Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Իրանում ռազմակայանների վրա հարձակման փորձի կասկածանքով 40 մարդ է ձերբակալվել

Իրանում ռազմակայանների վրա հարձակման փորձի կասկածանքով 40 մարդ է ձերբակալվել
23.07.2016 | 01:58

Իրանի իշխանությունները 40 հոգու են ձերբակալել, որ կասկածվում են Պակիստանի սահմանին տեղակայված ռազմակայանների վրա հարձակման փորձ կատարելու մեջ:

IRNA գործակալության փոխանցմամբ՝ ձերբակալվածները «ահաբեկչական խմբավորման» անդամներ են, թեպետ չի նշվում խմբավորման անունը: Վկայակոչելով ներքին գործերի նախարարին՝ գործակալությունը հաղորդում է, որ կասկածյալները հատուկ թունել էին կառուցել, որտեղից էլ պետք է հարձակում գործեին: Այս ամիս ավելի վաղ Պակիստանի հետ սահմանին 4 իրանցի սահմանապահ է սպանվել:

Դիտվել է՝ 1382

Մեկնաբանություններ