Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԱԱԾ-ն զգուշացնում է, որ ստիպված է լինելու ձեռնարկել «ավելի կոշտ միջոցներ»

ԱԱԾ-ն զգուշացնում է, որ ստիպված է լինելու ձեռնարկել «ավելի կոշտ միջոցներ»
26.07.2016 | 23:52

«ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը զավթած զինված խմբի անդամները, ի հեճուկս նոր հանցանքներ չկատարելու բազմաթիվ հորդորների, շարունակում են իրավապահ մարմինների ծառայողների կյանքի և առողջության դեմ ուղղված ոտնձգությունները, ինչպես նաև գույքի ոչնչացումը: Հուլիսի 26-ի գիշերը այդպիսի գործողությունների շղթան հանգեցրել է փոխհրաձգության, որի արդյունքում եղել են տուժողներ»,- տեղեկացնում է Ազգային անվտանգության ծառայությունը՝ այսօր հրապարակած հաղորդագրությամբ:


«Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ զինված խմբի անդամների՝ հետզհետե ավելի վտանգավոր դարձող հանցավոր վարքագիծն անցնում է բոլոր սահմանները, որոնցում հնարավոր է դրսևորել ողջամիտ զսպվածություն: ՈՒստի, նոր հանցանքների կատարումը կանխելու և խափանելու նպատակով Ազգային անվտանգության ծառայությունն այսուհետ ստիպված է լինելու ձեռնարկել կոնկրետ իրադրությամբ թելադրված ավելի կոշտ միջոցներ»,- ասված է հաղորդագրությունում:


ԱԱԾ-ն նշում է, որ լավատեղյակ է «հանցավոր խմբի անդամների մտադրություններին և նախապատրաստած հանցավոր արարքներին» և զգուշացնում է, որ «մարդկանց կյանքին և առողջությանը սպառնացող բոլոր վտանգներն անհապաղ չեզոքացվելու են պատասխան իրավաչափ գործողություններով»: Հաղորդագրությանը կից նաև ներկայացվում է ձայնագրություն, որը ԱԱԾ-ի պնդմամբ, հիմնավորում է «զինված խմբի անդամների գործողությունների նախահարձակ և սադրիչ բնույթը»: Ձայնագրությունում ենթադրաբար զինված խմբի անդամների խոսակցությունն է երեկ երեկոյան տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, որի հետևանքով, հիշեցնենք, վիրավորվել էին զինված խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանն ու Հովհաննես Հարությունյանը:


ԻՊ-ն ստանձնել է Ֆրանսիայում եկեղեցում ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Ֆրանսիայում եկեղեցում հարձակման պատասխանատվությունը, որի հետևանքով սպանվել են եկեղեցու հոգևորականներից մեկը՝ 84-ամյա Ժակ Ամելը և ևս մեկ անձ: Ըստ պաշտոնական հայտարարությունների՝ հոգևորականի կոկորդը դանակով կտրել են: Ահաբեկչության հեղինակների անձնական տվյալները առայժմ չեն հաղորդվում: Վատիկանը խստորեն դատապարտել է հարձակումը՝ եկեղեցականի սպանությունը անվանելով «բարբարոսական»:

Դիտվել է՝ 1400

Մեկնաբանություններ