Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Stand up…»

«Stand up…»
09.12.2016 | 01:11

Ընդամենը մի համագումար ու մի քանի օր, և 2017-ից սահուն անցանք 2018-ի ամենակարևոր հարցը լուծելուն՝ ո՞վ կլինի վարչապետ: Եթե Սերժ Սարգսյանը չի ժխտում ու չի հաստատում, Կարեն Կարապետյանը միանգամից ասաց՝ կլինեմ: Ճիշտ է, հավելեց` եթե արդյունավետ լինեմ: Շատերը համարեցին, որ քաղաքական փորձառության պակասը վարչապետին մղեց ֆալստարտի՝ վտանգավոր առաջ ընկավ նախագահից, ու նախագահը չի ների: Իհարկե, այդպես է, բայց Կարեն Կարապետյանը նվազագույնը երեք ալիբի ունի, հայերեն՝ այլուրեքություն:


Ալիբի 1. Կարեն Կարապետյանը ոչ թե առաջ ընկավ, այլ հրապարակավ նախազգուշացրեց, որ թույլ չի տա իր դեմ գործել:
Ալիբի 2. Կարեն Կարապետյանը հարցերը Երևանում չի լուծում և Երևանից տագնապներ չունի. ռուսական վահանով պաշտպանված է:
Ալիբի 3. Կարեն Կարապետյանի դրայվը նրան մղում է ստեղծել բաց ու կանխատեսելի գործչի կերպար՝ շահեկանորեն բոլորից տարբերվելու:


Բոլորից տարբերվելու «անառողջ» հակումը նրան չի ներվելու: Նա այլևս ոչ նոր, ոչ նորանշանակ վարչապետ է, ԱԺ-ն ընդունեց նրա կառավարության բյուջեի նախագիծը, նա արդեն օրենքի տակ է, որ պարտավոր է կատարել ու հաջողության համար՝ գերակատարել: Գազի գնի իջեցումն ընթացիկ հաջողություն է, որ ծածկում է ջրի գնի բարձրացումը: Գաղջ մթնոլորտից պոկվելու՝ ընդհանրական մակարդակով ճանաչված հաջողության համար քայլ է պետք: Ժամանակ չկա՝ ընտրություններ են ապրիլին: Երկու դրայվոտ հարցազրույց, և «մոռացված են» ընտրությունները, 2017-ից մտել ենք 2018: ՈՒ ինտելեկտուալ իշխանությանը պետք է ինտելեկտուալ ընդդիմություն, իշխանությունը այլևս բեռ չէ, հավատում է հեքիաթների, բայց առօրյայում հեքիաթներով չի առաջնորդվում. վերջ-առաջ բարձրացնելու է աշխատավարձերը, ե՞րբ՝ կասեն: Դատաիրավական համակարգում, հարկայինում բարեփոխումներ են անելու: ՈՒ 10, 20, 30 տարի հետո Հայաստանը լինելու է «անկախ, անվտանգ, արդար և ինտելեկտուալ»:

«Աշխարհի ամենաերջանիկ երկրները նրանք են, որ ամենաբարենպաստ պայմաններն են ստեղծել աշխատող ու ստեղծող մարդու համար։ Մենք պետք է հավասար պայմաններ ստեղծենք աշխատող մարդու, ձեռներեցի համար։ Եվ մենք պատրաստ ենք ստանձնել որոշակի խթանիչի դեր, բիզնեսի հետ միասին մասնակցել ամեն ինչին, որ բիզնեսն աշխուժանա, ոգեշնչվի ու հավատա։ Փորձելու ենք կյանքը լավացնել Հայաստանում, որ արտագաղթ չլինի, որ արտագաղթելու ցանկությունը չլինի»: Սա է հեքիաթով մեծացած լինելու հետևանքը, առավել ևս, որ ճանապարհն անցնում է ՀՀԿ-ի միջով, ու ելքը անվանվում է ԵԱՏՄ-ի 200-միլիոնանոց շուկայում աշխատելը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Կարեն Կարապետյանը սքանչելի վարչապետ կլիներ Բելգիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում, նույնիսկ Իսպանիայում, բայց նշանակվել է Հայաստանում: Զարմանալի է՝ ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը վարչապետ Կարեն Կարապետյանի ՀԲԸՄ/ֆեսյբուքյան ասուլիսից և խմբագիրների հետ հանդիպումից դժգոհ, ինչո՞ւ է նրան անվանել շոումեն, ինչո՞ւ էր սպասում, որ երրորդ ամսին իրական փոփոխությունների հույսերն ու սպասումներն արդարացվելու են, այլևս չի խոսվելու ձախողումների և անհաջողությունների պատճառների մասին stand up շոուների նմանվող ելույթների տեսքով։ Նրան դուր չի եկել, որ քաղաքական պարահանդեսը նոր կարգադրի՞չ է ստացել, իսկ ինքը՝ մրցակի՞ց: Մի՞թե Սերժ Սարգսյանը չգիտի, որ շոուն ավարտվում է, իսկ ռեալ կյանքում ռեալ մարդիկ են պետք՝ ՀՀ կառավարությունը գործում է այլ դաշտում ու վտանգավոր չէ իշխանության համար, վտանգավորը ընտրություններն են՝ անկառավարելի ընդդիմադիր դաշտում, որտեղ stand up չկա:

Դիտվել է՝ 1817

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ