«Եթե Պուտինը հաղթի ՈՒկրաինայում, դա վտանգավոր կլինի Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների համար, ուստի ՆԱՏՕ-ի դաշնակիցների, ինչպես նաև Ադրբեջանի և աշխարհի շատ այլ երկրների շահերից է բխում Պուտինի հաղթանակից խուսափելը։ Ես ողջունում եմ այն աջակցությունը, որն Ադրբեջանը ցուցաբերել է ՈՒկրաինային։ Կարծում եմ՝ շատ կարևոր է նաև Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների ներդրումը»,- ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը։               
 

Ռու­սաս­տանն ա­ռա­ջար­կում է պայ­մա­նա­վոր­վել «խա­ղի նոր կա­նոն­նե­րի» շուրջ

Ռու­սաս­տանն ա­ռա­ջար­կում է պայ­մա­նա­վոր­վել  «խա­ղի նոր կա­նոն­նե­րի» շուրջ
30.06.2020 | 00:46

Նո­րու­թյուն չէ, որ մեր իշ­խա­նու­թյուն­ներն ար­տա­քին աշ­խար­հի հետ չեն կա­րո­ղա­նում աշ­խա­տել, էլ չենք ա­սում, որ ե­ղած կա­պերն էլ հետևո­ղա­կա­նո­րեն ոչն­չաց­նում են։ ՌԴ-Հա­յաս­տան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում ոչ թե խն­դիր­ներ կան, այլ խոր ճգ­նա­ժամ է ա­ռա­ջա­ցել։ ՈՒ այս ի­րա­վի­ճա­կը գնա­լով ա­վե­լի ցցուն է դառ­նում։ Օ­րերս անն­կատ մնաց ՀՀ-ում ՌԴ դես­պա­նա­տան հայ­տա­րա­րու­թյու­նը՝ կապ­ված ռու­սա­կան հե­ռուս­տաա­լիք­նե­րի հե­ռար­ձակ­ման հետ։ Ռու­սա­կան կողմն ար­դեն բա­ցա­հայտ ու­ղերձ­ներ է հղում, սա­կայն այս ա­մե­նը չգի­տես դի­տա­վո­րյալ, թե ա­կա­մա­յից իշ­խա­նու­թյունն ան­տար­բե­րու­թյան է մատ­նում։ Բայց դա գին ու­նի, ո­րը ոչ թե իշ­խա­նու­թյունն է վճա­րում, այլ հայ ժո­ղո­վուր­դը։ Զո­րօ­րի­նակ, իշ­խա­նու­թյան նոր ե­կած Նի­կոլ Փա­շի­նյա­նը հրո­վար­տա­կեց, թե գա­զի գի­նը դեռ իջ­նե­լու տեղ ու­նի, սա­կայն քա­ղա­քա­կա­նու­թյուն թե­լադ­րող ռու­սա­կան գա­զը նա­խօ­րեին թան­կա­ցավ։ Հայ­տա­րար­վեց, թե շար­քա­յին սպա­ռո­ղի հա­մար չի թան­կա­նում, բայց բո­լորն են հաս­կա­նում, չէ՞, թե ջեր­մո­ցա­յին տն­տե­սու­թյուն­նե­րի և այլ ար­տադ­րող­նե­րի հա­մար թան­կա­ցած գա­զի հետևանք­ներն ում վրա են շատ թանկ նս­տե­լու։ Թե՞ ոչ մե­կը չի հաս­կա­նում, որ դա բե­րե­լու է շղ­թա­յա­կան թան­կաց­ման։ Տն­տե­սա­կան շատ այլ հար­ցե­րում էլ ռու­սա­կան կող­մի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը նա­խան­ձե­լի չեն։ Այ­սինքն, պի­տի հս­տակ լի­նի՝ կամ դու դաշ­նա­կից ես, կամ՝ ոչ։ Չի լի­նում այն­պես, որ մի ձեռ­քով հար­վա­ծես, մյու­սով՝ շո­յես։ Իսկ Ռու­սաս­տանն այն եր­կի­րը չէ, ո­րը կուլ կտա իր հան­դեպ նման պահ­ված­քը։


Երբ քո երկ­րի Հե­ռուս­տա­տե­սու­թյան և ռա­դիո­յի ազ­գա­յին հանձ­նա­ժո­ղո­վի (ՀՌԱՀ) նա­խա­գա­հը հայ­տա­րա­րում է, թե «ռու­սա­կան հե­ռուս­տաըն­կե­րու­թյուն­նե­րը վտանգ են ներ­կա­յաց­նում ազ­գա­յին անվ­տան­գու­թյան հա­մար», հե­տո էլ իբր ան­հա­ջող շտ­կում ա­սա­ծը, թե «տե­ղե­կատ­վա­կան, լեզ­վա­կան» անվ­տան­գու­թյունն են վտան­գում, ի՞նչ պի­տի մտա­ծի քո դաշ­նա­կից եր­կի­րը։ Միայն շատ հե­տաքր­քիր է, թե վեր­ջին եր­կու տա­րու՞մ սկ­սե­ցին մեր լե­զուն ու տե­ղե­կատ­վա­կան դաշ­տը ա­հա­սար­սուռ վտան­գի տակ հայ­տն­վել ռու­սա­կան ա­լիք­նե­րի պատ­ճա­ռով, թե՞ այդ մա­սին մեզ չէին ա­սում, հայտ­նի ա­նեկ­դո­տի պես, որ մեզ վատ չզ­գանք։


ՌԴ դես­պա­նա­տունն ու­ղիղ ա­սում է հայ­կա­կան կող­մին. «Պետք է պայ­մա­նա­վոր­վել «խա­ղի նոր կա­նոն­նե­րի» շուրջ, ո­րոնք ներ­կա­յաց­նում է հայ­կա­կան կող­մը։ Ռու­սա­կան կող­մը բազ­միցս հայտ­նել է նման երկ­խո­սու­թյան պատ­րաս­տա­կա­մու­թյան մա­սին: Սպա­սում ենք մեր հայ գոր­ծըն­կեր­նե­րի պա­տաս­խա­նին»։ Որ­քան էլ սա նեղ հար­ցի շր­ջա­նա­կում հայտ­նած դիր­քո­րո­շում է, ի վեր­ջո, դի­վա­նա­գի­տու­թյան մեջ ո­չինչ հենց այն­պես չի աս­վում, և ռու­սա­կան կող­մը «խա­ղի նոր կա­նոն­նե­րի» հս­տա­կե­ցում է պա­հան­ջում։ ՈՒ հենց այն­պես չէ, որ դես­պա­նա­տու­նը հի­շեց­նում է ՌԴ-ում հայ վա­րորդ­նե­րի վա­րոր­դա­կան ի­րա­վունք­նե­րի հետ կապ­ված ի­րա­վի­ճա­կը, թե մեր եր­կր­նե­րին միա­վո­րում է ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում ան­դա­մակ­ցու­թյու­նը, որ Հա­յաս­տա­նում հե­ռար­ձակ­վող «Ա­ռա­ջին ա­լիք»-ը, «ՌՏՌ Պլա­նե­տա»-ն և «Ռոս­սիա-Կուլ­տու­րա»-ն ու­նեն բա­վա­կա­նին սո­լիդ և կա­յա­ցած լսա­րան։ Էլ ինչ­պես հաս­կաց­նեն, որ այն քայ­լե­րը, ո­րոնք ար­վում են Ռու­սաս­տա­նի հան­դեպ, այդ երկ­րում վա­ղուց ան­հաս­կա­նա­լի են դար­ձել։ Դրա հա­մար խա­ղի նոր կա­նոն­նե­րի շուրջ ա­ռա­ջար­կում է պայ­մա­նա­վոր­վել, իսկ միան­շա­նակ է, որ այդ կա­նոն­ներն ու խա­ղը կա­րող են բա­վա­կան վտան­գա­վոր լի­նել մեզ հա­մար։

Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 10678

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ