Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արցախն Ադրբեջանի մաս չէ (քննարկում քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության շուրջ)

Արցախն Ադրբեջանի մաս չէ   (քննարկում քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության շուրջ)
13.05.2023 | 21:44

Ինչպե՞ս կասեցնել Արցախն Ադրբեջանին բռնակցելու, թշնամուն հանձնելու ծրագրերը։

Ի՞նչ քայլեր կարելի է առաջարկել հասարակությանը։

«Համախմբում» շարժման անդամների երկարատև քննարկումներն այս հարցերի շուրջ հանգեցրել են «Ազատ Արցախ- Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության մտահղացմանը, որի շուրջ երեկ (մայիսի 11-ին-irates.am) լայնածավալ քննարկումներ իրականացվեցին շարժման անդամների, ինչպես նաև գործընկեր անհատների և կազմակերպությունների հետ։

Հանդիպման 100-ից ավելի մասնակիցներին ներկայացվեց նախաձեռնության էությունը․ այն փաստացի Արցախի ինքնորոշման մերժումը քրեականացնող օրենքի նախագիծ է, որը կյանքի է կոչվելու Հայաստանի քաղաքացիների կամարտահայտության միջոցով։ Հանրաքվեն ու դրան նախորդող օրենսդրական նախաձեռնությունը սահմանադրական դաշտում այսօր առավել ազդեցիկ իրավական-քաղաքական գործողություններից մեկը կարող է դառնալ։

Նախաձեռնող խումբն առաջարկում է օրենսդրական փոփոխության ստորագրահավաք-քվեարկություն սկսել, որով ծանր պատիժ է նախատեսվում Հայաստանի Հանրապետության անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող գործողությունների համար։ Նախաձեռնողները հիմք են ընդունում ՀՀ Անկախության հռչակագիրը, ՀՀ Սահմանադրությունը և ՀՀ Գերագույն Խորհրդի՝ 1992 թ․ հուլիսի 8-ի որոշումը։ Մասնավորապես, Անկախության Հռչակագրում ամրագրված է երկու համազգային նպատակ․ Արցախի ու Հայաստանի հանրապետությունների միավորում, ու Հայոց ցեղասպանության ճանաչում։ Սրանք մեր պետության կողմից սահմանված անժամկետ համազգային նպատակներն են։

Նախաձեռնության նախապատրաստական լայնածավալ փուլից հետո նախաձեռնող խումբը դիմելու է ԿԸՀ, որից հետո էլ սահմանվելու է 60-օրյա ժամկետ քվեարկություն-ստորագրահավաքը կազմակերպելու համար։ 50 հազար ստորագրությունը թույլ կտա ներկայացնել օրենսդրական նախաձեռնությունը ՀՀ ԱԺ։

Այժմ մեկնարկում են նախապատրաստական աշխատանքները, նախաձեռնությանը միանում են նոր անհատներ և կազմակերպություններ։ Նախաձեռնության ծավալմանը զուգընթաց կտրամադրվի նոր տեղեկատվություն։

Համախմբում շարժում

Դիտվել է՝ 3071

Մեկնաբանություններ