Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կդի­մա­նա՞ «Բա­վա­րիա­յի» ա­հար­կու ճնշ­մա­նը

Կդի­մա­նա՞ «Բա­վա­րիա­յի» ա­հար­կու ճնշ­մա­նը
25.09.2020 | 00:40

Սեպ­տեմ­բե­րի 22-ից ու 23-ից շա­րու­նակ­վել են ֆուտ­բո­լի Չեմ­պիոն­նե­րի ու Եվ­րո­պա­յի լի­գա­նե­րի խա­ղար­կու­թյան ո­րա­կա­վոր­ման եր­րորդ փու­լի խա­ղե­րը։ Այդ զտ­ման ար­դյուն­քում կու­նե­նանք ար­դեն թի­մե­րի խմ­բա­յին բա­ժա­նում­նե­րը, և մնա­ցա­ծը կլի­նի մնա­ցա­ծի պես՝ պարգևե­լով մե­կը մե­կից գե­ղե­ցիկ մր­ցակ­ցու­թյուն, փա­ռա­վո­րե­լով ֆուտ­բո­լա­սե­րի հո­գին։


Ո­րա­կա­վոր­ման փու­լի շար­քից ե­րեկ մր­ցե­լույթ է ու­նե­ցել մեր «Ա­րա­րատ-Ար­մե­նիան», ո­րը նա­խոր­դում խե­լա­հեղ խա­ղա­վարտ հե­ղի­նա­կեց ու ե­րեկ­վա հան­դիպ­ման մաս­նակ­ցու­թյու­նը ձեռք բե­րեց։ Հու­րա­խու­թյուն բո­լո­րիս, երեկ մեր թի­մը մեկ ան­գամ ևս հա­ճե­լի ցն­ցում­նե­րի մեջ գցեց իր երկր­պա­գու­նե­րին` լրա­ցու­ցիչ ժա­մա­նա­կում 1:0 հաշ­վով հաղ­թա­նակ կոր­զե­լով Սլո­վե­նի­ա­յի «Ցել­յե» ակում­բի հետ մր­ցակ­ցու­թյու­նում: Թե­պետ, ե­թե ան­կեղծ, դրա հույ­սը չկար ու չկար ոչ այն պատճառով, որ մենք ենք վա­տա­տես։ Բնավ։ Չկար, ո­րով­հետև հայ­կա­կան ա­կում­բա­յին ֆուտ­բոլն առայժմ ցածր մա­կար­դա­կի վրա է, և պատ­ճառ­նե­րի մա­սին էլ բազ­միցս ենք խո­սել, չկրկ­նենք։ Թերևս այս­քա­նը եվ­րո­պա­կան վե­րո­հի­շյալ խա­ղար­կու­թյուն­նե­րի մա­սին։


Սրա կող­քին հարկ հա­մա­րենք ևս եր­կու ֆուտ­բո­լա­յին ի­րա­դար­ձու­թյան անդ­րա­դառ­նալ։ Դրան­ցից ա­ռաջ­նա­յինն ան­վե­րա­պա­հո­րեն ՈՒԵ­ՖԱ-ի սու­պեր­գա­վա­թի ե­րեկ կա­յա­ցած հան­դի­պումն էր։ Պատ­վա­վոր տիտ­ղո­սը վի­ճար­կե­լու էին Մյուն­խե­նի «Բա­վա­րիան» ու իս­պա­նա­կան հա­մա­նուն քա­ղա­քի «Սևի­լիան»։ Հայտ­նի խոսք է՝ որ­քան գի­տես քեզ, գո­նե մի քիչ պա­կաս էլ ի­մա­ցիր դի­մա­ցի­նիդ։ Ինչ խոսք, գեր­մա­նա­կան ա­մե­նա­կուլ «հրե­շի» կող­քին, այն էլ նրա այս պատ­րաստ­վա­ծու­թյամբ ու այս կազ­մով, ան­դա­լու­զա­կան ա­կում­բը դժ­վար կա­րո­ղա­նա լուրջ մր­ցա­կից լի­նել, սա­կայն ե­կեք գա­վա­թա­յին խա­ղե­րի յու­րա­հատ­կու­թյու­նը չմո­ռա­նանք ու ժա­մա­նա­կից շուտ ար­դյունք­ներ չամ­փո­փենք, մա­նա­վանդ որ այս պա­հին, երբ ըն­թեր­ցո­ղը վա­յե­լում է թեր­թը, դի­մա­կա­յու­թյան ել­քը հայտ­նի է։
Այս օ­րե­րին մա­ռախ­լա­պատ Ալ­բիո­նում Լի­գա­յի գա­վա­թի 1/16-ի հան­դի­պում­ներն էին։ Մր­ցակ­ցա­յին ա­ռու­մով դրան­ցից ա­ռա­վել նշե­լին, հար­կավ, «Լես­տեր»-«Ար­սե­նալ» դի­մա­կա­յու­թյունն էր, որն ա­վարտ­վել է հյու­րե­րի հաղ­թա­նա­կով՝ 2։0։


Խու­սա­փե­լով խոր­քա­յին դի­տար­կում­ներ ա­նե­լուց՝ այ­դու­հան­դերձ հարկ հա­մա­րենք նշել, որ յու­րա­քան­չյուր թիմ տվյալ մր­ցաշր­ջա­նի հա­մար ու­նի իր պատ­րաս­տի ռազ­մա­վա­րու­թյու­նը։ Պի­տի որ հասց­րած չլի­նեք մո­ռա­նալ՝ ա­վարտ­վա­ծում եր­կար ժա­մա­նակ «Լես­տե­րը» հա­վակ­նում էր ե­ռյա­կում մնա­լուն, ու միայն չհա­ջող­ված եզ­րա­փա­կիչ մր­ցե­լույ­թն­րը թի­մը դուրս թո­ղե­ցին բաղ­ձա­լի ե­ռյա­կից։ Սա­կայն այն­պես չէ, որ «Լես­տերն» ի­րեն «չպարգևատ­րեց». ա­կում­բը Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յում հան­դես գա­լու ի­րա­վունք է նվա­ճել, իսկ սա չա­փա­զանց հա­մեստ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րով թի­մի հա­մար խո­շոր նվա­ճում է։


Ռազ­մա­վա­րու­թուն ա­սե­լով՝ «Լես­տե­րի» առն­չու­թյամբ ինչ էինք ու­զում ա­ռանձ­նաց­րած լի­նել։ Թի­մը փայ­լուն է մեկ­նար­կել ըն­թա­ցիկ մր­ցաշր­ջա­նում, եր­կու հան­դի­պում­ներն էլ շա­հել է հրա­շա­լի ար­դյու­նա­վե­տու­թյամբ (մեկն ար­տագ­նա­յում՝ 3։0, մյու­սը՝ տնա­յին խա­ղում՝ 4։2), վեց միա­վո­րով ա­ղյու­սա­կի գլ­խա­մա­սում է ու ակն­հայ­տո­րեն կռիվ է տա­լու չեմ­պիո­նու­թյան հա­մար։ Հաս­կա­նա­լի է, որ «Լի­վեր­պուլ», ման­չեստ­րյան գրանդ­ներ, «Չել­սի», «Ար­սե­նալ» (բա­վա­րար­վենք այս­քա­նով) ու­նե­ցող ա­ռաջ­նու­թյու­նում չա­փից ա­վե­լի ամ­բի­ցիոզ չպի­տի լի­նել, մյուս կող­մից էլ, թիմն ին­չու՞ չպի­տի խի­զա­խի, մա­նա­վանդ որ գլ­խին Բերտ­րան Ռո­ջեր­սի պես գի­տակ մար­զիչ ու­նի։ Բո­լոր դեպ­քե­րում, ե­կեք մտա­ծենք, որ «Ար­սե­նա­լի» հետ գա­վա­թա­յին խա­ղում «Լես­տերն» ա­վե­լի շատ մտա­ծում էր սեպ­տեմ­բե­րի 27-ին «Ման­չեստր Սի­թիի» հետ ու­նե­նա­լիք ար­տագ­նա հան­դիպ­ման մա­սին։ Հա­մա­ձայ­նեք, որ կյան­քի ի­րա­վունք ու­նե­նա­լու տար­բե­րակ է ա­սածս, իսկ ե­թե հա­մա­ձայն չեք, ա­ռանձ­նա­պես խիստ մի դա­տեք։
Մյուս հան­դի­պում­նե­րից ա­ռանձ­նաց­նենք «Չել­սիի» խո­շոր հաշ­վով հաղ­թա­նա­կը «Բար­նս­լիի» նկատ­մամբ՝ 6։0։ Ի­հար­կե, շատ ա­վե­լի խո­շոր հա­շիվ է ար­ձա­նագր­վել «Նյու­քասլ»-«Մոր­կամ» դի­մա­կա­յու­թյու­նում՝ 7։0, սա­կայն խոս­տո­վա­նենք, որ այս­տեղ մր­ցակ­ցու­թյան ու մր­ցա­կից­նե­րի այլ «կլաս» էր։


Գո­լա­ռատ հան­դի­պում է գրանց­վել «Վեստ Հեմ»-«Հալ» (այս հան­դի­պու­մը նա­խօ­րեին է կա­յա­ցել ու ա­վարտ­վել է 5։1 հաշ­վով), «Ֆլիտ­վուդ»-«Է­վեր­տոն» դի­մա­կա­յու­թյու­նում՝ 2։5, որ­տեղ տան­տե­րե­րը եր­կար ժա­մա­նակ հա­վա­սա­րի ի­րա­վուն­քով են գոր­ծել, ու վրա հա­սած խա­ղա­յին հոգ­նա­ծու­թյունն է իր չա­րու­թյունն ա­րել։
Գա­վա­թա­յին մր­ցակ­ցու­թյուն­նե­րից թերևս նշենք նաև ե­րեկ կա­յա­ցած «Ման­չեստր Սի­թի»-«Բոռն­մուտ» ա­ռե­րե­սու­մը, որ­տեղ Պեպ Գվար­դիո­լա­յի թի­մը դժ­վար թե աչ­քի տակ չու­ներ սեպ­տեմ­բե­րի 27-ին կա­յա­նա­լիք հան­դի­պու­մը «Լես­տե­րի» հետ։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 7993

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ