«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Պե­տու­թ­յու­նը հնա­րա­վոր է չկա­րո­ղա­նա իր պար­տա­վո­րու­թ­յուն­ներն ի­րա­կա­նաց­նել

Պե­տու­թ­յու­նը հնա­րա­վոր է չկա­րո­ղա­նա իր պար­տա­վո­րու­թ­յուն­ներն ի­րա­կա­նաց­նել
03.07.2020 | 00:51

«Ի­րա­տե­սը» իր նա­խորդ հա­մար­նե­րից մե­կում գրել էր, որ ՊԵԿ նախ­կին նա­խա­գահ Դա­վիթ Ա­նա­նյա­նի հրա­ժա­րա­կա­նի գոր­ծում պա­կաս դե­րա­կա­տա­րում չի ու­նե­ցել այն, որ վեր­ջինս հաս­կա­ցել է, թե ա­ռա­ջի­կա­յում հար­կա­հա­վա­քու­թյան հետ կապ­ված մեծ խն­դիր­ներ են ծա­գե­լու, և կուժն ու կու­լան էլ իր գլ­խին է կոտր­վե­լու։ Ե­րեկ ար­դեն ՊԵԿ նոր նա­խա­գահ Էդ­վարդ Հով­հան­նի­սյա­նը հայ­տա­րա­րեց, որ «հար­կե­րի հա­վա­քագր­ման մա­սով մտա­հո­գու­թյուն­ներ կան` պայ­մա­նա­վոր­ված հա­մա­վա­րա­կի տա­րած­մամբ, ընդ­հա­նուր տն­տե­սա­կան շր­ջա­նա­ռու­թյան անկ­մամբ»: Այ­սինքն, մի կող­մից բազ­մա­թիվ բիզ­նես­ներ են փակ­վել, կա­ռա­վա­րու­թյան տվյալ­նե­րով, 71 հա­զար մարդ զրկ­վել է աշ­խա­տան­քից (ու դեռ ա­վե­լա­նում է այդ թի­վը), ներդ­րում­ներն իս­պառ բա­ցա­կա­յում են, մյուս կող­մից էլ ՊԵԿ-ը չի կա­րո­ղա­նում հար­կեր հա­վա­քագ­րել։ Այլ խոս­քով, տն­տե­սու­թյան հիմ­նա­կան շար­ժիչ­ներն ան­ջատ­ված են, բայց Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­ներն ի­րենց քա­ղա­քա­կան հաշ­վարկ­նե­րից չեն շեղ­վում։ Այս տեմ­պե­րով ա­ռա­ջի­կա­յում մեծ է հնա­րա­վո­րու­թյու­նը, որ պե­տու­թյու­նը չկա­րո­ղա­նա իր պար­տա­վո­րու­թյուն­ներն ի­րա­կա­նաց­նել, այն է՝ աշ­խա­տա­վարձ ու թո­շակ տալ։


Սա­կայն «հնա­րա­միտ» իշ­խա­նու­թյուն­նե­րը, հա­մա­վա­րա­կի ֆո­նին, մտա­ծել են` ինչ­պես լց­նել բյու­ջեն։ «Քա­ղա­քա­ցին տու­գան­քի մա­տե­րիա» չէ հայ­տա­րա­րող իշ­խա­նու­թյու­նը հա­մա­վա­րա­կի դեմ պայ­քա­րի միակ «զեն­քը» քիչ չէ, դարձ­րել է դի­մա­կը, հի­մա էլ աջ ու ձախ բո­լո­րին տու­գա­նում է, բայց քա­նի որ տու­գան­քը կա­րող է քիչ լի­նել բյու­ջեի ճեղ­ված­քը փա­կե­լու հա­մար, գու­մա­րե­ցին նաև անձ­նագ­րի առ­կա­յու­թյու­նը։ ՈՒ օ­րա­կան մեր ոս­տի­կան­նե­րը տու­գա­նում են ու տու­գա­նում, բայց հա­մա­վա­րակն ա­վե­լի է «կա­տա­ղում»։ Սա­կայն Փա­շի­նյա­նի կա­ռա­վա­րու­թյունն ի­րեն դա­վա­ճա­նած կլի­ներ, ե­թե այս ծանր ի­րա­վի­ճա­կում հեր­թա­կան գլուխ­գոր­ծո­ցը մեջ­տեղ չբե­րեր. հի­մա էլ գույ­քա­հար­կի մա­սին օ­րեն­քը։ Ժո­ղովր­դա­վա­րա­կան այս մեր բաս­տիո­նում բո­լո­րը պի­տի մաս­նակ­ցեն պե­տու­թյան կա­ռուց­մա­նը, կա­յաց­մա­նը, բյու­ջեն լց­նե­լուն։ Ով ինչ ու­նի, եզ ու մո­զի, տուն ու տա­նիք, գոմ ու դղյակ, պետք է պե­տու­թյա­նը մի բա­նով «մուծ­վի»։ Մինչ­դեռ ե­թե նպա­տակ կար հա­րուստ­նե­րին ի­րենց ու­նե­ցած պա­լատ­նե­րի չա­փով պար­տադ­րել բյու­ջե ա­վե­լի շատ գու­մար վճա­րել, կա­րող էին շքե­ղու­թյան հարկ սահ­մա­նել ա­ռայժմ, հե­տո «շեն ու լեն» օ­րե­րին մտա­ծել բո­լո­րի վզին գույ­քա­հարկ փա­թա­թե­լու մա­սին։


Ի դեպ, հի­շեց­նենք, որ ժա­մա­նա­կին շքե­ղու­թյան հար­կի մա­սին նա­խա­գիծ ԱԺ-ում շր­ջա­նա­ռու­թյան մեջ դր­վեց ու նախ­կին իշ­խա­նու­թյան հա­վա­նու­թյա­նը չար­ժա­նա­ցավ։ Այդ նա­խագ­ծով խե­լա­միտ ա­ռա­ջարկ­ներ էին ար­վում, ըստ ո­րի ան­շարժ և շար­ժա­կան թան­կար­ժեք գույք ու­նե­ցող­նե­րը պետք է ա­վե­լի շատ գույ­քա­հարկ վճա­րեին։ Այս ան­գամ էլ ե­թե թի­րախ­նե­րը ճիշտ ըն­տր­վեին, գու­ցե հաս­կա­նա­լի լի­ներ, բայց մար­դիկ զրկ­վել են աշ­խա­տան­քից, չգի­տեն վա­ղը հա­ցի փող կու­նե­նան, թե ոչ, գույ­քա­հարկ եք պա­հան­ջում որ ի՞նչ ա­նեք։ Սա­կայն սրանք ըն­դա­մե­նը բյու­ջեի մի փոքր ան­կյու­նը կլց­նեն, ա­սենք, կա­պա­հո­վեն պարգևավ­ճար­նե­րը, իսկ մեծ բե­ռը մնա­լու է դր­սի փո­ղե­րի վրա։


Բյու­ջեի ա­մե­նա­մեծ բա­ցը բնա­կա­նա­բար կփա­կի ար­տա­քին պարտ­քը, ո­րը մեր երկ­րում մեծ թա­փով զար­գա­ցող «ո­լորտն» է, թերևս զի­ջում է միայն վի­րու­սի տա­րած­ման տեմ­պե­րին։ Այս իշ­խա­նու­թյու­նը, որ նախ­կին­նե­րի գլ­խին «քար էր մա­ղում», երբ ա­մեն ան­գամ վար­կա­յին հա­մա­ձայ­նագ­րեր էին բեր­վում խոր­հր­դա­րան, այ­սօր մեծ հա­ճույ­քով օգտ­վում է այդ գոր­ծի­քից։ ՈՒ ե­թե ֆի­նան­սատն­տե­սա­կան ճգ­նա­ժա­մի տա­րի­նե­րին կա­ռա­վա­րու­թյուն­նե­րից մե­կը գնաց այն քայ­լին, որ պե­տա­կան պարտք վերց­րեց և թո­շակ ու աշ­խա­տա­վարձ տվեց, ին­չի հա­մար հե­տա­գա­յում քն­նա­դա­տու­թյան մեծ չա­փա­բա­ժին վաս­տա­կեց, այ­սօր էլ պատ­մու­թյու­նը կրկն­վե­լու է, միայն մեկ տար­բե­րու­թյամբ, այն ժա­մա­նակ մեր պե­տու­թյան պարտ­քը 7 մի­լիարդ դո­լա­րից ա­վե­լի չէր։ ՈՒ ե­թե այն տա­րի­նե­րի ընդ­դի­մա­դիր­նե­րը սի­րում էին ա­սել, թե դեռ չծն­ված ե­րե­խան հե­տա­գա­յում վարկ ու­նի փա­կե­լու, հի­մա ար­դեն կա­րե­լի է ա­սել, որ այդ ե­րե­խա­յի թոռն էլ է պե­տա­կան պարտք փա­կե­լու։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 13427

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ