«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Գերմանիայի կառավարությունն անընդունելի է անվանել Էրդողանի վիրավորական արտահայտությունները Մակրոնի հասցեին

Գերմանիայի կառավարությունն անընդունելի է անվանել Էրդողանի վիրավորական արտահայտությունները Մակրոնի հասցեին
26.10.2020 | 22:26

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի վիրավորական հայտարարությունները Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին անընդունելի են, հատկապես Փարիզի արվարձանում ուսուցչի սպանության ֆոնին՝ ճեպազրույցի ժամանակ ասել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը:

«Գերմանիայի կառավարությունը ստիպված է հաշվի առնել Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունները ֆրանսիացի նախագահ Էմանուել Մակրոնի նկատմամբ: Դրանք անպատվաբեր արտահայտություններ են, որոնք բոլորովին անընդունելի են, հատկապես իսլամիստ մոլեռանդի կողմից ուսուցչի սպանության ֆոնին»,- ասել է Զայբերտը: Նա հիշեցրել է, որ թուրք նախագահը քննադատել է անցյալ շաբաթ Բեռլինի մզկիթում գերմանական ոստիկանության իրականացրած խուզարկությունը: Զայբերտը շեշտել է, որ Գերմանիայի իրավապահ մարմինները գործում են օրենսդրության համաձայն:

Դիտվել է՝ 918

Մեկնաբանություններ