Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ֆրենկ Փալոն. Պոմպեոն պետք է պնդի, որ ԼՂ հիմնախնդրի հարցով կիրառվի Ռոյս-Էնգելի համաձայնագիրը

Ֆրենկ Փալոն. Պոմպեոն պետք է պնդի, որ ԼՂ հիմնախնդրի հարցով կիրառվի Ռոյս-Էնգելի համաձայնագիրը
27.10.2020 | 13:40

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը հայտարարել է, որ պետքարտուղար Պոմպեոն պետք է պարտադրի Ռոյս-Էնգելի համաձայնագրի կիրառումը: «Մենք հստակ տեղեկություն կունենայինք, թե որ կողմն է այսօր խախտել ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը, եթե Ադրբեջանը թույլ տար միջազգային դիտորներին մոնիթորինգ իրականացնել շփման գծում, ինչպես սահմանված է Ռոյս-Էնգելի 2015ի համաձայնագրում»,- գրել է կոնգրեսմենը: Նա հավելել է, որ «պետքարտուղար Մայք Պոմպեոն պետք է պնդի այդ դիրքորոշումը»:

Ռոյս-Էնգելի համաձայնագրով նախատեսվում է զորքերի շփման գծից դիպուկահարներին հեռացում և ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացում։ Նախաձեռնության համաձայն՝ առաջարկվում էր նաև սահմանների երկայնքով տեղակայել հատուկ տեխնիկա՝ լոկատորներ, որոնք կորոշեն հրադադարի ռեժիմը խախտողին: «Ռոյս-Էնգելի» առաջարկները, որոնք առաջին անգամ առաջադրվել են Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախկին նախագահ Էդ Ռոյսի եւ ներկա նախագահ Էլիոթ Էնգելի կողմից 2015-ի աշնանը, ստացել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան 100 անդամի աջակցությունը։

Դիտվել է՝ 1949

Մեկնաբանություններ