Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մոսկվան չի բացառում Անկարայի միացումը ղարաբաղյան կարգավորմանը

Մոսկվան չի բացառում Անկարայի միացումը ղարաբաղյան կարգավորմանը
23.07.2016 | 01:55

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ ճեպազրույցում անդրադարձել է Թուրքիայի հնարավոր մասնակցությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:

«Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, Զախարովան ասել է, թե դա կախված է կառուցողական ներդրում առաջարկելու հնարավորությունից: «Ինչ վերաբերում է ղարաբաղյան կարգավորմանը Թուրքիայի միանալու հարցին, ինչպես այս կամ այլ կարգավորման, որևէ խաղաղ գործընթացի պարագայում, ցանկացած կառուցողական աջակցություն կարելի է դիտարկել հենց կառուցողական փոխգործողության տեսանկյունից: Եվ այստեղ ընդհանուր առմամբ խոսքը միայն Թուրքիայի մասին չէ. եթե որևէ պետություն կարող է ինչ-որ բան ավելացնել այդ դրական գործընթացին, ոչ մի խնդիր չեմ տեսնում: Բայց, կրկնում եմ, խոսքը կառուցողական ներդրման մասին է»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի բաժնի տնօրեն Մարիա Զախարովան: Նա նաև հույս է հայտնել, որ ինտենսիվորեն ընթացող ղարաբաղյան բանակցությունների դինամիկան չի թուլանա. «Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ ղարաբաղյան կարգավորումը և այն լիցքը, որ դրան տրվել է այդ թվում ռուսական կողմի, Ռուսաստան բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ, չպետք է կանգ առնի», - ասել է Զախարովան: Երեկ Մարիա Զախարովան Ֆեյսբուքում քննադատել է «Հայաստանից և Ադրբեջանից որոշ լրագրողների»՝ ճեպազրույցում իր պատասխանից «իբր ղարաբաղյան կարգավորմանը Անկարային միացնելու՝ Մոսկվայի ցանկության մասին սենսացիա մոդելավորելու» ցանկությունը:


«Ամոթ չէ՞: Այն էլ նման պահին, երբ իրոք կա առաջընթացի հասնելու հնարավորություն: Ինչո՞ւ եք դա անում: Մի՞թե այդքան տարիները և այդքան զոհերը փաստարկ չեն ի օգուտ պատասխանատու մոտեցման», - գրել է նա «լուրեր հորինողների համար ևս մեկ անգամ կրկնելով». «Կան գործող միջազգային մեխանիզմներ՝ կոչված զբաղվելու ղարաբաղյան կարգավորմամբ, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը: Դրա հետ մեկտեղ, ոչ ոք չեղյալ չի հայտարարել երկկողմ շփումները <…>: Հարցը հանգում է նրան, թե որքանով կառուցողական դեր են խաղում կարգավորման գործընթացին մաս չկազմող երկրները՝ ջանալով աջակցել կարգավորմանը»:

Դիտվել է՝ 1293

Մեկնաբանություններ