Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

«Փոքր ե­կե­ղե­ցում էլ կա­րե­լի է մեծ պա­տա­րագ ա­նել»

«Փոքր ե­կե­ղե­ցում էլ կա­րե­լի է մեծ պա­տա­րագ ա­նել»
09.06.2020 | 01:09

«Ի­րա­տե­սի» զրու­ցա­կի­ցը Վա­նա­ձո­րի Հով­հան­նես Ա­բե­լյա­նի ան­վան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նի նո­րան­շա­նակ տնօ­րեն ԼՈՒ­ՍԻ­ՆԵ ՍԱ­ՀԱ­ԿՅԱՆՆ է։

-Թատ­րո­նի տնօ­րե­նի պաշ­տո­նում Ձեր նշա­նա­կու­մը զու­գա­դի­պեց դժ­վար ժա­մա­նակ­նե­րի հետ։ Ի՞նչ ռազ­մա­վա­րու­թյուն է մշա­կում թատ­րոնն այս օ­րե­րին։
-Դա­ժան ժա­մա­նա­կաշր­ջան է, փոր­ձու­թյուն­նե­րով լի... Աշ­խա­տել եմ նվի­րու­մով, երբ տնօ­րե­նի պաշ­տո­նա­կա­տար էի, նույն նվի­րու­մով շա­րու­նա­կե­լու եմ աշ­խա­տանքս։ Ա­մեն ինչ ա­նե­լու եմ՝ նպաս­տե­լու հա­մար Ա­բե­լյա­նի ան­վան թատ­րո­նի տա­րեգ­րու­թյան մեջ դրա­կան կող­մի ա­վե­լաց­մա­նը։ Ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը մեզ պար­տադ­րում է ու­նե­նալ ճկուն մո­տե­ցում­ներ, նոր, ժա­մա­նա­կին հա­մա­հունչ գա­ղա­փար­ներ, որ­պես­զի կա­րո­ղա­նանք անհ­րա­ժեշտ չա­փով ինք­նադրսևոր­վել։ Ընդ­հատ­ված է թատ­րոն-հա­սա­րա­կու­թյուն օր­գա­նա­կան կա­պը, և պետք է հաս­կա­նանք՝ ինչ ա­նել՝ գո­նե առ­ցանց հար­թա­կում հան­դի­սա­տե­սին չկորց­նե­լու հա­մար։
-Բե­մադ­րու­թյուն­նե­րի, ա­ռաջ­նա­խա­ղե­րի հույս կա՞ ա­ռա­ջի­կա­յում։
-Վեր­ջերս քն­նարկ­վեց թատ­րոն­նե­րի աշ­խա­տան­քի վերս­կս­ման հար­ցը՝ փոր­ձե­րի մա­սով։ Մա­յի­սի 26-ից մեր թատ­րո­նում ե­րեք ներ­կա­յաց­ման փոր­ձեր են ըն­թա­նում, և հույս ու­նեմ, մաղ­թում եմ, ակն­կա­լում եմ, որ հնա­րա­վո­րինս շուտ կա­րո­ղա­նանք հան­դի­սա­տե­սին ըն­դու­նել դահ­լի­ճում, ոչ թե առ­ցանց հար­թակ­նե­րում։ Մի­գու­ցե քն­նարկ­վի սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյու­նը պահ­պա­նե­լու հար­ցը, 350 նս­տա­տե­ղի փո­խա­րեն սպա­սար­կենք 100 նս­տա­տե­ղով և այլն։ Կլի­նեն նաև բա­ցօ­թյա ցու­ցադ­րու­թյուն­ներ։ Թեև ե­րե­կո­յան լույ­սե­րի հրաշ­քը գրե­թե անհ­նա­րին է ստա­նալ դր­սում... Ա­բե­լյա­նի ան­վան թատ­րո­նի հետ­նա­բա­կը ե­զա­կի հնա­րա­վո­րու­թյուն ու­նի ման­կա­կան ներ­կա­յա­ցում­նե­րի հա­մար։ Ա­ռա­ջի­կա­յում Վա­նա­ձո­րի Ստե­փան Զո­րյա­նի տուն-թան­գա­րա­նի այ­գում նա­խա­տե­սում ենք Զո­րյա­նի «Խն­ձո­րի այ­գին» ստեղ­ծա­գոր­ծու­թյան բե­մադ­րու­թյու­նը։
-Ա­մեն ինչ ար­վում է հան­դի­սա­տե­սի հետ կա­պը չկորց­նե­լու հա­մար, բայց ար­ձա­գան­քը միան­շա­նակ չէ։ Իբրև օ­րի­նակ՝ ի­րա­րից հե­ռու նս­տա­տե­ղե­րը շա­տերն ա­նըն­դու­նե­լի են հա­մա­րում։ Ինչ­պե՞ս են նոր ձևա­չա­փին հար­մար­վե­լու դե­րա­սան­նե­րը, ի՞նչ տրա­մադ­րու­թյուն­ներ են տի­րում հետ­նա­բե­մում։
-Սա մի ի­րա­վի­ճակ է, որ բո­լորս, ու­զենք թե չու­զենք, պետք է փոր­ձենք կրեա­տիվ լու­ծում­ներ գտ­նել։ Իս­կա­պես, թատ­րո­նը կեն­դա­նի ար­վեստ է, իս­կա­պես մենք ու­նենք խն­դիր, բնա­կան է, որ կո­րո­նա­քաո­սով պար­տադր­ված ձևա­չա­փը, նաև այս ա­նո­րո­շու­թյու­նը, գի­տակ­ցու­մը, որ ինչ-որ բան այն չէ, ազ­դում են և՛ դե­րա­սան­նե­րի տրա­մադ­րու­թյան վրա, և՛ բե­մադ­րի­չի, և՛ հան­դի­սա­տե­սի։ Կար­ծում եմ՝ կո­րո­նա­ժա­մա­նակ­նե­րում այս խն­դիրն առ­կա է ոչ միայն թա­տե­րար­վես­տում, այլև մեր կյան­քի բո­լոր ո­լորտ­նե­րում։
-Փոր­ձե­րը հնա­րա­վո՞ր է ա­նել՝ պահ­պա­նե­լով սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյունն ու անվ­տան­գու­թյան մյուս կա­նոն­նե­րը։
-Ա­յո, մա­նա­վանդ որ այս օ­րե­րին ներ­կա­յա­ցում­նե­րի փոր­ձե­րը հիմ­նա­կա­նում բա­կում են ըն­թա­նում։ Պահ­պա­նում ենք սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյու­նը, կի­րա­ռում անվ­տան­գու­թյան բո­լոր անհ­րա­ժեշտ նոր­մե­րը՝ դի­մակ­ներ, ախ­տա­հա­նիչ մի­ջոց­ներ, ջեր­մա­չա­փում և այլն։
-Ձեր թատ­րո­նի լրատ­վու­թյան և հա­սա­րա­կայ­նու­թյան հետ կա­պե­րի պա­տաս­խա­նա­տու Գոռ Փե­լե­շյանն ակ­նար­կեց «Բե­մից դուրս» նա­խագ­ծի մա­սին։ Կման­րա­մաս­նե՞ք։
-Կա­րե­լի է ա­սել, կլի­նի ֆիլ­մա­շար, ո­րը միտ­ված է ներ­կա­յաց­նե­լու դե­րա­սան­նե­րի, առ­հա­սա­րակ, թատ­րո­նի մարդ­կանց դի­ման­կա­րը։
-Դա կապ­ված է ա­բե­լյա­նա­կան թատ­րո­նի մո­տե­ցող հո­բե­լյա­նի՞ հետ։
-Ե՛վ ա­յո, և՛ ոչ։ Հան­դի­սա­տե­սը պետք է զգա, ի­մա­նա, որ մենք չենք մո­ռա­ցել ի­րեն, ա­սեմ, որ մենք էլ զգում ենք ի­րենց ջեր­մու­թյու­նը։ Այս օ­րե­րին նկա­տում ենք, թե­կուզ ֆեյս­բու­քյան մեկ­նա­բա­նու­թյու­ննե­րից, թե որ­քան շատ է ու­զում հան­դի­սա­տե­սը նո­րից հան­դի­պել մեզ դահ­լի­ճում։
-Ի՞նչ կա­սեք թատ­րո­նի վե­րա­նո­րոգ­ման մա­սին։ Պե­տա­կան ա­ջակ­ցու­թյու­նը, որ­քան գի­տեմ, հաս­տատ­վել է։
-Մա­յի­սի 18-ից թատ­րո­նում ըն­թա­նում են բե­մի վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­ներ: Շեն­քի վե­րա­նո­րոգ­ման նա­խագ­ծի հա­մար ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան կող­մից ան­ցյալ տա­րի մեզ հատ­կաց­ված գու­մա­րից­ տն­տես­ված մի­ջոց­նե­րին ա­վե­լաց­րինք նաև մենք (շուրջ 6,5 մլն դրամ), և այս պա­հին բե­մը տեխ­նի­կա­պես վե­րա­զին­վում է։ Հիմ­նա­նո­րո­գումն էլ, կար­ծում եմ, շատ չի ու­շա­նա։ Լիա­հույս եմ, որ այս տա­րի կսկ­սենք։
-Հո­բե­լյա­նա­կան տար­վան ըն­դա­ռաջ ի՞նչ ծրագ­րեր ու­նեք։
- Այս պա­հին ո­րո­շա­կի ո­չինչ ա­սել չեմ կա­րող։ Բայց ա­մեն ինչ ա­նե­լու ենք, որ թատ­րո­նի 90-ա­մյա հո­բե­լյա­նը պատ­շաճ ձևով դի­մա­վո­րենք, ո­րով­հետև, ինչ­պես կա­սեր Ա­բե­լյա­նը, «փոքր ե­կե­ղե­ցում էլ կա­րե­լի է մեծ պա­տա­րագ ա­նել»։
Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 9022

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ