Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ասում են...

Ասում են...
01.07.2016 | 02:48

... թե «Համախմբում» կուսակցությունում այնքան էլ «չաղ-ուրախ-բախտավոր» չեն, քանզի Քոչարյանի անունը կա, ամանում չկա: Ասել է` որևէ կարգի աջակցություն նրա կողմից չկա: Քոչարյանը սպասում է` տեսնի, ինչպես է քայլում նորածինը, ինչ թռիչքների է ընդունակ, կարո՞ղ է իսկապես իշխանափոխություն ապահովել, եթե կարող է՝ աջակցությունը չի ուշացնի:

Չնայած, ասում են, Քոչարյանի ողջ հույսն այն է, որ Հայաստանում վիճակը վատանա-վատանա-վատանա, այնքա՜ն վատանա, որ Սերժ Ազատիչն իրեն ասի` արի, Ռոբերտ, ինձ օգնի, էս վիճակից հանենք Հայաստանը:

Դիտվել է՝ 9176

Մեկնաբանություններ