«Այս շաբաթ Լիբանանում հարձակումները ցույց տվեցին, որ Իսրայելի կառավարությունը մտադիր է պատերազմը տարածել ողջ տարածաշրջանում: Եկել է ժամանակը, որ բոլոր երկրները, որոնց կոչ է արվում պաշտպանել համաշխարհային խաղաղությունը, լուծումներ գտնեն, որոնք կկանգնեցնեն Իսրայելին»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում։                
 

Էրդողանն ավտորիտար ռեժիմի կողմնակից է դառնում

Էրդողանն ավտորիտար ռեժիմի կողմնակից է դառնում
26.07.2016 | 23:46

Թուրք ընդդիմադիր գործիչ, իսլամ քարոզիչ Ֆ. Գյուլենը Թուրքիայի նախագահ Էրդողանին մեղադրել է ավտորիտար ռեժիմ կառուցելու ցանկության համար։

The New York Times-ում տպագրված իր սյունակում Գյուլենը գրել է. «Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ ես այն վճռականապես դատապարտել եմ։ Կառավարությունը պետք է հաղթի խաղաղ ճանապարհով՝ ազատ ու արդար ընտրությունների միջոցով, այլ ոչ ուժի գործադրմամբ։ Չնայած իմ բողոքներին, նախագահ Էրդողանը, որն աստիճանաբար ավելի կողմնակից է դառնում ավտորիտար ռեժիմին, անհապաղ ինձ մեղադրեց»։ Նա դարձյալ կոչ է արել իրեն չարտահանձնել Թուրքիային, որտեղ իր նկատմամբ արդար դատավարություն տեղի չի ունենա։ Բացի այդ, Գյուլենը Էրդողանին մեղադրել է «ԻՊ-ի դեմ պայքարող միջազգային կոալիցիային Թուրքիայի աջակցությունը նվազեցնելու» մասին հայտարարություններով ԱՄՆ-ին շանտաժի ենթարկելու համար։

Դիտվել է՝ 538

Մեկնաբանություններ