Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կաղ ու կույր դի­վա­նա­գի­տու­թ­յամբ եր­կար չես կա­րող ապ­րել այս տա­րա­ծաշր­ջա­նում

Կաղ ու կույր դի­վա­նա­գի­տու­թ­յամբ եր­կար չես կա­րող ապ­րել այս տա­րա­ծաշր­ջա­նում
28.07.2020 | 00:29

Հա­յե­րի և ադր­բե­ջան­ցի­նե­րի միջև այս օ­րե­րի բա­խում­նե­րը հեր­թա­կան ան­գամ ի դերև հա­նե­ցին ո­մանց այն հույ­սե­րը, թե հնա­րա­վոր է տա­րածք­ներ զի­ջել ու խա­ղաղ գո­յակ­ցել, Ար­ցա­խում հա­մա­տեղ բնակ­վել ադր­բե­ջան­ցի­նե­րի հետ։ Պատ­կե­րաց­նու՞մ եք, թե ազ­գա­յին հո­ղի վրա ա­ռա­ջա­ցած խն­դիր­նե­րի պատ­ճա­ռով ինչ կա­րող է լի­նել ի­րար կող­քի «խա­ղաղ գո­յակ­ցող» հա­յի ու ադր­բե­ջան­ցու միջև։ Բո­լոր այն ու­ժե­րը, ո­րոնք ար­ցա­խյան հա­կա­մար­տու­թյան լու­ծու­մը տես­նում են տա­րածք­նե­րի զիջ­ման և ադր­բե­ջան­ցի­նե­րի հետ «լե­զու գտ­նե­լու» մեջ, թերևս հաս­կա­ցան ի­րենց նա­հան­ջո­ղա­կան կեց­ված­քը. այս օ­րե­րի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը լա­վա­գույն պա­տաս­խանն էին այդ ա­մե­նին։ Այդ ա­ռու­մով բա­վա­կան պատ­կե­րա­վոր է հն­չում ՌԴ-ում ՀՀ դես­պա­նի հայ­տա­րա­րու­թյու­նը, թե «Սում­գա­յի­թը խա­ղա­լիք կթ­վա»։


Բա­ցի այն, որ Ար­ցա­խում տա­րածք զի­ջե­լով խախտ­վում է մեր անվ­տան­գու­թյան գո­տին, այլև, ինչ­պես ա­սում են, ու­տե­լիս է ա­խոր­ժա­կը բաց­վում, ի­մա՝ Ադր­բե­ջա­նը չի բա­վա­րար­վի իր ու­նե­ցա­ծով։ Այս պա­րա­գա­յում խո­սել ադր­բե­ջան­ցու «կա­ռու­ցո­ղա­կան» մո­տե­ցում­նե­րի, խն­դի­րը ե­րեք կող­մե­րին ըն­դու­նե­լի տար­բե­րա­կով լու­ծե­լու մա­սին առն­վազն ան­հե­թե­թու­թյուն է, ե­թե չա­սենք՝ դա­վա­ճա­նու­թյուն, ո­րով­հետև Ադր­բե­ջա­նի ըն­դու­նե­լի տար­բե­րա­կը Ար­ցա­խով, Սյու­նի­քով Երևան հաս­նելն է և թուր­քա­կան աշ­խար­հի հա­մար իր մեծ եղ­բոր՝ Թուր­քիա­յի հետ ա­զատ մի­ջանցք բա­ցելն է։


Այս հե­ռան­կա­րը չտես­նող և զար­գա­ցում­նե­րի տրա­մա­բա­նու­թյու­նից դուրս ե­կած իշ­խա­նու­թյու­նը չի կա­րող ա­մեն ան­գամ ջրից չոր դուրս գալ բա­նա­կի հա­ջո­ղու­թյուն­նե­րի հաշ­վին։ Կաղ ու կույր դի­վա­նա­գի­տու­թյամբ եր­կար չես կա­րող ապ­րել մի տա­րա­ծաշր­ջա­նում, որ­տեղ բո­լորն ար­դեն քեզ գոր­ծըն­կեր ու դաշ­նա­կից չեն, իսկ խո­շոր տե­րու­թյուն­ներն էլ ի­րենց հար­ցերն են կար­գա­վո­րում քո հաշ­վին։ ՈՒժն ու խել­քը ոչ թե ա­մեն օր ա­վե­լի բարձր գո­ռալն է, թե ինք­նա­վար ենք ու ոչ մե­կին բա­նի տեղ չենք դնում, այլ որ­քան հնա­րա­վոր է շատ բա­րե­կամ­ներ ու գոր­ծըն­կեր­ներ ձեռք բե­րե­լը։ Ա­վե­լին՝ ոչ թե բո­լո­րի դեմ հրա­պա­րա­կավ սրեր ճո­ճելն է, այլ հետ­նա­բե­մում սե­փա­կան շա­հե­րը բո­լոր հնա­րա­վոր ու անհ­նար ձևե­րով ա­ռաջ տա­նելն է, ոչ թե կեղծ խա­ղա­սի­րու­թյուն քա­րո­զելն է, այլ այդ խա­ղա­ղու­թյան հա­մար ա­մեն օր աշ­խա­տելն է, շատ հա­մա­խոհ­ներ գտ­նե­լը։ Եվ ա­մե­նա­կարևո­րը. երբ երկ­րիդ ու սփյուռ­քում ապ­րող մի­լիո­նա­վոր հայ­րե­նա­կից­նե­րիդ հա­մար խառ­նակ օ­րեր են, պետք է ոչ թե թող­նես ու հան­գիստ գնաս ար­ձա­կուրդ, այլ որ­պես երկ­րի ղե­կա­վար, ձեռ­քերդ քշ­տած ա­մեն ինչ ա­նես, որ օր ա­ռաջ խա­ղա­ղու­թյուն ու անվ­տան­գու­թյուն բե­րես երկ­րիդ ու ազ­գիդ։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 13230

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ