մեկ ժամ­վա ըն­թաց­քում:
Բայց մենք վս­տահ ե՞նք, որ աշ­խար­հի բո­լոր եր­կր­նե­րը ի­րենց թվե­րը ճշգ­րիտ են ա­սում:
Սա էն դեպքն է, երբ մեր թա­փան­ցի­կու­թյու­նը կա­րող է աշ­խա­տել մեր դեմ: Եվ աշ­խար­հը մեզ կա­րող է ըն­կա­լել որ­պես կո­րո­նա­վի­րու­սա­յին վտանգ, չնա­յած ի­րա­կա­նում մենք ա­մե­նաանվ­տանգն ենք՝ փաս­տա­ցի:
Սա չեմ ա­սում՝ դեպ­քեր թաքց­նե­լու հա­մար հիմ­քեր նա­խա­պատ­րաս­տե­լու հա­մար: Դա բա­ցառ­ված է, մենք դա չենք ա­նի: Ա­սում եմ, որ ի­մա­նաք, որ ու­նենք նաեւ այս­պի­սի ռիս­կեր»:
Փա­շի­նյա­նը հաս­կա­նա­լով, թե իր այս գրա­ռու­մը կար­դա­ցող շա­տու­շատ մար­դիկ ինչ են մտա­ծե­լու, գրառ­ման վեր­ջում թեև, կար­ծում եմ, խո­րա­ման­կե­լով, գրել է` «Սա չեմ ա­սում՝ դեպ­քեր թաքց­նե­լու հա­մար հիմ­քեր նա­խա­պատ­րաս­տե­լու հա­մար», սա­կայն ան­ձամբ ես նրան հա­վա­տա­լու հիմ­քեր չու­նեմ ու ճիշտ հա­կա­ռակն եմ կար­ծում, մա­նա­վա՛նդ Փա­շի­նյա­նի «հան­ճա­րեղ» եզ­րա­կա­ցու­թյու­նից հե­տո` «Սա էն դեպքն է, երբ մեր թա­փան­ցի­կու­թյու­նը կա­րող է աշ­խա­տել մեր դեմ»: Ընդ ո­րում, նկա­տի ու­նե­նա­լով ոչ միայն Փա­շի­նյա­նի նշ­ված եզ­րա­կա­ցու­թյու­նը, այլև Հա­յաս­տա­նում ար­տա­կարգ դրու­թյուն հայ­տա­րա­րե­լու մա­սին ՀՀ կա­ռա­վա­րու­թյան ո­րոշ­ման հա­կա­սահ­մա­նադ­րա­կան 23-րդ կե­տով, ինչ­պես նաև 26-րդ կե­տով տե­ղե­կատ­վու­թյան սահ­մա­նա­փա­կու­մը, ո­րը ԶԼՄ-նե­րին, լրագ­րող­նե­րին և այլ ան­ձանց նոր կո­րո­նա­վի­րու­սի առն­չու­թյամբ պա­րե­տա­տան ու պե­տա­կան պաշ­տո­նա­տար ան­ձանց կող­մից չտ­րա­մադր­ված ճշ­մար­տու­թյան, տե­ղա­կան ու մի­ջազ­գա­յին ի­րա­կա­նու­թյան ներ­կա­յա­ցումն ար­գե­լե­լու խայ­տա­ռակ փորձ է: Չի՛ հա­ջող­վե­լու:
Ա­պա թող փոր­ձեն Հա­յաս­տա­նում նոր կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­վա­ծու­թյան հաս­տատ­ված դեպ­քե­րը թաքց­նել, բայց մինչ այդ թող պատ­կե­րաց­նեն, թե ինչ կկա­տար­վի դրա­նից հե­տո, երբ այդ մա­սին ար­դեն կի­մա­նան ԱՀԿ-ն, մի­ջազ­գա­յին այլ կա­ռույց­ներ, ինչ­պես նաև աշ­խար­հի պե­տու­թյուն­նե­րը: Իսկ որ Հա­յաս­տա­նի հե­տաքն­նող լրագ­րող­նե­րը կն­պաս­տեն դրան, թող որևէ կաս­կած չու­նե­նան: Կն­պաս­տեն բժշ­կա­կան հա­մա­կար­գում ի­րենց աղ­բյուր­նե­րից ստա­ցած ա­պա­ցու­ցե­լի տե­ղե­կատ­վու­թյամբ, «Նորք» ին­ֆեկ­ցիոն հի­վան­դա­նոց (ե­թե վաղն այլ բուժ­հաս­տա­տու­թյուն­ներ նույն­պես միայն COVID-19-ով վա­րակ­ված­նե­րի և այդ ա­ռու­մով կաս­կա­ծե­լի ան­ձանց ըն­դու­նեն, նաև այն­տեղ) «Շտապ օգ­նու­թյան» մե­քե­նա­նե­րի մուտ­քը տե­սան­կա­րա­հա­նե­լով, դրանց քա­նա­կը հաշ­վե­լով ու տե­սագ­րու­թյուն­նե­րը հրա­պա­րա­կե­լով: Այն ժա­մա­նակ կհաս­կա­նան, թե ով է խու­ճա­պի հան­գեց­նում` ի­րա­կա­նու­թյու­նը հան­րու­թյա­նը ներ­կա­յաց­նող­նե՞­րը, թե այն թաքց­նող­նե­րը, ա­պա­տե­ղե­կատ­վու­թյուն ներ­կա­յաց­նող­նե­րը:
Ե­րեկ Armenian unified infocenter/Հայ­կա­կան միաս­նա­կան տե­ղե­կատ­վա­կան կենտ­րո­նի հրա­պա­րա­կած տե­ղե­կատ­վու­թյան հա­մա­ձայն, «Աշ­խար­հում նոր տի­պի կո­րո­նա­վի­րու­սով՝ COVID-19-ով վա­րակ­ված­նե­րի թիվն ան­ցել է 220 հա­զա­րը։ Կո­րո­նա­վի­րու­սի հե­տա­զո­տա­կան կենտ­րոն­նե­րի տվյալ­նե­րի հա­մա­ձայն՝ վա­րակ­վել է 225 հա­զար 381 մարդ, մա­հա­ցած­նե­րի թի­վը 9 հա­զար 276 է, ա­պա­քին­վել է 85 հա­զար 831 անձ։ Կո­րո­նա­վի­րու­սը տա­րա­ծում է գտել աշ­խար­հի 170-ից ա­վե­լի եր­կր­նե­րում և տա­րածք­նե­րում»։
Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 8414

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ