Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Լրատվամիջոցների մուտքը կալանավայր արգելվել է «վերևից»

Լրատվամիջոցների մուտքը կալանավայր արգելվել է «վերևից»
16.12.2016 | 00:10

Վերջերս արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը հայտարարեց, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ազատազրկվածների զբաղվածության ցուցանիշը 10-15 տոկոս է: Փոխնախարարի հավաստմամբ, դատապարտյալները չեն ուզում աշխատել:

«Շատ դեպքերում ունենում ենք աշխատանքի հնարավորություն, դատապարտյալները հրաժարվում են ինչ-ինչ պատճառներով: Դա չի նշանակում, որ ծանր աշխատանք է, ու նրանց առողջական վիճակը թույլ չի տալիս»,- հավելել էր պաշտոնյան։ Մինչդեռ դատապարտյալները մեզ լրիվ այլ իրավիճակ ներկայացրին։ Նախ փաստեցին, որ վարձատրությամբ աշխատանք է առաջարկվում մինչև հինգ տարի ազատազրկվածներին, իսկ դրանից ավելի դատվածություն ունեցողներին «ձրի» են ուզում աշխատեցնել։


Մեր հարցադրմանը, թե ինչ աշխատանք է առաջարկում ՔԿՀ-ն, պատասխանեցին հեգնանքով. «Ինչ աշխատանք պիտի լինի՝ ճաշ եփող, աման լվացող, կարտոշկա մաքրող, ճաշ բաժանող, լվացք անող, հանձնուք կրող»։
Դատապարտյալները նաև հորդորեցին պատկան մարմիններին լրատվամիջոցներին հնարավորություն տալ անձամբ տեսնելու, թե ինչ է կատարվում ՔԿՀ-ներում, հետո իրենց գնահատականները հնչեցնել։ Ի դեպ, նրանց տեղեկացմամբ, լրատվամիջոցների մուտքը կալանավայր արգելվել է «վերևից»։ Փորձեցինք արդարադատության նախարարից տեղեկանալ, թե ինչու են ԶԼՄ-ների ներկայացուցիչներին արգելել մտնել կալանավայր։ Արփինե Հովհաննիսյանը վստահեցրեց, որ իրենք դրա հետ ոչ մի առնչություն չունեն, լրատվամիջոցների մուտքի թույլտվությունը ՔԿՀ-ի իրավասության շրջանակում է։ Իսկ ՔԿՀ-ն մի՞թե արդարադատության նախարարության ենթակայությամբ չի գործում։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2900

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ