Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

Նորագույն տեխնոլոգիաների մուտքն արվեստ. բարելավո՞ւմ, թե՞...

Նորագույն տեխնոլոգիաների մուտքն արվեստ. բարելավո՞ւմ, թե՞...
23.12.2016 | 11:59

51 տարվա պատմություն ունեցող երաժշտական գրադարանը Հայաստանում միակն էր: Ինչո՞ւ անցյալ ժամանակով, որովհետև գրադարանն այլևս չի գործելու: Շուրջ 240000 երաժշտական գրականություն, նոտաներ, ձայնասկավառակներ, հայազգի և օտարազգի երաժշտագետների, կոմպոզիտորների արխիվային նյութեր։ Խոսակցություն կա, որ գրքերը կտեղափոխվեն Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, որն իր գործառույթով տարբերվում է: Արդյոք կարիք կա՞ր նման կերպ հարցին լուծում տալու, երբ կարելի էր պարզապես պահպանել բնույթով միակ գործող գրադարանը: Ինչևիցե, գրադարանը փակվում է, գրքերը՝ թվայնացվում: Նորագույն տեխնոլոգիաների մուտքը յուրաքանչյուր բնագավառ անխուսափելի է:

Հայաստանում գործող գրեթե յուրաքանչյուր գրադարան ունի իր էլեկտրոնային հարթակը, սակայն ընթերցողների հոսքը դրանից չի նվազել, մարդիկ դեռ ուզում են շոշափել գիրքը: Երաժշտական գրադարանն ունի մոտ 5900 ընթերցող, մեծ թիվ են կազմում դպրոցականներն ու ուսանողները, որոնք էլ հենց անհանգստության ալիք են բարձրացրել: Որտեղի՞ց ձեռք բերել հազվագյուտ գիրքը, նոտան կամ գիտական աշխատության համար անհրաժեշտ գրականությունը: ՈՒսանողները սա անվանում են մշակութային արժեքի կորուստ: «Երաժշտի համար, որը սովոր է հնությունից առավել արժեքավոր դարձած նոտան ձեռքում պահելու, թվայնացումը լավագույն այլընտրանքը չէ: Արվեստը դարձավ ժամանակների զոհը»,- այսպես են արձագանքում նրանք: Բացի այդ գրադարանի ջանքերով բազմիցս կազմակերպվում էին երաժշտական ստեղծագործությունների ունկնդրումներ, միջոցառումներ, տարբեր կատարողների, կոմպոզիտորների, երաժշտագետների հետ հանդիպումներ, հոբելյանական երեկոներ, ցուցահանդեսներ: Գրեթե բոլոր այցելուները նշում էին նույն փաստը. «Աշխատակիցները բարեխիղճ էին, սրտացավ, չկար մի գիրք, որը չգտնվեր»:

Գրքերի թվայնացումը սակայն նրանց նոր աշխատանքով չի ապահովի: Խոսելով ընթերցողների հետ՝ պարզ է դառնում մի բան. գրադարանի գրքերը, բազմաթիվ նոտաներն ու ձայնասկավառակները չէին հնանում դարակներում, չէին փոշոտվում, ունեին մշտական ընթերցող՝ պրոֆեսիոնալ երաժշտից մինչև սկսնակ երաժշտասեր: Այսպիսով, ի՞նչն էր նման հանգուցալուծման պատճառը. նորագույն տեխնոլոգիաներին կուրորեն տուրք տա՞լը, թե՞ անտարբերությունը մարդկային մեծ ջանքերի կամ մնայուն արժեքների նկատմամբ։


Մարիամ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2802

Մեկնաբանություններ