Այս գիշեր տեղացած հորդառատ անձրևների հետևանքով ՀՀ մի շարք մարզերում փակվել են ճանապարհներ, տներն ու ավտոմեքենաները հայտնվել են հեղեղի տակ, արգելափակվել են մարդիկ։ Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ-6 միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է երթևեկության համար։ Նախնական տվյալներով՝ կա մեկ զոհ, մեկ քաղաքացի ընկել է գետը։ Մ6 մայրուղու մի մասը գոյություն չունի, երկաթգծի հետ միասին քանդվել է, Ախթալա, Շամլուղ, Փոքր Այրում, Մեծ Այրում, Ճոճկան, Շնող, Թեղուտ բնակավայրերը արգելափակված են:               
 

Կանչ ապաշխարության

Կանչ ապաշխարության
31.01.2024 | 11:49

Ինչի՞ է պետք այնպիսի հայրենիքը, որտեղ ՏԷՐԸ չի ապրում և մարդկանց սրտերում չի բնակվում:
Սիրելի հավատավոր հայ մարդ, մեր օրերում, Եկեղեցու մեջ գտնվող և իրենց եկեղեցու անդամ ճանաչող շատ ու շատ մարդիկ բոլոր վայրիվերումները հավատով քննելով ու գնահատելով, մի բնական հարց են բարձրացնում. ինչու՞ մեզ պատահեցին այս իրադարձությունները և ինչու՞ ՏԷՐԸ թույլ տվեց, որ դրանք տեղի ունենան: Հնչում են խոսքեր մեր ազգի, ժողովրդի կուտակած դարավոր մեղքերի ու դրանց պատճառով մեզ հասած պատուհասների մասին և հարցադրումներ են անում այդ մեղքերի բեռը թոթափելու համար անհրաժեշտ ապաշխարության խորհուրդ իրականացնելու անհրաժեշտության վերաբերյալ, մանավանդ, որ շատերի համար արդեն պարզ է՝ քանի դեռ չենք մաքրվել մեր մեղքերից, անգամ մեր բազմապատկված աղոթքները կմնան անպատասխան:
Երբ աղոթքի համար դեպի վեր բարձրացնեք ձեր ձեռքերը, երես եմ դարձնելու ձեզանից, և եթե բազմապատկեք ձեր աղոթքները, չեմ լսելու ձեզ, որովհետև ձեր ձեռքերը լի են արյունով: Լվացվեցե՛ք, մարքվեցե՛ք, ԻՄ Աչքի առաջ ձեր չար արարքները թոթափեցե՛ք ձեզնից, վե՛րջ տվեք ձեր չարագործություններին (Եսայի 1:15-16):
Արցախի բոլոր սրբությունները թողնված են թշնամիների անարգանքին։ ՈՒ՞ր են սովորեցնող, ուղղորդող ու բժշկող հոգևոր ուսուցիչներն ու հովիվները, զինվորներին հերոսության մղող հոգևոր հզոր առանցք ունեցող զորավարները։ Մի՞թե նահատակության հոգին վերացել է մեր միջից և դրա պատճառով էլ մեր մի զգալի հատվածը դարձել է չարի և նրա կամակատարների առջև խոնարհվող ու վախկոտ փախչողներ, «հպարտ, դուխով ու անձնվիրաբար» գերի հանձնվողներ: Չէ՞ որ մեր ժողովուրդը դարերի ընթացքում,երբ հեռացել է ԱՍՏԾՈՒՑ, ունեցել է նազարներ ու ցռան վերգոներ, բայց և հավատով զորացած ժամանակ էլ կապել է Խաչ պատերազմին և՛ ծնել է և՛ իր ծոցում պահած կրում է Սասունցի Դավիթներ:
Կան մեղքեր, որ մարդիկ գործում են անհատապես՝ ՏԻՐՈՋ առջև խախտելով այս կամ այն պատվիրանը և դրանց բեռից թոթափումն էլ կարող են իրականացնել իրենց առանձնական ապաշխարությամբ: Ավաղ, իրականության մեջ քիչ չեն նաև այն դեպքերը, երբ մեղքեր են գործվում խմբերով, հանրությամբ, ազգովի, սերունդներով: Ազգովի հեռացել ենք ԱՍՏԾՈՒՑ, ուրացել ենք մեր ճշմարիտ դավանանքը, փոխադարձ սիրո փոխարեն միմյանց ենք դավաճանել ու սպանել, հպարտացել ենք, մարդկային, նյութական զորությունների վրա ենք մեր հույսը դրել, գողացել ենք, արծաթապաշտության ենք տրվել և այլն: Այս ամենից հրաժարվելու, ապաշխարելու ճանապարհն էլ պետք է անցնել միասնական, միաբանված ու համախմբված:
Սակայն հիմա ՏԷՐՆ ասում է. «Ձեր ամբողջ սրտով դեպի Ի՛ՆՁ դարձեք՝ ծոմով, լացով ու ողբով։ Եվ պատռե՛ք ձեր սրտերը և ոչ թե ձեր հանդերձները»։ Եվ հե՛տ դարձեք դեպի ՏԷՐԸ՝ ձեր ԱՍՏՎԱԾԸ, քանզի ողորմած ու գթառատ է, երկայնամիտ է ու բազումողորմ և պատրաստակամ ներելու։ Ո՜վ գիտե, գուցե դարձյալ զղջա և ԻՐ ետևից թողնի օրհնություն, հացի ընծա և հեղման գինի ՏԻՐՈՋ՝ ձեր ԱՍՏԾՈՒ համար (Հովել 2:12-14):
Ինչու՞ չենք ուզում տեսնել մեզանից յուրաքանչյուրի, բոլորիս, երկրի, ժողովրդի, եկեղեցու մեջ կուտակված մեր ախտերը, ապականություններն ու մեղքերը, որ հետո էլ փորձենք դրանից ազատվելու ջանքեր գործադրել։ Չէ՞ որ մեզնից յուրաքանչյուրն ի սկզբանե ՏԻՐՈՋ հորինած տաղավարն է, տաճարն ու եկեղեցին և մենք ենք, որ այդ տաճարների գահերին բազմեցնում ենք դևերին ու դրանց հպատակներին, հետո էլ ծառայում դրանց` արծաթասիրությամբ ու մարդահաճությամբ, կեղծավոր խոնարհությամբ, տգետ միդատիրությամբ, սուտ օծությունապաշտությամբ, անվերապահ մյուս այտը դեմանելությամբ և այսպիսով կարմիր գծեր ենք ստեղծում մեր ու ՏԻՐՈՋ միջև։
Շեփո՛ր հնչեցրեք Սիոնում, ծոմի օ՛ր նշանակեք, հանդիսավոր հավա՛ք հրավիրեք, ժողովրդին հավաքե՛ք, հավաքը սրբագործե՛ք, երեցներին ժողովե՛ք, երեխաներին ու ծծկեր մանուկներին հավաքե՛ք, փեսան թող դուրս գա իր ներքնասենյակից, իսկ հարսը՝ իր առագաստից (Հովել 2:15-16):
Մի՞թե մեր սխալների ու մեղքերի հետևանքով թույլ ենք տալու հերթական եղեռնի իրականացումը մեր հանդեպ և դրանից հետո էլ տրվելու ենք թշնամիների ու դավաճանների նկատմամբ նեմեսիսներ կատարելուն, երբ դա, ըստ էության, այլևս ոչինչ չի որոշելու։
Աշխարհում և մեր շուրջը տեղի ունեցող ներկայիս իրադարձությունները, բոլոր նշանները հուշում են, որ մենք գտնվում ենք Հայտնության գրքում նկարագրված Լաոդիկեի եկեղեցու ժամանկաշրջանում, որը մեզ պետք է սթափեցներ և փրկության համար մղեր ակտիվ գործունեության:
Գավթի և զոհասեղանի մեջտեղում թող լացեն քահանաները՝ ՏԻՐՈՋԸ ծառայողները, և ասեն. «Խնայի՛ր, ՏԷ՛Ր, ՔՈ ժողովրդին և ՔՈ ժառանգությունը նախատինքի մի՛ մատնիր, որպես ազգերի արհամարհանքի առարկա մի՛ թող. ինչու՞ ժողովուրդների մեջ ասեն.

«ՈՒ՞ր է նրանց ԱՍՏՎԱԾԸ»։ Այն ժամանակ ՏԷՐԸ նախանձախնդիր եղավ ԻՐ երկրի համար, գթաց ԻՐ ժողովրդին (Հովել 2:17-18):
Սուրբ Գիրքը մեզ միշտ սովորեցնում է, որ միայն ապաշխարությամբ է հնարավոր ձերբազատվել բոլոր կապանքներից ու կախվածություններից, սակայն բանը հասել է այնտեղ, որ աղոթքի ու ապաշխարության խոսք ասողներին հայտարարում են, թե կասկածելի է, արդյոք ու՞մ կողմից են առաջնորդվում այդպիսի կոչեր անողները, միգուցե չարի կողմի՞ց են առաջնորդվում: Մի՞թե չարն ինքն իր տերության, իշխանության առաջին քանդողը կդառնա, որ այդպիսի բաներ անի։
Օրախնդիր է դարձել, որ վերջապես ազգովի աղաղակելով դիմենք ՏԻՐՈՋԸ, որ ՆԱ ս. Լուսավորչի ու ս. Տրդատի գահերին արժանացնի նրանց նվիրյալ, հավատարիմ և օրինավոր ժառանգներին, որ ապաշխարության հոգի դնի ամեն մեկիս հոգում, սրտում, մտքում, որ ազգովի ապաշխարենք ու ազգովի էլ դարձի գանք դեպի մեր ՏԷՐ ու ՓՐԿԻՉ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԸ, որ նորից քրիստոնյա ժողովուրդ կոչվենք ու մեր երկիրն էլ քրիստոնյա երկիր ճանաչվի, որ ՏԻՐՈՋ ողջ արարչագործությունը՝ մարդկությունն ու տիեզերքը տեսնեն ու հասկանան, որ ՆԱ է մեր միակ ՏԷՐ ԱՍՏՎԱԾԸ և մենք էլ ՆՐԱ սեփական ժողովուրդն ենք։ Ինչի՞ է պետք այնպիսի հայրենիքը, որտեղ ՏԷՐԸ չի ապրում և մարդկանց սրտերում չի բնակվում:
Մեր սուրբ Աբգար արքան առաջինն էր, որ ՀԻՍՈՒՍԻՆ հրավիրում էր մեր երկիր, եկեք այսօր էլ մենք մաքրվելով մեր նախնիներից ժառանգած ու մեր հոգիների վրա ծանրացած մեր սեփական մեղքերի ներկայիս բեռից, փորձենք նորից մեր ՏԻՐՈՋԸ կանչել մեր երկիր:
Եկե՛ք ԻՆՁ մոտ, բոլոր հոգնածներդ և ԵՍ ձեզ հանգիստ կտամ (Մատթեոս 11:28):
Ի վերջո, ՏԻՐՈՋ առջև անխտիր պատասխան ենք տալու բոլորս, անկախ նրանից հավատացել ենք, թե ոչ կամ էլ, թե ինչի ենք հավատացել։ Հիմա է, որ պետք է իրական հավատի գործեր՝ աղոթք, դարձ, ապաշխարություն կատարել, ՏԻՐՈՋ հետ մեր հարաբերությունները կարգավորելու, ՆՐԱ հետ մեր ուխտը վերականգնելու, ՆՐԱ եկեղեցու զորացման համար և ծառացած խնդիրները լուծելու նախանձախնդրություն ու պատրաստակամություն դրսևորել:
ՈՒժգի՛ն կանչիր և մի՛ խնայիր, շեփորի պես բարձրացրու՛ ձայնդ, պատմի՛ր ԻՄ ժողովրդին իր մեղքերի և Հակոբի տանը՝ իր անօրենութիւնների մասին (Եսայի 58:1):
Ազգի անկումն սկսվում է տաճարից, անցնում ընտանիքներին ապա պետությանը: Վերականգնումն էլ նույն հաջորդականությամբ պետք է լինի` նախ տաճարը ապա ընտանիքներն ու հետո պետությունը։ Արդյոք այն հովիվը, որն իր հոտին բժշկելու անելիք ու ասելիք չունի, աժանի՞ է կրելու իր հովվական ցուպը։ Միայն միասնական ու միաբանված ապաշխարությամբ վերքերից կբժշկվի ու կփրկվի Հայկի երկիր Հայաստանը։
Եվ ԵՍ ձեզ կհատուցեմ այն տարիները, որ կերան մորեխը, ջորյակը, ճիճուն և խառնիճը, ԻՄ այն մեծ զորքը, որ ուղարկեցի ձեր վրա (Հովել 2:25):
Ապաշխարենք ու ապավինենք մեր ՏԻՐՈՋԸ և ՆԱ մեզ զորավիգ կլինի մեր կյանքի բոլոր քառուղիներում և դժվարությունները կհաղթահարենք, կանցնենք ՆՐԱ հետ մասին:
Մի՛ ակնածիր հզորից, մինչև մահ պայքարի՛ր հանուն ճշմարտության, և ՏԷՐ ԱՍՏՎԱԾ կպայքարի քեզ հետ (Սիրաք 4:29):

Աշոտ ՀՈՒՆԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2876

Մեկնաբանություններ