Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ռուբեն Մխիթարյան. Եթե մեր ամեն մի հանձնած նամակը, երթը մեկ կյանք է փրկում կամ, ցավոք, մեր հերոսներից մեկի աճյունն է վերադարձնում, ուրեմն այս ամենն իզուր չէ

Ռուբեն Մխիթարյան. Եթե մեր ամեն մի հանձնած նամակը, երթը մեկ կյանք է փրկում կամ, ցավոք, մեր հերոսներից մեկի աճյունն է վերադարձնում, ուրեմն այս ամենն իզուր չէ
29.11.2020 | 17:35

Ազատության հրապարակից մեկնարկել է մտավորականների, արվեստագետների ակցիան՝ ուղղված Հայաստանում տարբեր մանդատներով գործունեություն իրականացնող միջազգային կառույցներին, այդ թվում դեսպանատներին:


Մտավորականները նշում են, որ քաղաքական պահանջներ չեն ներկայանցւոմ, պարզապես, քանի որ ՀՀ-ում իշխանություն չկա գերիների ու անհետ կորածների հարցերով մնում է դիմել միջազգային կառույցներին: Երթին մասնակից պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն ասաց, որ եթե իրենք գերիների ու անհետ կորածների հարցով տեսնեին պետական կառույցների աշխատանքը, իրենցից շատերը կգնային նրանց մոտ, բայց քանի որ չեն տեսնում, այդ պատճառով դիմում են միջազգային կառույցներին: «Պատերազմի ավարտից մոտ 19 օր է անցել, մարդիկ գնում են կառավարություն, ՊՆ, որպեսզի գտնեն իրենց որդիներին, արդար պահանջով են հանդես գալիս, բայց բառի բուն իմաստով այդ մարդկանց մատի վրա ֆռացնում են, ասում են՝ամեն ինչ լավ է լինելու, սակայն իրականում արդեն ամեն ինչ վատ է: Մենք պիտի դիմենք միջազգային կառույցներ, որ մարդիկ հասկանան, որ այդ ծնողները մենակ չեն մնացել և եթե ամեն մի հանձնած նամակը, երթը, խոսքը մեկ կյանք, կամ ցավոք, մեր հերոսներից մեկի աճյունն է վերադարձնում, ուրեմն այս ամենն իզուր չէ, և ես հասկանում եմ, որ դա իր ողջամիտ արդյունքը տալու է»,-ասաց Ռուբեն Մխիթարյանը: Նրա խոսքով՝ ինքն ուղղակի որդեկորույս ծնողների մասին խոսելիս, չի կարող գլուխը բարձր պահել, ու ՀՀ բոլոր քաղաքացիներն այդ ծնողների հետ խոսելիս պետք է գլուխները կախեն.«Հատկապես պաշտոնյաներին եմ ասում ՝ էդ ծնողների հետ գլուխներդ կախ պահեք, այդ հիմար պայմանագիրը, որ ստորագրել եք, ամեն ինչին ժամ ու օր եք դրել, սակայն գերիների ու անհետ կորածների մասին ոչինչ չկա, զգույշ խոսեք իրենց հետ, իմացեք՝ որ ստորակետը, երբ եք դնում»:


Ռուբեն Մխիթարյան ասաց, որ գնում են նախ ՌԴ դեսպանատան մոտ, որովհետև այս հակամարտության ողջ ընթացքում ՌԴ-ն առանցքային դեարակատարումէ ունեցել:

Դիտվել է՝ 4202

Մեկնաբանություններ