Սատանային հոգի ծախած ՀԿ ներկայացուցիչներն առանց մանդատի պաշտոնյաներ են
16.06.2020 | 00:56
Իշխանության բոլոր արդարացումներն ու հավաստումները, թե դրսի փողերով սնվող հասարակական կազմակերպություններն իրենց հետ որևէ առնչություն չունեն, մեղմ ասած, ծիծաղելի են: Իրենց մարդու իրավունքի պաշտպան հռչակած անձինք ասես առանց մանդատի պաշտոնյա լինեն, որ թևքերը քշտած կռիվ են տալիս իշխանության հասցեին քննադատություն հնչեցնողների դեմ: Ցանկացած թթու խոսք Նիկոլ Փաշինյանի հասցեին, և եվրոպական գրանտներով իրավահավասարություն քարոզողները մոռանում են թե՛ ազատ խոսքի, թե՛ տարատեսակ հավասարությունների մասին: ԲՀԿ հատկապես կին պատգամավորների նկատմամբ տեղի ունեցածից հետո սորոսական թևից սնվող «իրավապաշտպանների» արձագանքը ոչ թե ծիծաղելի, այլ զավեշտալի ու ցինիկ էր: Մարդիկ, որ սեփական մորն են դատի տալիս ու ոտնատակ տալիս ցանկացած սրբություն, երկու օր առաջ Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց աջակցություն էին հայտնում ոչ թե «ասֆալտին փռված» կանանց, այլ նրանց գետնին քարշ տված ոստիկաններին: Եվ գիտե՞ք՝ ինչու, որովհետև «գործ տալու» բարդույթով տառապողների գենետիկ կոդի մեջ ոչ թե ընկածին պաշտպանելն է, այլ հոգին սատանային վաճառելը: Ոստիկանների գործողությունների իրավաչափ լինել-չլինելու հանգամանքի մասին մարդու իրավունքներով զբաղվող եվրոպական լրջագույն ու կշռադատ կառույցները, համոզված եմ, գնահատական դեռ տալու են, իսկ սորոսական կերակրամանից գումարներ ստացող ու դրանով իշխանությանը գովերգող չիրավապաշտպանների արարքները բումերանգի էֆեկտով վաղ թե ուշ իրենց կողմն են շրջվելու:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Ինչու՞ և ինչպե՞ս
- Աղոթք
- «Հունվարին պարենային մի շարք ապրանքատեսակների գծով երկնիշ գնաճ է գրանցվել»
- Իշխանությունը պայքարում է իր իսկ ծնած երևույթի դեմ
- Բուհի ռեկտոր ընտրողը նախարարն է լինելու
- Աղջիկներս Շուշիում տուն են կորցրել, բայց ամենամեծ կսկիծն այնտեղ մնացած մյուս դստերս շիրիմն է
- Երազել ու թռչել, այո, պետք է, բայց ձեր իշխանությունը բոլորին է թևաթափ անում
- Պատերազմի պատրաստվելը դպրոցական հանդես չէ, որ չհասցնեիք
- Արծրուն Հովհաննիսյանը մեկ բառ պետք է ասեր՝ ներողություն
- «Հայաստանի ու Ադրբեջանի մասով Իրանը փոխել է հռետորաբանությունը»
- Իշխանությունն արտահերթ ընտրության թեման 2-րդ պլան է մղում
- Փաշինյանն ու Ալիևն Շուշիի մասին նույն բանն են ասում
- Լենա Նազարյանին գործուղեք Մառնեուլի
- Ինքնաթագադրված «թաղապետը»
- Դավիթ Տոնոյան՝ մեծ-մեծ «փրթողը»
- Փաշինյանի որևէ նշանակում ո՛չ հուզում, ո՛չ անհանգստացնում է ինձ
- Կոդ Բ-Դ-Խ, վարձով է տրվում 3 հարկանի գոմ Մոնումենտում
- Իշխանությունը Ջհանգիրյանին, աներկբայորեն, ԲԴԽ անդամ կընտրի
- Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստին իշխանությունից որևէ ներկայացուցիչ չէր եկել
- Գժվելու բան է՝ իշխանությանն ազգովին 2 օր է համոզում ենք, որ Շուշին հայկական է
Մեկնաբանություններ