Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Մեկ տար­վա ըն­թաց­քում պա­տաս­խա­նա­տու­նե­րը մա­տը մա­տին չեն խփել

Մեկ տար­վա ըն­թաց­քում պա­տաս­խա­նա­տու­նե­րը մա­տը մա­տին չեն խփել
12.06.2020 | 02:06
Սևանն այս տա­րի նույն­պես, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, կկա­նա­չի: Նման ա­հա­զանգ են հն­չեց­նում բնա­պահ­պան­նե­րը, ին­չը հաս­տա­տում է նաև Գե­ղար­քու­նի­քի մարզ­պետ Գնել Սա­նո­սյա­նը: Խն­դի­րը, որ դեռ նա­խորդ տա­րի էր գլուխ բարձ­րաց­րել, մեկ տար­վա ըն­թաց­քում, փաս­տո­րեն, դրա­կան տե­ղա­շարժ չի ու­նե­ցել: Սևան թափ­վող կո­յու­ղաջ­րե­րի, տա­րա­տե­սակ աղ­բի, լճա­փե­րին բուս­նած ու ջրի մեջ հայ­տն­ված ծա­ռե­րի և սա­կա­վա­ցող ձկ­նա­տե­սակ­նե­րի հետևանք է կա­նա­չող լի­ճը: Նա­խորդ տա­րի, երբ բո­լո­րի հա­մար ա­նակն­կալ կեր­պով Հա­յաս­տա­նի գե­ղեց­կու­հին դարչ­նա­գույն ե­րանգ էր ստա­ցել, մաս­նա­գետ­նե­րը վեր­լու­ծում ու ման­րակ­րկ­տո­րեն ներ­կա­յաց­նում էին՝ ին­չու է հան­կարծ կա­նա­չել Սևա­նը: ՀՀ ԳԱԱ կեն­դա­նա­բա­նու­թյան և հիդ­րոէ­կո­լո­գիա­յի գի­տա­կան կենտ­րո­նի հիդ­րոէ­կո­լո­գիա­յի և ձկ­նա­բա­նու­թյան ինս­տի­տու­տի հիդ­րոէ­կո­լո­գիա­յի բաժ­նի կա­տա­րած լա­բո­րա­տոր ու­սում­նա­սի­րու­թյուն­ներ­ից էլ պարզ­վել էր, որ լճի գույ­նը փո­խած կապ­տա­կա­նաչ ջրի­մուռ­նե­րը պատ­կա­նում են այն տե­սա­կին, ո­րը խիստ վտան­գա­վոր թու­նա­վոր նյու­թեր է ար­տադ­րում և ար­տա­զա­տում լիճ: Հետևա­բար, ա­սում էին գիտ­նա­կան­նե­րը, խու­սա­փե՛ք Սևա­նում լո­ղա­լուց, դա կա­րող է խոր հետևանք­ներ թող­նել: Բայց քա­նի որ թե՛ ներ­կա, թե՛ նախ­կին իշ­խա­նու­թյան հետ սեր­տո­րեն հա­մա­գոր­ծակ­ցող «օ­բյեկ­տա­տե­րե­րը» գլուխ բարձ­րաց­րին, թե բիզ­նե­սը տու­ժում է, վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի թեթև «դաբ­րո­յով» կա­նա­չած Սևա­նը նո­րից հա­սա­նե­լի դար­ձավ քա­ղա­քա­ցի­նե­րին: Այդ օ­րե­րին ճա­նա­պար­հը փա­կած տն­տե­սա­վա­րող­նե­րը, որ աստ­ղա­բաշ­խա­կան ե­կա­մուտ են ստա­նում Սևա­նի ա­փի ան­թույ­լատ­րե­լի հատ­վա­ծում կա­ռուց­ված ռես­տո­րան­նե­րից ու սի­գի ան­թույ­լատ­րե­լի որ­սից, հս­տակ պա­հանջ էին դրել կա­ռա­վա­րու­թյան ա­ռաջ, ին­չից հե­տո պատ­գա­մա­վոր­ներն ու պե­տա­կան աշ­խա­տող­նե­րը, մե­կը մյու­սին հերթ չտա­լով, գո­վազ­դում էին Սևա­նը՝ ջուր խմե­լով, կի­սա­մերկ «լայվ» ա­նե­լով, լո­ղա­լով և այլն: Տպա­վո­րու­թյուն էր, թե ար­դա­րա­նում են ճա­նա­պարհ փա­կած մարդ­կանց առջև ու նե­րո­ղու­թյուն խնդ­րում նրան­ցից՝ բիզ­նե­սին մի քա­նի օ­րով «վա­յիս լի­նե­լու» հա­մար: Թե ինչ ճա­կա­տա­գիր կու­նե­նա Սևանն այս տա­րի, պար­զից էլ պարզ է: Լի­ճը նո­րից կկա­նա­չի, բայց հան­գս­տի կա­րոտ քա­ղա­քա­ցի­նե­րը, ան­սա­լով ա­ռող­ջա­պա­հու­թյան ու շր­ջա­կա մի­ջա­վայ­րի նա­խա­րա­րի՝ կապ­տա­կա­նաչ ջրի­մուռ­նե­րի անվ­նաս լի­նե­լու մա­սին հայ­տա­րա­րու­թյա­նը, դի­մակ­նե­րով կնետ­վեն լի­ճը: Խն­դի­րը, որ հա­մա­կար­գա­յին ու խոր լու­ծում է պա­հան­ջում, կշա­րու­նա­կի չլուծ­ված մնալ այն­քան ժա­մա­նակ, քա­նի դեռ օ­բյեկ­տա­տե­րե­րի պա­հան­ջին կուլ գնա­լը չի դա­դա­րել «ձեռք տալ» օր­վա իշ­խա­նու­թյա­նը: «Ի՞նչ է ար­վել այս մեկ տար­վա ըն­թաց­քում, ա­փա­մերձ հատ­ված­նե­րը մաքր­վե՞լ են ծա­ռե­րից, ռես­տո­րան­նե­րի կո­յու­ղաջ­րերն ու թա­փոն­նե­րը դա­դա­րե՞լ են Սևան լց­վե­լուց»,- հարց­րինք Գե­ղար­քու­նի­քի մարզ­պետ Գնել Սան­սո­յա­նին: Նա, ըստ երևույ­թին, հաս­տա­տեց՝ ո­չինչ էլ չի ար­վել: Փո­խա­րե­նը վե­րա­հաս­տա­տեց՝ ձկան գո­ղու­թյան տեմ­պե­րը չեն նվա­զում, իսկ այդ հար­ցում մե­ղա­վոր են թե՛ ին­քը, թե՛ «Սևան» ազ­գա­յին պար­կի տնօ­րե­նու­թյու­նը, թե՛ շր­ջա­կա մի­ջա­վայ­րի նա­խա­րա­րու­թյու­նը. «Այն կար­ծի­քին եմ, որ մար­դիկ կա­րող են շա­րու­նա­կել զբաղ­վել ձկ­նոր­սու­թյամբ, բայց քա­նի որ լճում գտն­վող ձկ­նա­պա­շար­նե­րը պե­տա­կան ռե­սուրս են, պե­տու­թյու­նը պետք է հս­տակ խա­ղի կա­նոն­ներ սահ­մա­նի: Իսկ խա­ղի կա­նոն­նե­րը եր­կուսն են. երբ ձուկ բռ­նել և ինչ չա­փով։ Այ­սինքն, խոս­քը ոչ թե ընդ­հան­րա­պես չբռ­նե­լու մա­սին է, այլ հս­տա­կու­թյան, թե ինչ չա­փի ցան­ցե­րով պետք է ձուկ որ­սալ: Կարևոր է նաև ժա­մա­նա­կա­հատ­վա­ծը, որ այն չհա­մընկ­նի ձկ­նե­րի ձվադր­ման սե­զո­նի հետ։ Բայց, ցա­վոք, այս պա­հին էլ տար­բեր պատ­ճառ­նե­րով ման­րաձ­կան որս կա­տար­վում է»:
Մինչ բնա­պահ­պան­նե­րը, մաս­նա­գետ­ներն ու լրագ­րող­նե­րը բարձ­րա­ձայ­նում են Սևա­նին պա­տու­հա­սած ա­ղե­տի մա­սին, ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տու­ներն ու լճից ջուր խմող «դու­խով» չի­նով­նիկ­նե­րը գո­ղաց­ված ձկ­նա­տե­սակ­ներն են ա­նուշ ա­նում ու հենց լճա­փից սո­ցիա­լա­կան ցան­ցե­րում գրա­ռում­ներ ա­նում բնու­թյան պահ­պա­նու­թյան թե­մա­նե­րով:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 10464

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ