Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ինչպես է վիտամին «D» ստանում կամ սպանվում «հպարտ քաղաքացին». Անդրանիկ Թևանյան

Ինչպես է վիտամին «D» ստանում կամ սպանվում «հպարտ քաղաքացին». Անդրանիկ Թևանյան
24.07.2022 | 09:50

Օրվա իշխանությունները մահացու մեղքեր ունեն և բազմաթիվ արատներ։ Արատների թվում են փնթիությունը, անգրագիտությունը, մի խոսքով, վատ կառավարումը։
Վերջին շրջանում բազմաթիվ են բողոքներն անձնագրային բաժիների աշխատանքներից։ ՀՀ հպարտ ու ոչ հպարտ քաղաքացիները հերթերի մեջ նվաստանում են, կորցնում են ժամանակը և քայքայում նյարդերը։


Հերթերն այնքան մեծ են, որ տարածվում են շենքից դուրս։ Ամառվա այս շոգին դա իշխանության կողմից վիտամին «D»–ի հարկադրական «պատվաստում» է։ Այն իշխանության, որը, իբր, սիրում է բոլորին, հպարտանում բոլորով, խոնարհվում բոլորի առաջ։
Օրերս այցելել եմ Երևանի մի քանի անձնագրային բաժիններ։ Բոլոր տեղերում էլ պատկերը նույնն էր՝ հերթեր, փնթի սպասարկում, արևի տակ «չիր» դարձող քաղաքացիներ, քրտնքահոտ։
Իմ զրույցները բաժնի պետերի հետ և անձնական դիտարկումները հանգեցրին այն եզրակացության, որ, բացի այլ պատճառներից, քաղաքացին արևի տակ չորանում է ու հերթերի մեջ «տապակվում» նաև այն պարզ պատճառով, որ անձնագրային բաժիններում աշխատակիցների սուր դեֆիցիտ կա։ 10-12 կետերից սպասարկվում է 2-3-ը կամ, լավագույն դեպքում, 4-ը։


Իմ այն հարցին, թե ինչո՞ւ է քաղաքացիներին սպասարկող աշխատակիցների քանակը մի քանի անգամ քիչ նախատեսված պատուհանների քանակից, անձնագրայինների պետերը միաբերան պատասխանում էին, որ որոշ ժամանակ առաջ եղել են կրճատումներ, բայց հիմա նոր աշխատողներ չկան։ Թե ինչու անձնագրայինների հաստիքները չեն համալրվում, այլ խոսակցության թեմա է, բայց փաստն այն է, որ 100-հոգանոց հոսքին 2-3 հոգով օբյեկտիվորեն չեն կարող արագ սպասարկել։ Արդյունքում՝ հերթեր, հայհոյանքներ, գետնին նստած երեխաներ, «հպարտ քաղաքացիների» անհույս հայացքներ:


Եվ այսպես, անձնագրայիններում հերթերն առաջանում են ոչ միայն սեզոնային առանձնահատկություններով պայմանավորված (մարդիկ մեկնում են արձակուրդի, և անձնագրային հարցերը կարգավորելու դիմումները, համեմատած տարվա մյուս եղանակների հետ, զգալիորեն շատ են), այլ վատ կառավարման հետևանքով։


Ի դեպ, նույն այդ «հպարտ քաղաքացիներին» իշխանությունները սիրում են նաև այլ թեմաներով։ Նրանց մի մասին տանջում են ավտոմեքենաների գազաբալոնների պատմություն հորինելով, մյուս մասից դրսից ուղարկված դոլարը կամ ռուբլին են կրճատում 3 տոկոսով, էն երրորդներին սպասեցնել են տալիս կադաստրի բաժիններում հերթերի մեջ, չորրորդներին վնաս են տալիս դոլար-դրամ հարաբերակցության կտրուկ խախտմամբ, հինգերորդներին ինֆարկտի են հասցնում բարձր գնաճով, վեցերորդներին վնասում են անկանխիկ գործառույթներին անցնելու թեմայով, յոթերորդներից ուզում են բանկային գաղտնիքը գողանալ, ընդդիմախոսներին էլ հետապնդում են՝ դատարանի դահլիճում մահվան հասցնելով կամ «անզգույշ» ձևով ավտոշարասյան տակ գցելով:

Դիտվել է՝ 11853

Մեկնաբանություններ