Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ՀՀ իշխանությունների տրաֆարետային հայտարարությունները զուտ իմիտացիոն, իշխանության պահպանման գործառույթ ունեն. Տիգրան Աբրահամյան

ՀՀ իշխանությունների տրաֆարետային հայտարարությունները զուտ իմիտացիոն, իշխանության պահպանման գործառույթ ունեն. Տիգրան Աբրահամյան
05.08.2022 | 07:23

ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում, անդրադառնալով «Լաչինի միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակին, նշում է. «Անթույլատրելի ենք համարում ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունները, որոնցով փորձ է արվում միակողմանիորեն փոփոխել Լաչինի միջանցքում եռակողմ հայտարարության 6-րդ կետով սահմանված իրավական ռեժիմը, և վերահաստատում, որ Լաչինի միջանցքով անցնող երթուղին կարող է փոփոխվել միայն հայտարարությունը ստորագրած կողմերի հաստատած պլանի համաձայն»։


Ի՞նչ է սա նշանակում, և ինչից է բողոքում ԱԳՆ-ն։
Լաչինի միջանցքի երկայնքով կառուցվող ճանապարհով ՀՀ-ն Արցախի հետ կապող երթուղու շահագործման մասին «միջանցք» հասկացողությունը դուրս է գալու գործածումից և պարզապես վերածվելու է ճանապարհի։
Հիշեցնեմ, որ միջանցքի դեպքում սահմանված էր ճանապարհի աջ ու ձախ հատվածներում 2.5-ական կմ հատված՝ ընդհանուր 5 կմ լայնությամբ, որը, ըստ էության, նաև բուֆերային գոտու դեր ուներ և սահմանված էր առաջին հերթին անվտանգության նկատառումներով։
Նոր երթուղու դեպքում Ադրբեջանը փորձում է հասնել բուֆերային գոտու, անվտանգության շերտի վերացմանը, ինչի արդյունքում տեսականորեն, ճանապարհից 5-10 մետր հեռավորության վրա, կարող են ադրբեջանական դիրքեր ու անձնակազմ տեղակայվել, ինչը բացառելի է գործող միջանցքի պարագայում (Շուշիի հատվածում այլ ռեժիմ է գործում)։


Թե ինչ հետևանքների կբերի այս վտանգավոր գաղափարի գոյությունը հենց միայն անվտանգային տեսանկյունից, արդեն պարզ է, իսկ ՀՀ իշխանությունների տրաֆարետային հայտարարությունները զուտ իմիտացիոն, իշխանության պահպանման գործառույթ ունեն։

Դիտվել է՝ 9184

Մեկնաբանություններ