Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Եկամուտների հավաքագրումը տեմպից չի ընկել

Եկամուտների հավաքագրումը տեմպից չի ընկել
04.05.2017 | 19:38

Մայիսի վերջին, ըստ ամենայնի, կամփոփվեն 2017-ի առաջին եռամսյակի արդյունքնեները։ Եվ քանի որ սոցիալ-տնտեսական վիճակի հայլին պետբյուջեն է, ֆինանսների նախարար Վարդան Արամյանին գործադիրի երեկվա նիստից հետո հարցրինք՝ 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ այս տարվա եկամուտների հավաքագրման գործընթացում դրական տեղաշարեր կա՞ն։

«Դրական միտումները բավականին են։ Առաջին եռամսյակում գերակատարվել է հարկերի հավաքագրումը այն իմաստով, որ լավ նախադրյալ է ստեղծվել, որպեսզի կարողանանք ապահովել տարեկան 1 տրիլիոն 135 մլրդ դրամ նախանշված սահմանը։ Ապրիլ ամսին մեր գործընկերների ջանքերով կատարված հավաքագրումները փաստում են, որ կան դրական միտումներ, որոնք արձանագրվել են առաջին եռամսյակում։ Ապրիլին հավաքագրվել է շուրջ 107,5 մլրդ դրամի հարկային եկամուտ։ 2016-ի նույն ժամանակահատվածում այն կազմել է 97 մլրդ»,- ասաց նախարարը։ Եվ քանի որ կառավարության երեկվա նիստում նա ներկայացրեց, գործադիրն էլ հաստատեց «Պետական գնումների մասին» օրենքում փոփոխությունները, նախարարից փորձեցինք ճշտել` արդյոք ժամանակը չէ՞ վերանայելու օրենքի գաղափարախոսությունը։ Հիշեցնենք, որ այն ենթադրում է նվազագույն էժան և առավելագույն որակյալ ապրանքների ձեռքբերում։ Գուցե ժամանակն է, որ այս մոտեցումը վերանայվի՞, քանի որ էժանը դժվար թե որակ ապահովի։ «Պետական ֆինանսների կառավարման ոլորտում գործում է տնտեսում, արդյունավետություն և նպատակայնություն սկզբունքը։ Նպատակին հասնելու համար կարևոր է, որպեսզի միավոր արժեքը ստեղծի արդյունք։ Եվ դա գնումների գլխավոր նպատակն է՝ ամենացածր գնով ամենաորակյալ ապրանքների ձեռքբերումը։ Սա է սկզբունքը»,- պարզաբանեց Վարդան Արամյանը։ Սկզբունքը` սկզբունք, սակայն այդ նույն սկզբունքի տրամաբանությամբ Հայաստանը ունի, օրինակ, անորակ ճանապարհներ, անգամ պետական կառույցներում պետգնումներով ձեռք բերված գրիչները չեն գրում, ինչի մասին մասնավոր զրույցներում փաստում են աշխատակիցները։ Նմանատիպ խնդիրներ կարելի է թվարկել բոլոր ոլորտներում, և կստացվի ավելի տխուր իրավիճակ` ասես փողը ջուրն է գցվում։ «Պայմանագրում համապատասխան կետ պետք է լինի հետպայմանագրային սպասարկման մասին, և դրանով խնդիրը կլուծվի»,- նշեց նախարարը։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1551

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ