«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Հոգեբանական «պոլտերգեյթս»

Հոգեբանական  «պոլտերգեյթս»
23.12.2016 | 01:52

Քաղաքականությունը հնարավորի արվեստ է, զիջում է միայն «արվեստներից» առաջինին, այնպես որ, որոնել բանականություն, էլ առավել բարոյականություն այդ «ծալքերում», անհեթեթ է, և այնուհանդերձ, Սեյրան Օհանյանի մուտքը քաղաքականություն մտորումների տեղիք տալիս է:


Չնայած` զուր, քանզի Գրքերի գրքում անգամ ունենք դրա դասական օրինակը. Աստծո տաճար կառուցած Սողոմոնը կյանքի վերջին հատվածում տրանսֆորմացվեց, դարձավ Աստծուց հեռացած, աշխարհի դյութանքներին տրվող մեկը: Ասել է` Սեյրան Օհանյանի դեպքում նույնպես, կարծես, մեծը փոխարինվում է փոքրով: Չենք դատում, չենք մեղադրում, արձանագրում ենք պարզապես. ըստ ամենայնի, գործ ունենք ֆրոյդիստական ենթագիտակցական բացվածքի, քան իրական ներքնաշերտի հետ:


ա) Սեյրան Օհանյանը քաղաքական տեսակ չէ. բազմամյա զինվորական ծառայությունը նրան սովորեցրել է չլինել շատախոս, պոպուլիստ, արվեստներից «երկրորդի» լավ կատարող, էլ չենք ասում, որ գոյություն ունի Պիտերի սկզբունք, այն է` կոմպետենտ մարդը, մտնելով ոչ կոմպետենտ դաշտ, ոչնչացնում է ոչ միայն իր վաստակը, այլև ինքն է ոչնչանում, քանի որ չգտնվելով իր տեղում, նա ստիպված է լինելու առաջնորդվել Վալանդի սկզբունքով` էներգիա ծախսել ոչ թե քայլելու, այլ չընկնելու վրա:

Եթե շատ անկեղծ, ապա Օհանյանի պարագայում անձի երկվության հոգեբանական «պոլտերգեյթսն» է շարժիչ ուժը: Շատ չխորանանք սրա վրա, դառնանք քաղաքական ասպեկտին։
բ) Եթե այնպես ստացվի, որ պլան «ա»-ն կյանքի կոչվի, այն է` նախկին պաշտոնյաների փաղանգը` Օսկանյան, Սամվել Բաբայան, Րաֆֆի Հովհաննիսյան ու էլի շատեր, այդ թվում՝ նորօրյա և հնօրյա «աբիժնիկների» ահռելի «համույթը»` Ռոբերտ Քոչարյանի սևեռուն հայացքի ներքո, հավաքվեն մեկ հովանոցի տակ, որը նրանց գլխին կպահի «ընդդիմադիր» Սեյրան Օհանյանը, որին կգումարվեն նաև սփյուռքի .«տղերք-աղջկերքը», որոնք «անդուլ կերպով պետք է կրթեն հայ ընտրողին, որպես «արբիտր» կամ որ նույնն է` հայ ժողովրդի վրա բերված տղա», ինչի «էֆեկտն» էլ մեղմելու համար, նույն «գլոբալ հայերը»` Ամարասի Արթուրի և Հրանտ Թոխատյանի մեկենասությամբ, կտեղայնացնեն սույն «արբիտրությունը», այս դեպքում Օհանյանը կդառնա բոլոր այդ կարգի ամբիցիա-պահանջմունքների շանթարգելը` իր միջով անցկացնելով կայծակների այն բույլը, որը կպայթի նման «միակցության» դեպքում հենց իր գլխին` խաղին անդուլ հետևող իշխանական մոդերատորների կողմից: Կպայթի հետևյալ սխեմաներով.
գ) Չմոռանանք` ինչ եղավ Օսկանյանի և յուր սիվիլիթասյան «փողլվացման» հետ, երբ ժամանակին նույն Օսկանյանը` մեկ այլ տարբերակով նման «հողահավաք-համահավաք» էր սկսել, Գառնիկիչ Աղվանը մտավ խորհրդարան և իր հետ տարավ Մինասիչ Վարդանին:
դ) Կա ավելի թավշյա մոտեցում. Սեյրան Օհանյանի տակ դնել լիքը «ականներ», այն է` սեփական-իշխանական ներկայացուցիչներ, որոնք անհրաժեշտ պահին հետ կքաշվեն, ու օհանյանական կոնգլոմերատը կպայթի պարզապես մեկ օրում, ինչպես ոչ վաղ անցյալում Արտաշես Մամիկոնիչը հետ քաշվեց, իսկ Ստեփան Կարենիչը գնաց թեյ խմելու:
ե) Եվ վերջապես. հնարավոր է, որ, այո, Օհանյանն ու յուր կինը շատ են զայրացած աշխարհի ու նրա անարդար բարքերի վրա, ու իրենց տվել են Ֆեյսբուքին ու քաղաքականությանը, բայց չի բացառվում մոդերացիայի վարպետ, նման մի քանի մաստերկլասներ տված Սերժ Սարգսյանը խիստ բնականոն «չվերթով» ուղղորդում է այդ զայրույթը` դրա տակ հավաքելով վերևում նշված բազմաբեկոր «օբիժնիկ» դաշտը, որպես ղեկավարելի քաոսի տարր, որ այլ «զայրույթներ», անկանխատեսելի ՊՊԾ-ացումներ ընտրությունների նախաշեմին, էլ առավել` հետընտրական զարգացումներում, տեղի չունենան:
Բա՞:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2237

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ