Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մարիա Զախարովան Հայաստանի և Ադրբեջանի լրագրողներին կոչ է անում զերծ մնալ տեղեկատվական սադրանքներից

Մարիա Զախարովան Հայաստանի և Ադրբեջանի լրագրողներին կոչ է անում զերծ մնալ տեղեկատվական սադրանքներից
23.07.2016 | 01:59

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին կոչ է արել աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման օգտին և զերծ մնալ տեղեկատվական սադրանքներից:

«Ես ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ Հայաստանի և Ադրբեջանի (իհարկե, ոչ բոլոր) լրագրողներին: Դուք ցանկանում եք հաղթահարել հակամարտությունը, թե՞ խորացնել՝ ձեր ճաշակով լուրեր հորինելով», - գրել է Մարիա Զախարովան Facebook- ում, երբ մամուլում տեղեկություն հայտնվեց Թուրքիայի՝ ԼՂ հակամարտության կարգավորման հնարավոր ներգրավվման մասին:

Դիտվել է՝ 1272

Մեկնաբանություններ