Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ասում են...

Ասում են...
22.04.2016 | 00:44

...թե Արցախում շատ վատ են ընդունել այն հանգամանքը, որ քառօրյա պատերազմի ընթացքում և հետո Ռոբերտ Քոչարյանն այդպես էլ չհայտնվեց իր ծննդավայրում: Փոխարենը նա Մոսկվայում էր, որտեղ, ասում են, զբաղված էր իր սիրած գործով` ռուսական «ճ կլասի» իշխանավորների մոտ իշխանություններից բողոքելով, արձանագրմամբ, որ այդ նրանց ձեռքի գործն է այլևս չափ ու սահման չճանաչող ռուսատյացությունը: Ռուսական «ճ կլասնիկներն» էլ իրենց հերթին մխիթարել են Քոչարյանին, հավաստիացնելով, որ եթե Սերժ Սարգսյանը չանի այնպես, «ինչպես հարկն» է, մոտ ապագայում կառաջանա Քոչարյանի օգնության անհրաժեշտությունը` մոռանալով, որ հայաստանյան իրականությունում ՀՀ երկրորդ նախագահի ռեյտինգը ձգվում է մինչև մինուս անսահմանություն:

Դիտվել է՝ 6464

Մեկնաբանություններ