Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

ՈՒմն է լի­նե­լու վեր­ջին խոս­քի ի­րա­վուն­քը

ՈՒմն է լի­նե­լու վեր­ջին  խոս­քի ի­րա­վուն­քը
25.09.2020 | 00:39

«Բար­սե­լո­նը» վեր­ջին տա­րի­նե­րի իր կենտ­րո­նա­կան հար­ձակ­վող Լուիս Սուա­րե­սի հնա­րա­վոր փո­խա­րի­նո­ղի մա­սին սկ­սեց մտա­ծել դեռևս ան­ցած մր­ցաշր­ջա­նի նա­խա­շե­մին։ Խն­դի­րը ոչ միայն ֆուտ­բո­լիս­տի ա­ռա­ջա­ցող տա­րիքն ու վնաս­վածք­ներն էին, այլև թի­մը հիմ­նա­վո­րա­պես վե­րա­կա­ռու­ցե­լու հրա­մա­յա­կա­նը։ Փնտ­րե­լը փնտ­րե­ցին, սա­կայն այդ­պես էլ ի­րենց ու­զա­ծին չգ­տան։ «Լե­գա­նե­սից» հրա­վիր­ված Մար­տին Բրեյ­տուե­տին դժ­վար թե կա­րող էր որ­պես այ­լընտ­րանք լի­նել ու­րուգ­վայ­ցուն, հատ­կա­պես, որ նա թի­մում հայ­տն­վեց ՈՒս­ման Դեմ­բե­լեի ծանր վնաս­ված­քից հե­տո, ու դա շատ ու շատ հար­ցե­րում պար­զա­պես հար­կա­դիր քայլ էր։

Ան­ցած մր­ցաշր­ջա­նը հիմ­նո­վին ձա­խո­ղած կա­տա­լո­նյան ա­կում­բը (ան­գամ երկ­րի չեմ­պիո­նու­թյու­նը, ո­րը չն­չին բա­ցա­ռու­թյուն­նե­րով իր կա­յուն մե­նաշ­նորհն էր, զի­ջեց Մադ­րի­դի «Ռեա­լին») նոր մր­ցաշր­ջա­նին ըն­դա­ռաջ պի­տի որ կանգ­ներ հիմ­նո­վին վե­րա­փոխ­ման խնդ­րի ա­ռաջ։ Վե­րա­կա­ռու­ցու­մը սկս­վեց նոր մար­զիչ հրա­վի­րե­լուց։ Հա­նուն ճշ­մար­տու­թյան ա­սենք, որ կա­տա­լո­նյան ա­կում­բի վեր­ջին տա­րի­նե­րի մար­զիչ­ներն ի­րենց ֆուտ­բո­լա­յին գի­տե­լիք­նե­րով, ֆուտ­բո­լա­յին աշ­խար­հում ու­նե­ցած քաշ ու կշ­ռով «Բար­սե­լո­նի» «հա­գով» չէին, իսկ թե թիմն ին­չու էր լռում այս ա­մե­նի մա­սին, մե­ծա­պես պայ­մա­նա­վոր­ված էր ա­կում­բի նա­խա­գահ Ժո­զեպ Բար­տո­մեուով, ում ժամն էլ է կար­ծես վեր­ջա­պես հն­չել։ Հա­մե­նայն դեպս, հայտ­նի է դար­ձել, որ նա չի պատ­րաստ­վում իր թեկ­նա­ծու­թյունն ա­ռա­ջադ­րե­լու։


Ինչևի­ցե, թի­մի ղե­կին հայ­տն­վեց հո­լան­դա­ցի Ռո­նալդ Կու­մա­նը, մար­զիչ (ի դեպ` ան­ցյա­լում նաև ճա­նաչ­ված մար­զիկ), ում «Բար­սե­լո­նի» գլ­խին տես­նում էին դեռևս ան­ցած տա­րի, սա­կայն հո­լան­դա­ցին, որն ի­րեն հիմ­նո­վին նվի­րել էր վեր­ջին տա­րի­նե­րին ստ­վե­րում մնա­ցած ազ­գա­յին հա­վա­քա­կա­նը ոտ­քի կանգ­նեց­նե­լու գոր­ծին, ցան­կա­նում էր իր աշ­խա­տան­քի ար­դյուն­քը Եվ­րո­պա­յի ա­ռաջ­նու­թյու­նում տես­նել, այն էլ, գի­տեք, կո­րո­նա­վի­րուսն այն­պես հիմ­նա­վո­րա­պես ա­մեն ինչ խառ­նեց ի­րար, որ Կու­մա­նը բախ­տը փոր­ձե­լը ևս մեկ տա­րով հե­տաձ­գեց (հա­մա­վա­րա­կի պատ­ճա­ռով ա­ռաջ­նու­թյու­նը տե­ղա­փոխ­վել է 2021 թվա­կան), մա­նա­վանդ որ, գնա­լով Բար­սե­լո­նում թի­մի գլ­խա­վոր մարզ­չի ո­րա­կում սկ­սել են ա­վե­լի ու ա­վե­լի հա­ճա­խա­կի տես­նել ներ­կա­յումս ա­րա­բա­կան աշ­խար­հում մարզ­չա­կան գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լած Չա­վիին՝ կա­տա­լո­նյան ա­կում­բի լե­գենդ­նե­րից մե­կին, ով, սա­կայն, մինչ այժմ ե­ղած ա­ռա­ջարկ­նե­րին չի հա­մա­ձայ­նել այդ նույն Բար­տո­մեուի հետ աշ­խա­տել չցան­կա­նա­լու պատ­ճա­ռով։


Կու­մա­նը ե­կավ, ու իս­կույն ևեթ պարզ­վեց, որ իր տես­լա­կա­նում Լուիս Սուա­րե­սին չի տես­նում «Բար­սե­լո­նի» կազ­մում։ Այս բարձ­րա­ձայ­նու­մը բա­վա­կան ե­ղավ, որ ու­րուգ­վայ­ցու հա­մար հերթ կանգ­նեն թի­մեր։ Ճիշտ է, այդ շար­քը եր­կար չէր, սա­կայն այն ներ­կա­յաց­րած­նե­րը թոփ ա­կումբ­ներ էին։
Ֆուտ­բո­լիս­տի ծա­ռա­յու­թյուն­նե­րից օգտ­վե­լու գա­ղա­փա­րից ա­ռա­ջի­նը հետ կանգ­նեց Ամս­տեր­դա­մի «Ա­յաք­սը»՝ աշ­խա­տա­վար­ձի սուա­րե­սյան պա­հան­ջը թի­մի գր­պա­նով չէր։ Հա­ջորդ հետ քաշ­վո­ղը ե­ղավ ի­տա­լա­կան «Յու­վեն­տու­սը», ո­րով­հետև չկա­րո­ղա­ցան ժա­մա­նա­կի մեջ տե­ղա­վոր­վել և ու­րուգ­վայ­ցու հա­մար Ի­տա­լիա­յի քա­ղա­քա­ցիու­թյուն ձեռք բե­րել։ Ի դեպ, Սուա­րե­սի հնա­րա­վոր քա­ղա­քա­ցիու­թյան առն­չու­թյամբ բա­վա­կա­նին մեծ աղ­մուկ է բարձ­րա­ցել, ան­գամ քրեա­կան գործ հա­րու­ցե­լու հե­ռան­կար է երևում, սա­կայն խն­դիրն այս պա­հին մեր քն­նարկ­ման շր­ջա­նակ­նե­րից դուրս հա­մա­րենք։


Ստաց­վում էր, որ ա­կումբ­նե­րի հի­շյալ շար­քից ու­րուգ­վայ­ցուն, պատ­րաս­տի նվե­րի պես, ստա­նում էր Մադ­րի­դի «Աթ­լե­տի­կոն»։ Տրանս­ֆե­րա­յին այս աս­քը մո­տե­նում էր ա­վար­տին, երբ գոր­ծե­րին խառն­վեց Բար­տո­մեուն։ Հենց նա ար­գե­լա­փա­կեց ֆուտ­բո­լիս­տի հետ պայ­մա­նագ­րի խզ­ման գոր­ծըն­թա­ցը՝ հայ­տա­րա­րե­լով, որ չի ցան­կա­նում ու­ժե­ղաց­նել մր­ցա­կից թի­մը։
Ինչ խոսք, Սուա­րե­սին ձեռք բե­րե­լով, «Աթ­լե­տի­կոն» հե­տապն­դում էր չեմ­պիո­նու­թյան հա­մար պայ­քա­րում թե՛ Մադ­րի­դի «Ռեա­լի», թե՛ «Բար­սե­լո­նի» ոտ­նա­թա­թե­րը տրո­րե­լու նպա­տակ և, ին­չու չէ, մտա­դիր էր շատ ա­վե­լի հե­ռան­կա­րա­յին լի­նել Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի խա­ղար­կու­թյու­նում, որ­տեղ Դիե­գո Սի­մեո­նեի սա­նե­րը, հի­շենք, եր­կու ան­գամ հա­սան գլ­խա­վոր եզ­րա­փա­կիչ։ Այս ա­մե­նը հրա­շա­լի հաս­կա­նում էր և ֆուտ­բո­լիս­տը, ով, հա­նուն իր հնա­րա­վոր նոր թի­մի, ան­գամ գու­մա­րա­յին զի­ջում­նե­րի գնա­լու պատ­րաս­տա­կա­մու­թյուն հան­դես բե­րեց, բայց դե, ինչ­պես վերն ար­դեն ա­սա­ցինք, մեջ­տեղ ըն­կավ Բար­տո­մեուն։


Կա­տա­լո­նյան ա­կում­բի նա­խա­գա­հի այս մի­ջամ­տու­թյամբ ի­րա­վի­ճա­կը կա­տա­րյալ խառ­նակ տեսք է ստա­ցել։ Այդ­պես էլ ա­նո­րոշ է մնում՝ նա իս­կա­պե՞ս չի ու­զում ֆուտ­բո­լիս­տին բաց թող­նե­լով պո­տեն­ցիալ մր­ցակ­ցին ու­ժե­ղաց­նել, թե՞, սրան գու­մա­րած, չի ու­զում մար­զի­կի հա­մար բա­վա­կա­նին լուրջ գու­մար­ներ վճա­րել. ի վեր­ջո, պայ­մա­նա­գիր կա, բան կա, դրան­ցում ար­ձա­նագր­ված կե­տեր կան, ո­րոնք հս­տակ ար­ձա­նագ­րում են, թե որ դեպ­քում ին­չին ինչ կա­րող է հետևել։
Դրու­թյան ողջ զա­վեշտն այն է, որ տվյալ պա­րա­գա­յում ֆուտ­բո­լիս­տի ձեռքն ու ոտ­քը կապ­ված են, ու նա հլու-հնա­զանդ պի­տի հետևի ա­կում­բի քայ­լե­րին, ինչն էլ ա­նում է։ Մաս­նա­վո­րա­պես, սեպ­տեմ­բե­րի 22-ին, ա­սես ո­չինչ էլ չի ե­ղել, նա մաս­նակ­ցում էր «Բար­սե­լո­նի» մար­զում­նե­րին, որ­քան էլ նոր մար­զի­չը նրան չի տես­նում թի­մի կազ­մում։ Սա­կայն այս ա­մե­նին խառն­վող ու այս ա­մե­նը խառ­նող այլ գոր­ծոն էլ կա. չմո­ռա­նանք, որ նա թի­մում հե­ղի­նա­կու­թյուն է ե­ղել ու շատ մտեր­միկ հա­րա­բե­րու­թյոն­նե­րի մեջ է Լեո Մե­սիի հետ, որն իր հեր­թին հա­շիվ­ներ ու­նի այդ նույն Բար­տո­մեուի հետ։


Սա­կայն շատ շու­տով «Բար­սե­լո­նում» կա­րող են վրա հաս­նել ժա­մա­նակ­ներ, և Բար­տո­մեուն կա­րող է Սուա­րե­սին էլ մո­ռա­նալ, նրան վճա­րե­լիք 14 մի­լիո­նի տագ­նապն էլ։ Ա­կում­բում հա­սու­նա­նում է նրան ան­վս­տա­հու­թյուն հայտ­նե­լու՝ ի՞նչ մի­տում, լավ էլ հս­տակ ռել­սե­րի վրա գցած գոր­ծըն­թա­ցը, ո­րը տրա­մա­բա­նա­կան ա­վար­տին հասց­նե­լու հա­մար ա­կում­բի նա­խա­գա­հի հա­կա­ռա­կորդ­նե­րը պա­հանջ­վա­ծից մի բան էլ ա­վե­լի ձայ­ներ են հա­վա­քել։
Ին­չի՞ կա­րող է հան­գեց­նել Սուա­րե­սի հնա­րա­վոր տե­ղա­փո­խու­թյան դեմն առ­նե­լը։
Բա­վա­կան կլի­նի՞, ե­թե ա­սենք, որ այն քար կգ­ցի Մադ­րի­դի «Աթ­լե­տի­կո­յից» «Յու­վեն­տուս» Ալ­վա­րո Մո­րա­տա­յի տե­ղա­փոխ­վե­լու վրա, ո­րին կող­մե­րը գնա­ցել են՝ նկա­տի ու­նե­նա­լով Սուա­րե­սի տրանս­ֆե­րը։


Սա­կայն այն­պես էլ չէ, որ ու­րուգ­վայ­ցին Բար­տո­մեուի ձեռ­քին կա­ռա­վար­վող տիկ­նիկ է, ու ա­կում­բի նա­խա­գա­հը ոնց ու­զե­նա, այն­պես կխա­ղաց­նի։ Չնա­յած իր օ­րի­նա­կե­լի պահ­ված­քին՝ Սուա­րե­սը վճ­ռա­կան է տրա­մադր­ված ու չի բա­ցա­ռում մա­մու­լի կոն­ֆե­րան­սի հրա­վի­րու­մը, ե­թե «Բար­սե­լոնն» ար­գե­լա­փա­կի Մադ­րի­դի «Աթ­լե­տի­կո» իր տե­ղա­փոխ­վե­լը։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 6100

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ