Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ավարտվեց Կառլսենի հաղթանակով

Ավարտվեց Կառլսենի հաղթանակով
26.07.2016 | 08:57

Բիլբաոյում ավարտվեց շախմատային գերմրցաշարը, որն առանձնահատուկ հետաքրքրություն էր ներկայացնում նոյեմբերին կայանալիք շախմատի թագի համար մասնակից երկու գրոսմայստերների մասնակցությամբ նաև: Ինչ վերաբերում է աշխարհի գործող չեմպիոնին՝ Մագնուս Կառլսենն այն անցկացրեց իրեն բնորոշ ոճով՝ աջ ու ահյակ «ավերելով» ամեն ինչ: Մասնագետների վկայմամբ՝ նա խաղում էր այնպես, ասես թագի համար էր պայքարում ու գտնվում էր գերազանց մարզավիճակում:


Նորվեգացին մրցաշարի հաղթող էր դարձել դեռևս մեկ տուր առաջ: Երկրորդ տեղը բաժին հասավ տասներկու միավոր հավաքած Հիկարու Նակամուրային (ԱՄՆ), ով հաղթողից հետ մնաց ամբողջ հինգ միավորով: Միջանկյալ տեղեկացնենք, որ Բիլբաոյում հաղթանակի համար շնորհվում էր երեք, ոչ-ոքիի համար՝ մեկ միավոր: Երրորդ-չորրորդ հորիզոնականները կիսել են չին Վեյ Ին ու ԱՄՆ-ը ներկայացնող ՈՒեսլի Սոն՝ 11,5 միավոր: Ինչ վերաբերում է թագի հավակնորդ ռուս Սերգեյ Կարյակինին, նա եղել է մրցաշարը եզրափակած Անիշ Գիրիին (Նիդերլանդներ) շրջանցած միակ շախմատիստը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 787

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ