«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Էրդողանը չի բացառել պետական հեղաշրջման նոր փորձը

Էրդողանը չի բացառել պետական հեղաշրջման նոր փորձը
23.07.2016 | 02:07

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել պետական հեղաշրջման փորձի կրկնման հավանականությունը` հավելելով, որ հաջորդ անգամ իշխանություններն ավելի լավ պատրաստված կլինեն: Նրա խոսքով՝ պետական հեղաշրջման նոր փորձի հեղինակներին դժվար կլինի հասնել սեփական նպատակների իրագործմանը, իշխանություններն այժմ ավելի սթափ են: Էրդողանը խոստովանել է, որ երկրի հետախուզական ծառայություններն ապստամբության նախաշեմին թույլ են տվել մի շարք ձախողումներ:

«Ակնհայտ է, որ մեր հետախուզական ոլորտում եղել են լուրջ խնդիրներ ու թերացումներ և իմաստ չեմ տեսնում թաքցնել կամ հերքել դրանք», - հայտարարել է նա: Հուլիսի 16-ին զինվորականների խումբը փորձել է ռազմական հեղաշրջում իրականացնել Թուրքիայում: Հիմնական գործողությունները տեղի են ունեցել Անկարայում և Ստամբուլում, սակայն ապստամբությունը ճնշվել է:

Դիտվել է՝ 1443

Մեկնաբանություններ