...թե Արթիկի քաղաքապետի ընտրությունները բավականին թեժ են ընթանում: Բանն այն է, որ, բացի գործող քաղաքապետից, այդ պաշտոնին հավակնում է նաև մեկ այլ ՀԿԿ-ական` Խաչիկ Վարագյանը:
ՀՀԿ գործադիր մարմինը դեռ որոշում չի կայացրել այդ առնչությամբ, սակայն Հովիկ Աբրահամյանն արդեն իսկ իր «դաբրոն» է տվել նախկին ԲՀԿ-ական, այժմ` անկուսակցական, անձրևից «խիստ» տուժած, պետությունից լուրջ փոխհատուցում ստացած, լրջագույն կարողության տեր գործարար Մուշեղ Պետոյանին: Ասում են նաև, որ եթե այս որոշումը վերջնական լինի, Արթիկի քաղաքապետն ու Վարագյանը դուրս են գալու ՀՀԿ-ից: