«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ժամանման վայրը՝ Ռիո

Ժամանման վայրը՝ Ռիո
26.07.2016 | 08:55

Բրազիլիայի մայրաքաղաքում մեկնարկելիք օլիմպիական խաղերին փաստորեն բան չի մնացել: Օգոստոսի 5-ին տեղի կունենա համաշխարհային սպորտի քառամյակի ամենախոշոր իրադարձության հանդիսավոր բացման արարողությունը, և մարզիկները կանցնեն իրենց սուրբ գործին՝ ապացուցելով, թե իրենցից ովքեր են ամենաամենաները:

Հուրախություն բոլորիս՝ մասնակիցների մեջ են և մեր մարզիկները՝ թվով երեսուներեք հոգի: Նրանց հիշատակմանը հատ-հատ չանդրադառնանք, որովհետև դա արդեն արել ենք նախորդ նյութում: Չկրկնենք, բայց և հուսանք, որ մեդալաբեր մասնակցություն կունենան ու մեզ կպարտադրեն գերադրական բառերով խոսել իրենց մասին:
Եթե ցարդ տեղեկացված չեք, գաղտնիքի կարգով ասեմ, որ համաշխարհային դավադիր ուժերի չար կամքով օլիմպիական խաղերին մերոնց մասնակցության մասին մեր ասելիքը կլինի արդեն սեպտեմբերին, քանզի ամսվա վերջից խմբագրությունն արձակուրդ է գնալու, իսկ հանգստի չգնալ չի կարելի նաև այն պատճառով, որ երկրի մայր օրենքը, որի ընդունման համար, հակառակ ժողովրդական լայն զանգվածների բուռն դիմադրության, իշխանություններն այնքան արյուն ու քրտինք են թափել հնարավորինս իրավական տեսքի բերելու համար, դառնորեն կպատժի (կոնկրետանանք) խմբագրության ղեկավարությանը՝ աշխատողներին ստրկական գոյության մատնելու, նրանց հանգստանալու անկապտելի իրավունքը ոտնահարելու, բռնի աշխատանքի դատապարտելու համար:


Խնդրո սահմանադրական կողմին կամ նորմին հարկադրված եմ այսպես մանրամասն ու ակնհայտ դիտավորությամբ անդրադառնում, թե չէ մեզանում, պատկերացնո՞ւմ եք, կան մարդիկ կամ մարդկանց համքարություն, ովքեր կարծու՜մ են, ավելին, համառապնդո՜ւմ են, թե Հայոց սահմանադրությունը պարզապես սառցի վրա արված գիր է ու ոչ մի կետով չի գործում: Ինչպես տեսնում եք, բարեկամներս, դա այդքան էլ այդպես չէ, եթե չասեմ ավելին՝ բնավ էլ այդպես չէ:
Հա, օլիմպիադան:
Ինչպես վերն արդեն ասել եմ, գնում ենք:


Բնականաբար, գնում ենք պարտիա-պարտիա, ոչ ամբողջությամբ: Չէ, այդպես անում ենք ոչ փողի պակասից (Աստված փողը հաշվելու ու ծերը չգտնելու հոգնություն տա մեր առյուծ ախպորը, ով թեև Սասնա զարմ է, բայց ոչ իր մեծ նախորդի հանգույն Առյուծաձև Մհեր, մեզ էլ աղքատավարձի մեջ դիմանալու քաղաքացիական կամք ու նույնքան քաղաքացիական արիություն, որ «Սասնա ծռերի» անխոհեմ հուսահատությամբ պետական պաշտպանության հերթական կառույց, կառույցներ անխոհեմաբար չգրոհենք, սեփական բարեկեցության, ժառանգականության ապահովման հոգսից տառապող իշխանությունների հոգեգալարումներն անխոհեմաբար չհարամենք):


Առաջին մեկնողներից են թեթև աթլետներն ու ծանրորդները: Մի փոքր անհասկանալի է մնում, թե ծանրորդ Առաքել Միրզոյանն ինչու է հավաքականից զատ մեկնում, թեպետ այս մարզիկն իր օլիմպիական հոր ցուցումով ու վերադասի հանցավոր թողտվությամբ հավաքականի հետ միասնաբար ի՞նչ է արել, որ հիմա անի: Վա՜յ, կներեք, քիչ էր մնում մոռանայի. նախորդ օլիմպիադայում բա Հոկսեն Միրզոյան-Սամվել Խաչատրյան զույգի հետ Ծառուկյան Գագիկի գովքը չէ՞ր անում՝ իրենց պատկերացմամբ օգուտ, իրականում վերջինիս ավելի շուտ ու ավելի շատ արջի ծառայություն մատուցելով: Բայց եկեք այստեղ էլ կեսճանապարհից շրջվենք, այլապես ոնց որ թե նորից ենք պալիտիկայի մեջ խառնվում՝ շատ էլ լավ իմանալով, որ պալիտիկան քաղաքականություն նշանակող ռուսական պոլիտիկան է ու ա-ի փոխարեն գրվում է ո-ով:


Ռուսական լեզվամտածողության բոստանը մտնելով՝ այստեղ մենք փոքր-ինչ տուրք տվեցինք մի, բերանս էլ չի բռնում ասեմ, թե ինչ լրագրողի, ով թեև ռուսերենից ակնհայտ բոբիկ է, սակայն, իր արևին, պրադվինուտի երևալու համար (հօգուտ ա-ի այստեղ էլ ենք մեղանչում ո-ի առաջ) ռուսական բառեր, դարձվածքներ է աջ ու ահյակ շաղ տալիս՝ շատ հաճախ իմաստն էլ չհասկանալով, բայց դե հաշվենք, որ դա էլ իրեն բաժին հասած խաչերից մեկն է ու անցնենք առաջ:


Սակայն եկեք սույն թեման էլ շրջանցենք, որովհետև ասում-ասում, մեր օլիմպիական ընտրանին գլխավորող մարդու մասին ոչինչ չենք ասում (անտեր քաղաքականությունը թողնո՞ւմ է, որ), մինչդեռ նախարարական կարճաժամկետ անցյալով վերոհիշյալ մինչ այժմ չկոնկրետացված անձը Հայաստանի օլիմպիական կոմիտեի վերջին տարիների անփոփոխ գլխավոր քարտուղար, բոլորիս սիրելի Հրաչյա Ռոստոմյանն է իր հավերժ մանկական ժպիտով ու դեմքի անկրկնելի, ակնհայտորեն սեփականաշնորհված արտահայտությամբ: Հուսանք, որ գոնե այս անգամ նրա հայացքից չի վրիպի Հայոց դրոշը ճիշտ կախելու հարցը: Թե չէ, ի՞նչ է ստացվում. տղերքն արյուն-քրտինք են թափում, մեդալ են նվաճում ու այդպես էլ չեն հասկանում, թե իրենց ո՞ր մեղքի համար են ուրիշ երկրի դրոշի տակ հուզվում: ՈՒ քանի որ դրոշի առնչությամբ տագնապներս ավելի քան առարկայական են (մեզանում այդ ո՞վ է իր սխալները, էլ չեմ ասում չիմացությունն ընդունում կամ գիտակցում, որ փորձի էլ շտկել), հուշման կարգով ասեմ՝ երկրի գլխավոր «մուզիկան» դեռ որ մնում է «Մեր հայրենիքը»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1417

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ