Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ի՞նչ ասել, ո՞ւմ ասել, ասե՞լ, թե՞ չասել

Ի՞նչ ասել, ո՞ւմ ասել, ասե՞լ, թե՞ չասել
22.07.2016 | 01:13

Որ անտարբերության, բացառապես սեփական շահի գիտակցմամբ ապրելու, ոհմակի հոգեբանությամբ գործելու, լկտիությունն ու ամենաթողությունն արժեքային համակարգ դարձնելու արդյունքում պիտի գայինք-հասնեինք այս օրվան, երևի թե ոչ մեկիս համար էլ անսպասելի չէր:


Բա էլ ինչո՞ւ ենք զարմանում այս օրերին մեզ պատուհասածից:
Նկատի չունեմ միայն երևանյան իրադարձությունների այս մի քանի օրը:
Ո՛չ ապրիլսկզբյան ողբերգությունն եմ մոռացել, ո՛չ մարտիմեկյանը, ո՛չ հոկտեմբերքսանյոթյանը, ո՛չ էլ մնացածները, որոնք պակաս մարդակեր չէին:
Մինչդեռ բացառիկ պատմական շանս էր տրված Երկիր կառուցելու:
Չե՞ք նկատել՝ ով եկավ, իրեն մուրճ երևակայեց, մնացին անբիլակ, անուղեղ տղերք:
Ով եկավ, իրեն վերին ճշմարտություն հռչակեց, մնացածի կյանքի սահմանադիր:
Ով եկավ, իրեն այս երկրի կյանքի միակ բանաձևող կարծեց ու այդ բանաձևումը տեսավ երկիրն անխնա կողոպուտի ու թալանի մատնելու մեջ:
Եվ ունեցանք բզկտվող երկիր՝ ծայր թշվառության մատնված, գոյության ելքը արտագաղթի մեջ միայն տեսնող, ժողովուրդ, որի գիտակցության մեջ հետևողականորեն հիմնավորվեց զանգված լինելու գաղափարը:


…Ովքե՞ր են Երևանի ներսում այս օրերին այս ամբողջ աղմուկը հանած տղաները:
Ոմանց համար՝ երկիր պահող սերուցք:
Ոմանց համար՝ բախտախնդիր մոլագարներ:
Ոմանց համար՝ ահաբեկիչներ:
Գնահատականների պակաս չկա: Նայած՝ ով է գնահատում ու ինչ սկզբունքներով է գնահատում:
Այդ տղաները, իհարկե, Երկիր պահող սերուցք են, քանզի կյանքով ու արյունով են կապված մեր ազատագրական պայքարին ու նրա առօրյային:
Այդ տղաները, իհարկե, բախտախնդիր մոլագարներ են, որովհետև այս կյանքից ա՛յն չեն ստացել, ինչ ակնկալում էին կամ ակնկալել են:
Այդ տղաները, իհարկե, ահաբեկիչներ են, որովհետև իրենց արածով մահ են սփռում ու խաթարում են Երկրի անդորրը:


Հիմա, միջին վիճակագրական հայ, ո՞րը կլինի այս տղաների քո կոնկրետացումը: Պատասխանը գիտես մեկ դու, մեկ էլ՝ Աստված: Մինչդեռ քո այս չկոնկրետացածության մեջ Երկիրն է ափսոս, Երկիրը, որ կազմաքանդվում է հանուրիս աչքի առաջ, ու այս հանուրով միասնական պատկերացում չունենք նրա ապագայի մասին, որովհետև դարերի խորքից մեծ Պատմահոր հեծեծումները մեզ համար շարունակում են մնալ պարապ ժամանակվա ընթերցվելիք, բայց ոչ երբեք հետևությունների մղող ուղեցույց:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4537

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ