Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Մենք ու­նենք ա­ղոթ­քի հրաշ­քը

Մենք ու­նենք ա­ղոթ­քի հրաշ­քը
28.07.2020 | 00:02

Տերն ա­սաց. «Ե­թե Սո­դո­մում` այդ քա­ղա­քում, գտն­վի հի­սուն ար­դար, հա­նուն նրանց Ես կխ­նա­յեմ ամ­բողջ քա­ղա­քը»:
Աբ­րա­համն ա­սաց. «Տե՛ր, ինձ որևէ բան պա­տա­հի՞, ե­թե դար­ձյալ խո­սեմ. իսկ ե­թե այն­տեղ գտն­վի տա՞­սը»: Տե­րը պա­տաս­խա­նեց. «Չեմ կոր­ծա­նի հա­նուն տա­սի» (Ծննդ. 18;26,32)։
Արև ծա­գեց երկ­րի վրա, և Ղով­տը մտավ Սե­գոր: Տե­րը եր­կն­քից ծծումբ ու կրակ թա­փեց Սո­դո­մի ու Գո­մո­րի վրա (Ծննդ. 19;23):


Աստ­ված մար­դու ա­ռա­ջին ի­րա­վազր­կողն է, դա­ժա­նո­րեն պա­տու­հա­սո­ղը, ե­թե այդ մար­դը որկ­րա­մոլն է, ար­վա­մոլն է, փո­ղա­մոլն է, փա­ռա­մոլն է, աշ­խար­հա­մոլն է:
Այ­սօր ընդ­հան­րա­պես երևույթ­նե­րի և հաս­կա­ցու­թյուն­նե­րի ճիշտ սահ­ման­ման խն­դիր ու­նենք: Երբ ա­մեն բան ճիշտ է սահ­ման­ված, ու­րեմն ա­մեն բան կար­գու­կա­նո­նի մեջ է, ին­չը, ըստ էու­թյան, ձեռն­տու չէ հա­մընդ­հա­նուր խառ­նաշ­փո­թի կազ­մա­կեր­պիչ­նե­րին: Երբ տան­ձը տանձ է, իսկ խն­ձո­րը` խն­ձոր, ա­պա ա­մեն բան կար­գին է, իսկ երբ հս­տակ չէ, թե որն է տան­ձը, և ո­րը` խն­ձո­րը, այս­տեղ ի­րա­վա­կան ուժ է ստա­նում «մար­դու ա­զատ ընտ­րու­թյան ի­րա­վուն­քը». «մար­դը ա­զատ է ընտ­րե­լու», բայց ար­դեն ոչ թե ե­ղած տան­ձի ու խն­ձո­րի միջև, այլ «ա­զատ է ընտ­րե­լու, թե որն է տան­ձը, և ո­րը` խն­ձո­րը»: Մի քիչ ան­հե­թեթ է, բայց մե­րօ­րյա ի­րա­կա­նու­թյունն է: Սո­դոմ այ­ցե­լած Աստ­ծո հրեշ­տակ­նե­րը, որ գտն­վում էին սո­դո­մա­ցի տղա­մարդ­կանց կող­մից բռ­նա­բար­վե­լու ա­հագ­նա­ցող սպառ­նա­լի­քի տակ, ստիպ­ված ե­ղան կու­րաց­նե­լու նրանց, բայց նրանց հո­գու աչ­քե­րը կու­րա­ցել էին ա­վե­լի վաղ, ար­դյուն­քում ար­ձա­նագր­վեց. «...և սրանք հոգ­նե­ցին դու­ռը փնտ­րե­լուց...» (Ծննդ.19; 11): Հենց սրանց նման­նե­րի հա­մար է Տի­րոջ հրա­վե­րը. «Ե­կե՛ք Ինձ մոտ, բո­լոր` կորս­տյան դու­ռը փնտ­րե­լուց հոգ­նած­ներ և մեղ­քե­րով բեռ­նա­վոր­ված­ներ» (Մատթ. 11; 28):


Սա­կայն այ­սօր շա­տե­րի հա­մար բեռ է ոչ թե մեղ­քը, այլ բա­րո­յա­կա­նու­թյու­նը, սե­փա­կան խա­չը: Այ­սօր սխալ է սահ­ման­վում մար­դը` որ­պես անձ, ան­հատ, հա­սա­րա­կա­կան էակ, ի հետևանս` սխալ են ըն­կալ­վում մար­դու ա­զա­տու­թյուն­նե­րի սահ­ման­նե­րը, ա­զատ ընտ­րե­լու աստ­վա­ծա­յին ի­րա­վուն­քը վե­րած­վում է նո­րահ­նար գա­ղա­փար­նե­րի փրփ­րած­նն­դի: Այ­սօր պաշտ­պա­նում են հա­մա­սե­ռա­մոլ­նե­րի ի­րա­վունք­նե­րը, ժա­մա­նա­կին միայն հինգ քա­ղաք­ներ կա­յին, որ­տեղ ծաղ­կում էր այդ ա­րա­տա­վոր երևույ­թը, իսկ այ­սօր դա հա­մաշ­խար­հա­յին երևույթ է, այ­սինքն սար­սա­փե­լի մեծ է այդ շե­ղումն ու­նե­ցող­նե­րի թի­վը, հետևա­բար ար­դա­րա­ցիո­րեն պետք է նկա­տել, որ «փոք­րա­մաս­նու­թյուն» հաս­կա­ցու­թյամբ պետք է սահ­ման­վեն ա­վան­դա­պահ քրիս­տո­նյա մար­դիկ: Ար­դյո՞ք դա պա­տա­հա­կա­նու­թյուն է: Ոչ ան­հիմն կաս­կած­ներ կան, որ այ­սօր ար­դեն լայ­նո­րեն տա­րա­ծում գտած զա­նա­զան «փամ­փերս­նե­րի» եր­կա­րատև և պար­բե­րա­բար օգ­տա­գոր­ծու­մը ե­րե­խա­նե­րի մոտ ար­դեն հա­սուն տա­րի­քում հան­գեց­նում է ան­պտ­ղու­թյան, իսկ պար­տա­դիր ու անհ­րա­ժեշտ հա­մար­վող պատ­վաս­տում­նե­րի ժա­մա­նակ գոր­ծած­վող ո­րո­շա­կի ար­տադ­րու­թյան պատ­վաս­տա­նյու­թեր կա­րող են հե­տա­գա­յում հան­գեց­նել ան­ձի սե­փա­կան սե­ռա­յին պատ­կա­նե­լու­թյան գի­տակ­ցու­թյան խա­թա­րում­նե­րի և սե­ռա­կան կողմ­նո­րոշ­ման խախ­տում­նե­րի: Այս ա­մե­նը նպա­տա­կաուղղ­ված է երկ­րագն­դի բնակ­չու­թյան կտ­րուկ նվա­զեց­մա­նը, այդ մա­սին, ի­հար­կե, ոչ մե­կը բա­ցա­հայտ ու բարձ­րա­ձայն չի խո­սում. «ե­րե­խա­նե­րի ա­ռող­ջու­թյան ու մա­հա­ցու­թյան նվազ­ման և մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան» մա­սին հայ­տա­րա­րելն ու հռ­չա­կե­լը ա­վե­լի նպա­տա­կա­հար­մար է:


Աշ­խար­հը սո­դո­մա­բար ա­պա­կան­ված է, բայց երկ­րա­գուն­դը դեռ պտտ­վում է իր ա­ռանց­քի շուր­ջը. դեռ կան ար­դար «ղով­տեր» և բա­րե­խոս «աբ­րա­համ­ներ», ու­րեմն կա դեռ հույս, որ մարդ տե­սա­կը իս­պառ չի դի­մազ­րկ­վի ու բա­րո­յալք­վի: Մենք ու­նենք ա­ղոթ­քի հրաշ­քը, որ մաք­րա­գոր­ծող շնորհ է. այն հրա­շա­լիո­րեն մաք­րում է ա­մե­նայն ա­պա­կա­նու­թյուն:


Լի­լիթ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Գո­րիս

Դիտվել է՝ 2607

Մեկնաբանություններ