Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ասում են...

Ասում են...
17.07.2015 | 00:28

... թե արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի անակնկալ հրաժարականը պայմանավորված է սահմանադրական բարեփոխումներով: Նախարարը, որ անհասկանալի պատճառներով ընդգրկված չէր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում, առարկություններ է ունեցել նոր հայեցակարգի առնչությամբ։ Սակայն այս տեսակետը հերքում են լուրերը, որ արդարադատության նախարար է նշանակվելու ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը: Թե՛ ՀՀԿ-ն, թե՛ ՀՅԴ-ն, թե՛ Արծվիկ Մինասյանը չեն հաստատում լուրը, բայց դա հին կովկասյան ավանդույթ է՝ ամեն ինչ ժխտել մինչև հրամանագիրը: Արծվիկ Մինասյանի նշանակմանը կողմ է ՀՀ նախագահը, դեմ՝ ՀՀ վարչապետը: Հովիկ Աբրահամյանը արդարադատության նախարարի պաշտոնում դեռ երեք տարի առաջ տեսնում էր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանին: Այն ժամանակ Արփինե Հովհաննիսյանն էլ չէր ժխտում օրենսդիրից գործադիր տեղափոխվելու տարբերակը՝ առանց ճշտելու պաշտոնը:

Դիտվել է՝ 1730

Մեկնաբանություններ