Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Վատ է, ժո­ղո­վուրդ, վատ է

Վատ է, ժո­ղո­վուրդ, վատ է
10.04.2020 | 14:30
Վեր­ջին ժա­մա­նակ­ներս բրի­տա­նա­կան մար­զա­կան լրատ­վա­մի­ջոց­ներն ա­վե­լի ու ա­վե­լի շատ են վե­րած­վում ֆի­նան­սա­կան մի­ջոց­ներ ներ­կա­յաց­նող հաշ­վե­մա­տյան­նե­րի՝ հա­մեմ­ված տն­տե­սա­կան լուրջ վեր­լու­ծու­թյուն­նե­րով։ Պատ­ճա­ռը աշ­խար­հին հա­մա­կած վա­րակն է՝ կո­րո­նա­վի­րու­սը, ո­րը դեռ հայտ­նի էլ չէ, թե շո­շա­փե­լի ա­պա­գա­յում ինչ խոր­քա­յին փո­փո­խու­թյուն­ներ է մտց­նե­լու բո­լո­րիս կյան­քում։
Արդ ընդ­հան­րա­կա­նից անց­նենք մաս­նա­վո­րին։
Անգ­լիա­կան պրե­միեր լի­գան ներ­կա­յաց­նող ա­կումբ­նե­րից ա­մե­նա­խո­շոր վնա­սը կկ­րի «Ման­չեստր Յու­նայ­թե­դը»՝ 116,4 մի­լիոն ֆունտ ստեռ­լինգ։ Բանն այն է, որ աշ­խար­հով մեկ ճա­նա­չում ու­նե­ցող այս թի­մի խա­ղե­րի տոմ­սե­րի վա­ճառ­քից պրե­միեր լի­գա­յում ստաց­վում է ա­մե­նա­մեծ հա­սույ­թը, իսկ մինչև մր­ցաշր­ջա­նի ա­վարտ սպաս­վում էր, որ ա­կում­բի գան­ձա­րա­նը նվա­զա­գույ­նը կա­վե­լա­նար ևս 17,6 մի­լիոն ֆունտ ստեռ­լին­գով։ Բա­ցի սրա­նից, «կար­միր սա­տա­նա­նե­րը» հա­մա­գոր­ծակ­ցում են գո­վազ­դա­յին պատ­կա­ռե­լի գոր­ծա­կալ­նե­րի հետ, ո­րոնք թի­մի հաշ­վե­հա­մա­րին կփո­խան­ցեին շուրջ 50,8 մի­լիոն ֆունտ ստեռ­լինգ։
Ե­թե վերն ա­սած թվե­րին գու­մա­րենք և հե­ռուս­տա­հե­ռար­ձակ­ման ի­րա­վուն­քի վա­ճառ­քից գո­յա­ցող 48 մի­լիո­նը, կս­տա­նանք այն թի­վը, որ ի սկզ­բա­նե նշել ենք վերևում։
Կրե­լիք վնաս­նե­րի ցու­ցա­նի­շով երկ­րորդ հո­րի­զո­նա­կա­նում է ման­չեստ­րյան մյուս հան­րա­հայտ թի­մը՝ «Սի­թին»։ Ա­ռանց ման­րա­մաս­նե­րի մեջ խո­րա­նա­լու, միան­գա­մից նշենք «քա­ղա­քաբ­նակ­նե­րի» վնա­սի ամ­բող­ջա­կան չա­փը՝ 109,3 մի­լիոն ֆունտ։
Այս ցու­ցա­կում եր­րոր­դը «Լի­վեր­պուլն» է՝ ա­ռաջ­նու­թյան բա­ցա­հայտ ա­ռա­ջա­տա­րը, ո­րի խա­ղե­րի հե­ռուս­տա­հե­ռար­ձա­կու­մը ներ­կա­յումս Անգ­լիա­յում ա­մե­նա­թանկն է՝ 55,2 մի­լիոն։
Այս­պի­սով՝ բո­լոր թոփ ա­կումբ­նե­րի հա­մար կրե­լիք ֆի­նան­սա­կան վնաս­նե­րը սահ­մռ­կե­ցու­ցիչ տե­սա­րան են ներ­կա­յաց­նում ու ա­հա թե նաև ին­չու է, որ դրանք հան­դես են գա­լիս ա­ռաջ­նու­թյու­նը եզ­րագ­ծին հասց­նե­լու օգ­տին՝ ա­ռանձ­նա­պես չտագ­նա­պե­լով, որ այդ դի­մա­կա­յու­թյուն­նե­րը կանց­կաց­վեն ա­ռանց հան­դի­սա­տե­սի, քան­զի սա կլի­նի չա­րյաց փոք­րա­գույ­նը (ա­հա թե նաև ին­չու էինք վե­րը հի­շա­տա­կում թի­մե­րի ֆի­նան­սա­վոր­ման աղ­բյուր­նե­րը)։
Ի­հար­կե, կլի­նեն թի­մեր, ո­րոնց հա­մար ա­ռաջ­նու­թյան ա­նա­վարտ մնալն ա­ռանձ­նա­պես տագ­նա­պա­հա­րույց չէ, մա­նա­վանդ որ այդ դեպ­քում կս­տա­նան բարձ­րա­գույն դի­վի­զիո­նում մնա­լու ի­րա­վուն­քը վի­ճար­կե­լու հնա­րա­վո­րու­թյուն։ Խոս­քը մաս­նա­վո­րա­պես վե­րա­բե­րում է վտան­գա­վոր գո­տում հայ­տն­ված «Նոր­վի­չին» կամ «Բոռն­մու­տին», ո­րոնք կորց­նե­լու դեպ­քում կու­նե­նան հա­մա­պա­տաս­խա­նա­բար 19,5 և 22,1 մի­լիո­նի վնաս, սա­կայն փո­խա­րե­նը... իսկ թե փո­խա­րենն ինչ, ար­դեն ա­սա­ցինք։
Ա­ռաջ­նու­թյու­նը շա­րու­նա­կե­լու-չշա­րու­նա­կե­լու հետ կապ­ված մեր նա­խորդ հրա­պա­րա­կում­նե­րում հնա­րա­վո­րիս ման­րա­մասն ենք ե­ղել, ուս­տի խնդ­րին կր­կին չանդ­րա­դառ­նանք, միայն հա­վե­լենք, որ շատ ա­կումբ­ներ կա­տաստ­րո­ֆիկ ա­րա­գու­թյամբ «կրա­կին» են տա­լիս, «մա­շում» են ու­նե­ցած ֆի­նան­սա­կան մի­ջոց­նե­րը, իսկ հայտ­նի է, որ ե­թե մի տե­ղից ա­նընդ­հատ վերց­նում ես ու չես հա­մալ­րում, ա­պա ե­ղա­ծի վերջն ա­րագ կգա։ Ստաց­վում է, որ ի­րա­վի­ճա­կը շտ­կե­լու հնա­րա­վոր մի­ջոց­նե­րից մեկն ա­ռաջ­նու­թյու­նը վեր­սկ­սելն է։ Սա­կայն ամ­բողջ ցավն այն է, որ ոչ մե­կը չգի­տի, թե դա երբ է տե­ղի ու­նե­նա­լու, քա­նի որ ոչ մե­կը չգի­տի, թե կա­րան­տի­նը դեռ որ­քան է տևե­լու։
Ե­թե խնդ­րին գլո­բալ ենք մո­տե­նում, միակ փր­կու­թյու­նը հա­մաշ­խար­հա­յին ա­ղե­տի դե­մը ժամ ա­ռաջ առ­նելն է։
Այն­պես որ մնում ենք գիտ­նա­կան­նե­րի հույ­սին, ո­րոնց գո­յու­թյան մա­սին ոնց որ թե վա­ղո՜ւց մո­ռա­ցել էինք, իսկ ա­ռան­ձին խե­լոք գլուխ­ներ դեռ ե­րեկ հան­դես էին գա­լիս Գի­տու­թյուն­նե­րի ա­կա­դե­միան փա­կե­լու կամ վե­րապ­րո­ֆի­լա­վո­րե­լու ա­ռա­ջար­կով։ Չա­սենք, թե ով­քեր էին այդ խե­լոք­ներն ու կոնկ­րետ որ երկ­րում էին հն­չում նմա­նա­տիպ կո­չե­րը, քան­զի ա­ռանց այն էլ ա­մեն ինչ հաս­կա­նա­լի է։ Դրա հա­մար է ժո­ղո­վուրդն ա­սում՝ Աստ­ված էլ բե­թա­րից ա­զա­տե։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Դիտվել է՝ 7650

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ